Իրադարձային
-ից
-ը
13:42 • 18.07.14Boeing-ի ողբերգությունն ապացուցում է ուկրաինական ճգնաժամն արագ կարգավորելու անհրաժեշտությունը. ՊուտինՆա նաև իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, քանի որ կործանված ինքնաթիռի ուղևորների մեծը մասը Նիդեռլանդների քաղաքացիներ են եղել։
13:28 • 18.07.14Հայաստանը իրանական գազի տարանցիկ ճանապարհ դարձնելու համար ներդրումներ են պետք. ՀՀ-ում Իրանի դեսպան«Եթե կստեղծվեն համապատասխան տրամաչափի խողովակներ, ապա որևէ խնդիր չի լինի, Հայաստանի միջոցով տարանցելու»,- ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։
13:13 • 18.07.14Պատերազմը դուրս է եկել Ուկրաինայի սահմաններից. Պորոշենկո (տեսանյութ)Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ իր հանձնարարությամբ կառավարությունը ստեղծել է պետական հանձնաժողով՝ աղետի պատճառները հետաքննելու համար։
12:49 • 18.07.14Սաակաշվիլին անդրադարձել է կործանված Boeing-777-ինԸստ նրա՝ գլխավոր մեղավորը նստած է Կրեմլում, բայց առանց Բեռլինում, Բրյուսելում, Հռոմում և այլուր մեղսակիցների՝ «դժվար Կրեմլի այդ արնախումը համարձակվեր ամենօրյա արյունալի որսի դուրս գալ»։
12:34 • 18.07.14Դևիդ Բեքհեմին ու նրա որդիներին «ոսկով» են պատել Kids’ Choice Sports Awards միջոցառման ժամանակ (լուսանկարներ)Այս ամենի մասին աստղային հյուրը նախապես չի իմացել, սակայն ինչպես միշտ գործի է դրել իր հմայիչ ժպիտն ու հումորով վերաբերվել կատակին։
12:31 • 18.07.14ՀՀ Նախագահի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահՂեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով Սերժ Սարգսյանը որոշել է Աղվան Հովսեփյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։
12:27 • 18.07.14Ինտերպոլը պատրաստ է օգնել Ուկրաինայում Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը«Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլն աջակցություն է առաջարկել Ուկրաինայում ինքնաթիռի վթարի հետաքննության և զոհերի ճանաչման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
11:59 • 18.07.14Լեհ երիտասարդը դատի է տվել ծնողներին՝ իր կյանքը փչացնելու համարԱդամ անունով երիտասարդը պնդում է, որ դեռ մանուկ հասակից ծնողներն անտեսել են իր բոլոր կարիքները, խնայել ամեն ինչի վրա՝ սկսած հագուստից, վերջացրած բժշկի մոտ այցերով։
11:58 • 18.07.14Facebook-ը հայտարարել է «Գնել» կոճակը փորձարկելու մասինԱյդ ծառայությունը փորձարկվում է «Էջեր» բաժնում հրապարակումների և գովազդային հայտարարությունների համար: Այդկերպ՝ օգտատերերը կկարողանան գնումներ կատարել լրահոսից՝ չլքելով Facebook-ը:
11:31 • 18.07.14Կործանված Boeing-ում եղել է ԱՀԿ մամուլի խոսնակը. դեպքի վայրում հայտնաբերվել է 121 դիKorrespondent.net-ը հավելում է, որ դեպքի վայրում արդեն հայտնաբերվել է 121 դի։ Ավիավթարի հետևանքով բռնկված հրդեհն արդեն մարված է, իսկ դիակների որոնման աշխատանքները շարունակվում են։
11:28 • 18.07.14Boeing-ի ուղևորը սոցցանցում կանխատեսել է ինքնաթիռի կործանումը. ԶԼՄ-ներՆիդեռլանդների հյուսիսում գտնվող Վոլենդամ գյուղի բնակիչ Կոր Պանը տեղադրել է լուսանկարը սոցցանցում թռիչքից րոպեներ առաջ: «Եթե այն անհետանա, իմացեք՝ ինչ տեսք ունի»,- լուսանկարի տակ գրել է հոլանդացին:
11:16 • 18.07.14Լևոն Հայրապետյանը չի ընդունում իր մեղքը. գործարարի վստահված անձ Մացակ Փոլադյան«Հիմա ո՞վ է սարքել, ինչի՞ է սարքել, սա արդեն առաջիկա մի քանի օրերին կերևա: Իր ընկերները, որոնք որ լիազորված մարմիններին շատ մոտիկ անձեր են, իրենք են ասում, հասկանո՞ւմ եք, ինչ եմ ասում»,- ասաց նա։:
10:57 • 18.07.14Մարտական հենակետում զինծառայող է զոհվելՀուլիսի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գևորգ Արտեմի Ավագյանը:
10:52 • 18.07.14«Երևանյան ամառը» համախմբել էր Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին. քաղաքապետարանՄիջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության և կարատեի ցուցադրական ելույթներով:
10:48 • 18.07.14Պամելա Անդերսոնը կայցելի Էկվադորի դեսպանատանն ապաստանած ԱսանժինՆշվում է, որ մինչ այս, Ասանժին դեսպանատուն այցի են գնացել ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ինչպես նաև ամերիկյան փոփ երգչուհի Լեդի Գագան։
