Իրադարձային
-ից
-ը
10:20 • 08.08.14Պատերազմի դեմ բողոքի երթ Երևանում` «Խաղաղարարը չի զինում» կարգախոսով (տեսանյութ)Մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ երթուղով բողոքի երթ անցկացրեցին Երևանում:
10:07 • 08.08.14Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են ուկրաինական ճգնաժամըՀիմնական ուշադրությունը հատկացվել է կոնկրետ առաջարկներին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող կոնտակտային խմբին։
09:48 • 08.08.14Փոքրիկ երեխան հայտնվել է Սպիտակ տան դարպասներից ներս՝ խառնաշփոթ առաջացնելով անվտանգության աշխատակիցների շրջանումԵրեխան սողոսկել է հաստ դարպասի միջով և հայտնվել Սպիտակ տան գազոնին։ Նրա մոտ են վազել ԱՄՆ Գաղտնի ծառայության մի քանի աշխատակիցներ, ովքեր երեխային վերադարձրել են ծնողներին։
09:36 • 08.08.14ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է երկարաձգել Իսրայելի հետ գործող հրադադարը«Մենք դիրքորոշում ունենք, մենք հրաժարվում ենք երկարաձգել հրադադարը, դա մեր վերջնական որոշումն է: Իսրայելը ոչինչ չի առաջարկել»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից մեկը։
09:34 • 08.08.14ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումները«Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ապահովել խոսքի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքը»,–ասված է հայտարարության մեջ։
09:28 • 08.08.14Ռոստովի մարզում ուկրաինացի փախստականների ճամբարում ռումբ է հայտնաբերվելՍակրավորների խումբը վնասազերծել է մոտ 500 գրամ տրոտիլային համարժեքով պայթուցիկը: Ներքին գործերի նախարարությունը փնտրում է կասկածյալներին:
09:22 • 08.08.14Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է առնվազն 35 մարդ (լուսանկարներ)Առավել շատ տուժել են Բհադրաք և Ջաջպուր շրջանները։ Ամբողջ նահանգի տարածքում վնասվել է 200.000 հա բերք։ Մոտ 70.000 մարդ տարհանվել է անվտանգ շրջաններ։
09:22 • 08.08.14Հավայան կղզիներին է մոտենում միաժամանակ 2 հզոր թայֆունԱՄՆ Հավայի նահանգին է մոտենում միաժամանակ 2 հզոր թայֆուն։ Առաջինը կմոտենա «Ւսել» փոթորիկը։ Նրա ազդեցությունը տեղի բնակիչները զգացել են արդեն այսօր։ Շրջանում ուժեղ քամի է և հսկայական ալիքներ:
23:12 • 07.08.14Բարաք Օբաման տիկնոջ հետ արձակուրդը կանցկացնի Մարտաս Վինյարդ կղզումԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 9-ին արձակուրդ կմեկնի, որը կանցկացնի Ատլանտիկ օվկիանոսում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզում՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ափերին:
22:35 • 07.08.14ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. ԱՄՆ ֆիննախ«Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցները միասնական են այն հարցում, որ Ռուսաստանին լրացուցիչ գին պարտադրեն, եթե Ռուսաստանը չհասնի Ուկրաինայի հարցում իրավիճակի ապասրացմանը»,-հայտարարել է Քոենը:
22:06 • 07.08.14Costa Concordia նավի վրա մարդկային մնացորդներ են հայտնաբերվել33-ամյա Ռասել Ռեբելլոյի մնացորդների որոնման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 5-ին: Ամեն օր որոնողական աշխատանքներին մասնակցում է 50 մարդ՝ 6 խմբով:
21:55 • 07.08.14Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իրեն կփորձի շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի կարգավիճակումՓորձագետների կարծիքով՝ արքայական ընտանիքի ներկայացուցչի նման քայլը կարող է շատ կարևոր դեր խաղալ շտապ օգնության ծառայությանը ֆինանսական աջակցության տեսանկյունից, քանի որ շտապ օգնությունն այս պահին...
21:33 • 07.08.14Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հեռանկար կունենա 2020թ.-ից հետո. Պորոշենկո«Մենք պետք է պատրաստենք ամբողջական բարեփոխումների ռազմավարություն՝ մինչև 2020թ.-ը»,-ասել է Պորոշենկոն:
21:22 • 07.08.14«Դու´րս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը«Դու´րս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը:
21:00 • 07.08.14Ֆրանսիան Իրաքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելուՆա հիշեցրել է, որ ստեղծված իրավիճակի հիմնական զոհերը դառնում են քաղաքացիական բնակչությունն ու կրոնական փոքրամասնությունները:
