Իրադարձային
-ից
-ը
13:20 • 04.06.14Սերժ Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետՆախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում …
13:17 • 04.06.14Շուրջերկրյա ճամփորդության նպատակով կառուցված շքեղ զբոսանավը խորտակվել է այն ջուրն իջեցնելուց անմիջապես հետո(նկարներ, տեսանյութ)«Բադենի» տերը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով շամպայնի շիշը հարվածել է զբոսանավին, ինչից րոպեներ անց նավը թեքվել է մի կողմի վրա ու սկսել սուզվել։
13:11 • 04.06.14Երևան-Հռոմ չվերթը տեխնիկական պատճառներով ավելի քան 9 ժամ ուշացումով կիրականացվիԹռիչքը նախատեսված է եղել այսօր առավոտյան 05։20-ին, սակայն ավիաընկերությունից Tert.am-ին տեղեկացրին, որ այն կկայանա ժամը 15։50-ին։
13:04 • 04.06.14Արմավիրում վթարված վիճակում կայանված մեքենայում տղամարդու դիակ է հայտնաբերվել1987 թ. ծնված Մ. Ե.-ի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղից, որը վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:
13:00 • 04.06.14Ռուսաստանը չի պատրաստվում անեքսիայի ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելքը. ՊուտինՀարցին՝ թե ՌԴ-ն մտադրություն ունեցել է արդյոք միացնել Ուկրաինայի հարավ-արևելքը կամ ապակայունացնել երկրում իրավիճակը, Պուտինը պատասխանել է. «Ոչ, մենք երբեք դրանով չենք զբաղվել և չենք զբաղվում»:
12:52 • 04.06.14Բրյուսելում մեկնարկել է G7 գագաթնաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց ՌուսաստանիՊուտինին թույլ չեն տվել մասնակցել բանակցություններին՝ Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման գործում Ռուսաստանի ոչ կառուցողական դերի պատճառով։
12:30 • 04.06.14Սպիտակ տունը ներողություն է խնդրել Կոնգրեսից՝ առանց տեղեկացման պատանդ զինվորի փոխանակելու համարԸստ ամերիկյան օրենսդրության՝ նախագահի աշխատակազմը պարտավոր է առնվազն 30 օր առաջ Կոնգրեսին տեղեկացնել Գուանտանամոյից կալանավորների ազատ արձակման մասին:
12:24 • 04.06.14Բրազիլացի ուսանողները վերնոլորտ են ուղարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակըԱյն վերնոլորտում է մնացել 6 ժամ՝ դիմանալով 100կմ/ժ արագությամբ քամիներին ու 37 աստիճան ցրտի պայմաններին։ Արդյունքում պաշտոնական գնդակն ապացուցել է, որ միանգամայն որակյալ է։
12:12 • 04.06.14Վենետիկի քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործովՖինանսական խարդախությունները նրանք իրականացրել են MOSE բազմամիլիարդանոց նախագծի իրականացման ընթացքում, որի նպատակն էր Վենետիկի պաշտպանությունը ջրհեղեղից:
12:00 • 04.06.14Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որ ՀՀ դեսպաններն զբաղվեն նաև ներդրումներ ներգրավելովՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին հանձնարարեց բոլոր նախարարներին մշակել ծրագիր և հանձնել այլ երկրներում լիազորված ՀՀ դեսպաններին։
11:59 • 04.06.14ՄԻԵԴ-ը համաձայնել է լսել Շվեյցարիայի բողոքն ընդդեմ թուրք գործիչ Փերինչեքի դատավճռիՄԻԵԴ-ն արդարացրել էր թուրք գործիչ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, ինչը շվեյցարական օրենսդրությամբ քրեական հանցագործություն է համարում։
11:30 • 04.06.14Կադաստրի նոր ղեկավար Մարտին Սարգսյանը առաջին հերթին կզբաղվի ոլորտի արդիականացմամբ«Պետք է ավելի օպտիմալացվի համակարգը, չեմ ասում, թե այդ ժամանակ կլինենք իդեալական, բայց համակարգը առաջատարներից մեկը պետք է լինի»,- ասաց նա:
11:28 • 04.06.14ԱՄՆ-ն Սիրիայում կայացած նախագահական ընտրությունները «խայտառակություն» է որակելՄարի Հարֆը նկատել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնաառաջադրված Բաշար ալ Ասադը, ով նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը։
11:16 • 04.06.14Յանուկովիչը և նրա որդիները ցանկանում են վիճարկել Եվրամիության պատժամիջոցները. EuObserverՅանուկովիչը և նրա որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը մայիսի 14-ին դիմել են Եվրոպական դատարան:
11:15 • 04.06.14Ըստ կալանավորի՝ ճանապարհային ոստիկանները հրահրել են վեճ ու ծեծել իրեն. հարուցվել է քրեական գործԴրսևորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր...
