Մշակույթ
-ից
-ը
14:26 • 22.01.13Դերասան Վլադիմիր Էտուշը հոսպիտալացվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում«Կովկասի գերուհին» ու «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» սիրված ֆիլմերի աստղ, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասան, 90-ամյա Վլադիմիր Էտուշը հունվարի 18-ին հոսպիտալացվել է։
14:05 • 22.01.13Թուրքիան մեղադրվում է մշակութային շովինիզմի և աշխարհի խոշորագույն թանգարաններին շանտաժի ենթարկելու համար. The GuardianԱնկարայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք «մշակութային պատերազմ» են սկսել, որը կտևի տարիներ և որի նպատակն է վերադարձնել աշխարհի տարբեր թանգարաններում գտնվող հնագիտական գանձերը։
13:27 • 22.01.13Ալ Բանոն ընդունել է դստեր մահը՝ նրա անհետանալուց 18 տարի անց«Ես տարիներ շարունակ հույս էի փայփայում, սակայն հիմա գիտեմ, որ իմ փոքրիկն այդ գետի ջրերում է»,- գրել է երգիչն իր «Սա իմ կյանքն է» ինքնակենսագրականում (2006թ.)։
10:46 • 22.01.13Բրիտանացի նկարիչը հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծում՝ օգտագործելով շղարշ և արդուկ (լուսանկարներ)Ուշագրավ է, որ 1 դիմանկարը «նկարելու» համար հեղինակն օգտագործում է շղարշի ամբողջական կտոր, որի երկարությունը երբեմն կարող է հասնել 50 մ-ի։
00:39 • 22.01.13Հայտնաբերվել է Մաքքարթնիի երգի ձայնագրությունը, որի գոյության մասին ոչ ոք չգիտերՀայտնաբերվել է «A World Without Love» երգի տեսաձայնագրությունը՝ երգի հեղինակ Փոլ Մաքքարթնիի կատարմամբ:
21:36 • 21.01.13Fast Six կամ «Ֆորսաժ 6» ֆիլմի գլխավոր հերոսը նոր Nissan Skyline GT-R-ը կլինի (լուսանկարներ, տեսանյութ)Skyline GT-R-ները բենզինային ասքի նախորդ շատ տեսարաններ են ճոխացրել:Այդ ավանդույթը կշարունակվի: Թյունինգ ստուդիաները, որոնք մասնակցում են ֆիլմի նոր GT-R-ի ստեղծմանը`ներկայացրել են իրենց համատեղ գործը:
20:54 • 21.01.13Մահացել է «Մահվան ծարավ» ֆիլմի կինոռեժիսորը77 տարեկան հասակում մահացել է հայտնի բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Մայքլ Ուինները:
19:24 • 21.01.13Ընդունվում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի 2013թ.–ի հայտերՍ.թ. մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:
16:06 • 21.01.13Ռոբերտ Ռեդֆորդը նկարահանվել է համր ֆիլմումՖիլմը տարբերվում է նրանով, որ Ռեդֆորդը միակ դերակատարն է, և դրանում չկան երկխոսություններ։ Այն նկարահանվել է 2012թ., սակայն էկրաններին հայտնվելու ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չկան։
16:04 • 21.01.13Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես ԱվստրիայումՄիջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ...
15:00 • 21.01.13Ինձ հետաքրքրում է Ղարաբաղի պատմությունը և հնարավոր է ֆիլմ նկարեմ այդ մասին. Կարեն Շահնազարով«ՀՀ նախագահի հետ այսօր խոսում էինք այն մասին, որ հետաքրքիր կլիներ նման ֆիլմ պատրաստել, քանի որ Ղարաբաղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա դրական դերակատարություն է ունեցել»,- ասել է նա։
14:40 • 21.01.13«Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան ինձ համար կարևոր իրադարձություն է. Կարեն Շահնազարով«Սա իմ առաջին պատերազմական ֆիլմն է, որով ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ հորն ու նրա մարտական ընկերներին, ովքեր միասին են կռվել»,-ասել է կինոռեժիսորը։
11:12 • 21.01.13Չինաստանում խմբագրել են Բոնդի մասին վերջին ֆիլմըՖիլմից հանվել են այն տեսարանները, որոնք անուղղակի կերպով քննադատում են Չինաստանի իշխանություններին, ինչպես նաև կարող են վիրավորական թվալ երկրի բնակիչների համար։
10:14 • 21.01.13Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն» վեպի կրկնօրինակը գնահատվել է 350 հազար ֆունտ ստերլինգԱյն հարցին, թե ինչու բացառիկ օրինակը նա չի պահել իրեն, Սեմին պատասխանել է. «Ես երբեք ինձ հավաքորդ չեմ համարել, չնայած որ գրքերն իմ կյանքի կարևորագույն մասն են կազմում»։
08:24 • 21.01.13Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը կբոյկոտեն՝ հանուն բնապահպանության«Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառը ոչնչացրած «Վալեքս» ընկերության կողմից: Մյուս հովանավորը Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեզուրի ...»
