Իրադարձային
-ից
-ը
13:09 • 21.06.14Մեծ Բրիտանիայում հայրը հրաժարվել է որդիներից, որոնք «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամ ենԶինյալներից մեկը Կարդիֆի համալսարանի նախկին ուսանող է։ Տեսանյութում նա իր 17-ամյա եղբոր հետ կոչ է անում բոլոր համերկրացի բրիտանացիներին «արձագանքել կոչին» և «կռվել՝ հանուն Ալլահի»։
13:02 • 21.06.14Ոստիկանության զորքերին նոր վարչական շենք հանձնվեց. նրանք այսուհետ պետք է գործեն ավելի պրոֆեսիոնալ (լուսանկարներ)«Սկզբից մարդու համար պետք է ստեղծես պայմաններ, հետո պահանջես: Ես այսօր ոստիկանական զորքերի աշխատանքը բավարար եմ գնահատում»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը։
12:45 • 21.06.143.5 մմ. աշխարհի ամենափոքր գրքերից մեկը հանվել է ցուցադրության (լուսանկարներ)Այն ընթերցելն իսկական մարտահրավեր է նույնիսկ շատ լավ տեսողություն ունեցող մարդու համար, քանի որ գիրքն ունի 3.5մմ լայնություն ու բարձրություն։
12:39 • 21.06.14Բուլղարիայում ջրհեղեղի հետևանքով հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են հանգստավայրերում (լուսանկարներ)Տեղական ԶԼՄ-ների համաձայն՝ Ալբենա հանգստավայրում ջուրը «գետնից կտրել» է միաժամանակ վեց հյուրանոցներում հանգստացողներին: Ընթանում է մի քանի հարյուր մարդու տարհանում:
12:27 • 21.06.14Ֆրանսիացի նախարարը ֆինանսական ճգնաժամի պատճառով կոչ է արել հայրենակիցներին առավել ջերմ լինել զբոսաշրջիկների հետ«Տրամաբանությունը պարզ է. դժգոհ զբոսաշրջիկը երբեք հետ չի վերադառնում։ Ուստի հարկավոր է նրանց հետ առավել ջերմ ու հյուրընկալ լինել»,-ասել է նախարար։
11:58 • 21.06.14Հրվ. Կորեայում ձերբակալվել է խորտակված «Սևոլ» նավի սեփականատիրոջ կինըԻրավապահները կարծում են, որ տարեց կինը կարող է տվյալներ իմանալ, որոնք օգտակար կլինեն նրա՝ փախուստի դիմած ամուսնուն գտնելու ու ձերբակալելու համար։
11:35 • 21.06.14Բաքվում 20-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել՝ Սոմալիի դեպքերի պատճառովՆա իր արարքը պատճառաբանել է Սոմալիում տեղի ունեցող իրադարձություններով և փորձել է այդկերպ ուշադրություն հրավիրել մարդկանց հանդեպ վերաբերմունքի և սովի վրա։
11:15 • 21.06.14Ավստրիայում Էրդողանին ցույցերով են դիմավորելՑույցը ցրել փորձող ավստրիացի ոստիկաններից մեկը գետին է նետել Թուրքիայի դրոշը, ինչը երկու կողմերի զայրույթն է առաջացրել։
10:48 • 21.06.14Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի անմեղ դատապարտվածներին28-ամյա կինը ծեծի էր ենթարկվել, բռնաբարվել, իսկ հետո այդ վիճակում մնացել թփերի մեջ ընկած՝ մահվան մատնված։ Հետագայում ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր եղել են 14-16 տարեկան։
10:39 • 21.06.14Պուտինի մամուլի խոսնակը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է իր հանրահայտ բեղերը (լուսանկարներ)Նշենք, որ Պեսկովի բեղերը մեծ հեղինակություն ունեն համացանցում։ Twitter-ում նույնիսկ բլոգ կա՝ «Պեսկովի բեղերը»։
09:48 • 21.06.14Նյու Յորքում ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարը ներխուժել է ռեստորան. կան վիրավորներՎթարը տեղի է ունեցել Իթաքա քաղաքում։ Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։
01:14 • 21.06.14Ամստերդամում 3D-տպիչի օգնությամբ եռահարկ շենք կկառուցվիՀոլանդական ճարտարապետական ընկերությունը մտադիր է Ամստերդամում 3D-տպիչի օգնությամբ եռահարկ շենք կառուցել, որի յուրաքանչյուր հարկը 3 մ բարձրություն կունենա:
01:03 • 21.06.14Ֆիդել Կաստրոյի ողջ ավտոպարկը կհանձնեն Հավանայի տաքսու կայանինՀավանա ժամանող զբոսաշրջիկները կկարողանան երթևեկել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անձնական ավտոմեքենաներով:
22:29 • 20.06.14Պյոտր Պորոշենկոն հայտարարել է մինչ հունիսի 27-ը կրակի դադարեցման մասինԻնչպես նշել է Ուկրաինայի նախագահը՝ նման որոշումը կայացվել է, որպեսզի ապստամբները կարողանան վայր դնել զենքերը: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր դա չեն անի, կոչնչացվեն:
21:01 • 20.06.14Սիրիան մոտ է չկայացած պետության վերածվելուն. Պան Գի Մուն«Սիրիացիները դուրս են եկել միմյանց դեմ: Միջամտել են տարածաշրջանի մյուս երկրները: Արմատական խմբավորումները ամրապնդել են իրենց դիրքերը: Սիրիան վերածվում է չկայացած պետության»,-նշել է Պան Գի Մունը:
