Իրադարձային
-ից
-ը
10:28 • 09.01.14Հս. Կորեայում հանրահավաքներ են անցկացվում՝ հաջակցություն Կիմ Չեն Ընի ամանորյա հեռուստաուղերձիԿիմ Չեն Ընի ամանորյա ուղերձի ամբողջական տեքստն առ այսօր պարբերաբար հեռարձակվում է ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Իսկ բուհերում ու պետհաստատություններում հատուկ սեմինարներ են անցկացվում։
10:14 • 09.01.14Սանդրա Բալոքը և Ջոնի Դեփն արժանացել են People's Choice Awards մրցանակի (լուսանկարներ)Լոս Անջելեսի Nokia համերգասրահում երեկ հայտարարել են People's Choice 2014թ. մրցանակաբաշխության հաղթողներին. «ազգային» սիրելիներ են ճանաչվել դերասաններ Սանդրա Բալոքը և Ջոնի Դեփը։
10:08 • 09.01.14Վենեսուելայի նախագահն առաջին անգամ սեղմել է իր գլխավոր մրցակցի ձեռքըՀանդիպումից առաջ Կապրիլեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Նիկոլաս, ես առաջարկում եմ մի կողմ թողնել մեր խորը տարաձայնություններն ու միավորվել երկրում անվտանգության բացակայության հարցում»։
10:00 • 09.01.14Սատանիստները խնդրում են Օկլահոմայում կանգնեցնել սատանայի 2 մետրանոց արձանը. The National PostԸստ արձանի հեղինակի մտահղացման՝ սատանան այծի մարմնով է, թևերով ու երկար մորուքով։ Նա նստած է գահին՝ հնգաթև աստղի ֆոնին, իսկ նրա կողքին կանգնած են ժպտացող երեխաները։
09:49 • 09.01.14Հայ-թուրքական պատվիրակությունները քննարկել են սահմանին առնչվող հարցերՀանդիպման ընթացքում ամփոփվել են 2013թ.-ին տեղի ունեցած աշխատանքները և քննարկվել է 2014թ.-ին իրականացվելիք աշխատանքների օրակարգը։
09:30 • 09.01.14Կիմ Չեն Ընի հորաքույրը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներԱվելի վաղ այս շաբաթվա ընթացքում հարավկորեական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նրա անհետացման պատճառը մահն է, հնարավոր է՝ ինքնասպանության պատճառով:
09:19 • 09.01.14Նյույորքցին դատավարության արդյունքում 3,4 միլիոն դոլար է շահել սխալմամբ իրեն 17 տարի ազատազրկման դատապարտելու համար42-ամյա Մարտին Տանկլիֆը 17 տարի է անցկացրել բանտում՝ 1988 թվականի սեպտեմբերին մեղադրվելով իր ծնողների սպանության մեջ:
09:15 • 09.01.14Սառնամանիքը ԱՄՆ-ին 5 մլրդ դոլարի վնաս է հասցրել5 միլիարդանոց վնասը համեմատաբար բարձր չի համարվում։ Planalytics-ի գնահատականներով 2010թ.-ի ցրտերը երկրին 25-30 մլն դոլարի վնաս են հասցրել։
09:00 • 09.01.14ՌԴ–ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ–ի կողմից Սիրիայի հարցով հայտարարության ընդունումըՌուսաստանն արդեն երկրորդ անգամ է արգելափակում Անվտանգության խորհրդի կողմից Հալեպի ռմբակոծության հարցով հայտարարության ընդունումը:
08:40 • 09.01.14Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվելԱրտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 21.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի …
00:53 • 09.01.14Աստծո գառն ու Աստծո մարդը. Ֆրանցիսկոս պապը՝ Աստվածահայտնության տոնի ընթացքում (լուսանկարներ)Հռոմի Ֆրանցիսկոս պապը մասնակցել է Հռոմի արվարձաններից մեկում գտնվող եկեղեցում անցկացվող Աստվածահայտնության տոնին նվիրված արարողությանը, որի ընթացքում ծխականներից մեկը նրա վզին է դրել կենդանուն:
22:14 • 08.01.14Անգելա Մերկելը կառավարության նիստը վարելու է ներկայացել ձեռնափայտերովԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելn այս տարի վարել է կառավարության առաջին նիստը: Նա աշխատանքի է եկել ձեռնափայտերով և կարողացել է աթոռին նստել առանց կողմնակի օգնության:
21:34 • 08.01.14Մկրտչյանների ընտանիքը Ամանորը և Սուրբ Ծնունդը ևս նշեց փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտԱմառվա վերջից ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բնակվող 4 հոգանոց ընտանիքը շարունակում է մնալ փողոցում։ Tert.am-ը փորձեց ընտանիքի ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դեսպանատնից:
21:25 • 08.01.14Գերմանիայում 88-ամյա տղամարդուն մեղադրում են 624 հոգու սպանության մեջՏղամարդը մեղադրվում է ֆրանսիական Օրադուր-սյուր-Գլան գյուղի 624 բնակիչների սպանության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական այս գյուղը ոչնչացվել էր նացիստական զորքերի կողմից:
20:06 • 08.01.14Ռուսական օդանավակայաններում կարգելեն հեղուկ տեղափոխել ձեռքի ուղեբեռումՌուսական բոլոր օդանավակայաններին և քաղաքական ավիացիայի կազմակերպություններին հրահանգվել է թռիչքից առաջ ստուգել բոլոր հեղուկները և անձնական հիգիենայի միջոցները։
