Իրադարձային
-ից
-ը
20:55 • 01.01.14Արգենտինայում սարսափելի շոգի պատճառով մարդիկ են մահանումՕդերևութաբանները նշում են, որ դա ամենաուժեղ շոգն է շրջանում 1906-ից մինչ օրս: Իրավիճակը վատանում է նաև էլեկտրականության խափանումների պատճառով, մարդիկ չեն կարողանում օգտվել օդորակիչներից
19:08 • 01.01.14Սիրիացի փախստականների թիվը 2014թ. վերջին կկրկնապատկվի. ՄԱԿ«Սիրիացի փախստականների թիվը տարվա ընթացքում գերազանցել է 2.3 մլն-ը»,- նշել է Նեսիրկին: Նրա խոսքով, բնակչության արտահոսքը շարունակվում է. յուրաքանչյուր ամիս երկիրը լքում է 127 հազ. մարդ:
18:49 • 01.01.14Կիմ Չեն Ընը Ամանորին հյուսիսկորեացիներին լեռնադահուկային համալիր է նվիրել (լուսանկարներ)Փհենյանի բնակիչները ծաղիկներ են տարել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հուշարձանների մոտ: Իսկ երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հս. Կորեան դարձել է ավելի ուժեղ, քանի որ «մաքրվել է կեղտից»:
18:23 • 01.01.14Տեղի է ունեցել Նյու Յորքի քաղաքապետի երդման արարողությունըՆոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում ձայների 60%-ը ստացած դե Բլազիոն խոստացել է պայքարել հանցավորության դեմ
17:19 • 01.01.14Բելգիացին ամանորյա վիճակախաղով 13 մլն եվրո է շահելՍա ամենախոշոր շահումն է Բելգիայի համար վերջին 7 տարիների ընթացքում: 2007թ. երկրի համար ռեկորդային՝ 100 մլն եվրո էր շահել մի բելգիացի EuroMillions եվրոպական վիճակախաղով:
15:45 • 01.01.14Այսօրվանից Ուկրաինան ստանձնում է ԱՊՀ նախագահությունըՈւկրաինան ԱՊՀ նախագահության շրջանակներում ջանքեր կներդնի տնտեսական համագործակցության այն սկզբունքների իրականացման ուղղությամբ, որոնք կբխեն կառույցի անդամ յուրաքանչյուր երկրի շահերից։
15:34 • 01.01.14Իտալիայի նախագահն ամանորյա տեսաուղերձում խոստացել է հոգնել ու հեռանալ«Ես նախագահ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ ուժերս կներեն և քանի դեռ իմ կարիքը կունենա իմ երկիրը։ Եվ ոչ մի օր ավել»,- ասել է նա՝ հավելելով, որ երկար չի մնա պաշտոնին։
15:28 • 01.01.14Երևանում կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն. առաջիկա օրերի եղանակի տեսությունԸստ ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության՝ Երևանում հունվարի 2-6-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
15:21 • 01.01.14Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին նշանադրվել է Ամանորի գիշերը (լուսանկար)«Բոլորի Ամանորը շնորհավոր։ Ռորի Մակիլրոյն ու ես 2014-ը սկսում ենք մատանիով։ Ես ասել եմ «այո»»,- Facebook-ի իր էջում գրել է մարզուհին։
14:48 • 01.01.14Իսրայելի վարչապետը հոսպիտալացվել է բուժզննման նպատակովՀոսպիտալացման շրջանում վարչապետի պարտականությունները կկատարի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։
14:30 • 01.01.14Քահանայի հագուստով լրագրողը փորձել է մտնել Շումախերի հիվանդասենյակՄարզիկի ներկայացուցիչ Սաբինա Քեմն ասել է, որ նրա վիճակն անցնող գիշեր և այսօր առավոտյան չի փոխվել, այն «շարունակում է կայուն մնալ»։
14:08 • 01.01.14Պարգևատրվում են միայն բարի մարդիկ. «մուրացկան» ամերիկացին պարգևատրել է բոլոր նրանց, ովքեր գումար են տվել իրենԾրարներում եղել են 10-100 դոլարանոցներ և գրություն, որում նշվել է, որ նա անօթևան չէ, հակառակը՝ ապահովված է և ընդամենը ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել բարի մարդկանց։
13:39 • 01.01.14Ֆիլիպիններում Նոր տարվա առիթով հրավառությունն ու կրակոցները հանգեցրել են զոհերի ու վիրավորներիԱմանորի նման աղմկոտ դիմավորումն ավանդույթ է Ֆիլիպիններում։ Համաձայն լեգենդի՝ աղմուկը վախեցնում է չար ոգիներին։
13:26 • 01.01.14Կիմ Չեն Ընն առաջին անգամ մեկնաբանել է ազգականի մահապատիժըԸնն ազգականի մահապատժի մասին հիշատակել է իր ամանորյա տեսաուղերձում։ Նա հայտարարել է, որ կուսակցությունը մաքրվում է դրա միասնականությունը խաթարողներից։ Ըստ նրա՝ այդ քայլն օգնել է համախմբել ժողովրդին։
12:12 • 01.01.14Լատվիան անցավ եվրոյի. այժմ ԵՄ արժույթ է օգտագործում 18 երկիրՆշենք, որ հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների գրեթե կեսն իշխանությունների այս որոշմանը չի աջակցում։
