Իրադարձային
-ից
-ը
16:54 • 23.07.14Լիտվան 2015 թվականի հունվարի 1-ից համաեվրոպական արժույթի անցնելու իրավունք է ստացել«Ավարտվեց դեպի եվրո մեր երկրի երկար ճանապարհը: Իհարկե, ուրախություն և բավարարվածություն ենք զգում արված տնային աշխատանքի և պատասխանատվության համար»,- հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը։
16:46 • 23.07.14Օլանդը հերքել է ծննդյան օրն ամուսնանալու մասին լուրերը«Դա իմ տարեդարձն է լինելու և ոչինչ ավելի։ Դուք կարող եք ինձ նվերներ նվիրել։ Սակայն պետք չէ նվեր բերել այլ առիթով»,- հայտարարել է նա։
16:37 • 23.07.14Այսօր Դելֆինների և կետերի համաշխարհային օրն է (լուսանկարներ)Աշխարհում այսօր նշվում է Դելֆինների և կետերի համաշխարհային օրը՝ տոն, որը հռչակվել է 1986-ին Կետորսության միջազգային հանձնաժողովի կողմից։
16:31 • 23.07.14Սաուդյան Արաբիայում 2 կնոջ դատապարտել են մտրակի հարվածների՝ Whatsapp-ում հաղորդագրություն գրելու համարԴատավորին չի հաջողվել հաշտեցնել կանանց՝ նույնիսկ հիշեցնելով այն մասին, որ այժմ Ռամադան ամիսն է։
16:07 • 23.07.14Վերջին 4 ամսում Դոնեցկում ավելի քան 400 մարդ է զոհվելԵԱՀԿ-ն հուլիսի 19-ին զեկույց էր տարածել Լուգանսկում ամառվա սկզբից զոհերի թվի վերաբերյալ։ Կազմակերպության տվյալներով՝ մարզում զոհվել է 250 մարդ, գրանցվել է ավելի քան 850 վիրավոր։
16:00 • 23.07.14Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պատրաստել ՌԴ այն քաղաքացիների և ընկերությունների «սև ցուցակները», որոնք, Կիևի պնդմամբ, պաշտպանում են երկրի արևելքում ապստամբներին:
15:55 • 23.07.14Ուիթնի Հյուսթոնի մայրը խնդրում է դստեր մասին ֆիլմ չնկարահանելԿինը կոչ է արել մարդկանց թույլ տալ Ուինսթոնին խաղաղությամբ հանգչել՝ հավելելով, որ երգչուհու ընտանիքն արդեն հոգնել է նրա կյանքի և մահվան թեմաների շուրջ շահարկումներից։
15:44 • 23.07.14Բանդայի գործով ամբաստանյալը դատարանում կտրել է երակները. «Փաստինֆո»Պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն էր հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել ...
15:09 • 23.07.14Տաղանդավոր պարոն Ռեդքլիֆը. Հարի Փոթերի դերասանը նշում է 25-ամյակը (լուսանկարներ)2010-ին Ռեդքլիֆը խոստովանել է, որ խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ, որի պատճառն անհավանական հաջողությունն է եղել Հարի Փոթերի դերում։ Սակայն նա կարողացել է հաղթահարել կործանարար սովորույթը։
15:00 • 23.07.14Հայաստանը կօգնի Ուկրաինայից հնարավոր հայ փախստականներին. սցենարը գրեթե կլինի այնպես, ինչպես սիրիահայերի պարագայում«Բայց նախ ասեմ, որ հոսքը մեծ չէ, և երկրորդ՝ մենք չպետք է Ուկրաինան դիտարկենք որպես Սիրիա, որովհետև իրավիճակները բավականին տարբեր են»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը։
14:59 • 23.07.14Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իրենՆա հոսպիտալացվել է։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
14:46 • 23.07.14Գազայի հատվածում տեղի ունեցողը կարելի է որպես պատերազմական հանցագործություն գնահատել. ՄԱԿ-ի հանձնակատար (լուսանկարներ)Պիլեյի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հուլիսի 8-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողություն սկսելուց ի վեր սպանվել է 600-ից ավելի պաղեստինցի։
14:27 • 23.07.14Օծվելու է Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցինՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվելու են Նորաբաց գյուղի նորակառույց եկեղեցու խաչը, զանգը և եկեղեցու սյուները:
14:11 • 23.07.14Նիդեռլանդները հուլիսի 23-ը սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ կործանված Boeing 777-ի զոհերիGazeta.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի զոհերի մարմիններով ինքնաթիռն արդեն Խարկովից մեկնել է Նիդեռլանդներ: Էյնդհովենում ինքնաթիռի վայրէջքից հետո զոհերի մարմինները կտեղափոխվեն Հիլվերսում քաղաքի ռազմաբազա:
13:13 • 23.07.14Ուկրաինացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ)Պատգամավորների միջև կռիվ է սկսվել: Այդ դեպքից հետո Կոմունիստական կուսակցության խմբակցությունն ամբողջական կազմով լքել է Գերագույն ռադայի դահլիճը:
