Իրադարձային
-ից
-ը
17:03 • 23.06.14Սնոուդենը փաստաթղթեր կներկայացնի ՌԴ-ում գտնվելու ժամկետը երկարաձգելու համարՓաստաբանը դժվարացել է պատասխանել հարցին, թե դիմումը ներկայացվելու է ապաստան տրամադրելո՞ւ, թե՞ բնակության իրավունք ստանալու համար։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կայացնելու է Սնոուդենն ինքը։
16:57 • 23.06.14Հյուսիսային Կորեայում քննադատել են Կիմ Չեն Ընի սպանության մասին պատմող ֆիլմըՀս. Կորեայի առաջնորդի մամուլի խոսնակ Կիմ Մեն Հոլն ասել է, որ ֆիլմը ցույց է տալիս «ԱՄՆ կառավարության և ամերիկյան հասարակության հուսահատությունը»։
16:40 • 23.06.14Մեծ Բրիտանիայում դաժանաբար սպանված արաբ կնոջ հուղարկավորությանը հայրենիքում մասնակցել են հազարավոր մարդիկԱնհայտ հանցագործը 31-ամյա ուսանողուհուն հասցրել է դանակի 16 հարված ու այդ վիճակով նրան թողել ճանապարհին ընկած։ Ենթադրվում է, որ կնոջ համար ճակատագրական է եղել մուսուլմանական հանդերձանքը։
16:29 • 23.06.14Հարավային Կորեայից փուչիկներով 300 կգ թխվածք են ուղարկել Հյուսիսային ԿորեաՓուչիկներին ամրացված պարկերում եղել է մոտ 10.000 տուփ շոկոլադե թխվածք։
16:15 • 23.06.14ԵՄ-ի խորհուրդը հաստատել է, որ Ուկրաինա ոստիկանական առաքելություն կուղարկվի. Լիտվայի ԱԳ նախարարԴեռ ապրիլին ԵՄ խորհուրդը քննարկել էր ուկրաինական հատուկ ծառայությունների համար հրահանգիչների առաքելության հնարավոր ստեղծման հարցը:
15:57 • 23.06.14Իսպանիայի թագավորի քրոջը փողերի լվացման մեղադրանք կներկայացվիՆշվում է, որ Քրիստինան կասկածվում է հարկային հանցագործությունների և Aizoon ընկերության միջոցով փողեր լվանալու համար, որը պատկանում է նրան և ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինին։
15:49 • 23.06.14Սաուդյան Արաբիայում երկու եղբայր գտել են միմյանց ավտովթարի ժամանակԱմեն ինչ սկսվել է Էր-Ռիադը և Մեդինան միացնող ճանապարհին երկու մեքենաների բախումից: Ավտովթարին հաջորդել է վարորդների թեժ վեճը:
15:46 • 23.06.14Իրաքում զինյալները նոր քաղաք են գրավել«Քաղաքն ու օդանավակայանն ամբողջությամբ գտնվում են զինյալների վերահսկողության տակ»,-հայտարարել են ականատեսները։
15:37 • 23.06.14Նիդեռլանդների թագավորին թույլ չեն տալիս նավահանգիստ կառուցել Հունաստանում«Իսկ եթե մի օր արքան որոշի անձնական ինքնաթիռով այստեղ գալ, ի՞նչ է, օդանավակայա՞ն է կառուցվելու»,-հարցրել են վրդովված տեղացիները, ովքեր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն են հավաքում՝ դատարան դիմելու համար։
15:13 • 23.06.14Թոնի Բլեերը Սադամ Հուսեյնի տապալումը չի կապում Իրաքի վերջին դեպքերի հետ. Financial TimesԲրիտանիայի նախկին վարչապետը ենթադրում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վերստեղծվել և իր գործունեությունն Իրաքում վերականգնել է սիրիական ճգնաժամի «քաոսի» հետևանքով։
14:58 • 23.06.14Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի անունից կստորագրի ՌոմպոյըՀամապատասխան որոշումը կայացվել է երկուշաբթի, առանց քննարկման: Կիևի կողմից համաձայնագիրը կստորագրի անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
14:52 • 23.06.14Սերժ Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ մի շարք հարցեր է քննարկելՍերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված …
14:31 • 23.06.14Մահմուդ Աբասը կարող է մասնակցել Պաղեստինի նախագահական ընտրություններին«Նա մի քանի անգամ հայտարարել է չվերընտրվելու, հանգստի գնալու իր մտադրության մասին, բայց ամեն ինչ կախված կլինի քաղաքական իրավիճակից»,- ասել է Շաասը:
14:25 • 23.06.14Հայաստանի համար «և, և»-ն ընդունելի է, բայց ոչ կիրառելի. Մ. Մովսիսյանն ու Վ. Հարությունյանը հակադարձեցին Ռենոյին«Եվ, և»-ի հնարավորություն Հայաստանը չունի, որովհետև մենք ունենք շատ կոշտ պուտինյան քաղաքականություն և ունենք ռևերանսներով լի եվրոպական քաղաքականություն»,- ասաց Մեսրոպ Մովսիսյանը:
14:15 • 23.06.14ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 12 սիրիացի նախարարի նկատմամբԵրկուշաբթի ԵՄ-ն իր որոշմամբ սառեցրել է սիրիացի 12 նախարարի (անունները չեն հրապարակվել) ակտիվներն ու արգելել է նրանց մուտքը Եվրոպական միության տարածք։
