Իրադարձային
-ից
-ը
21:21 • 23.12.13Երևանում 204 թվականը չէ.Արթուր Գևորգյանը տոնածառի վրա տեսնում է 2014 թվական«Սա դիզայներական լուծում է, որն ամբողջ աշխարհում ընդունված է, լուծումներ են առաջարկվում, որոնք մեկին կարող են դուր գալ, մեկին՝ ոչ»,-ասաց Արթուր Գևորգյանը։
21:03 • 23.12.13Շուկայում հայտնվել են ցածր քաշով 63 դրամանոց ձվեր«Դրանք վառեկի ձվեր են, որոնք ունեն ցածր քաշ: Ձու արտադրողները ամիսներ առաջ բերել էին երիտասարդ հավեր, որանք նոր են սկսել փոքր կամ միջին չափի ձվեր ածել»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը:
20:54 • 23.12.13Ամերիկացի երգիծաբանը կատակել է ոստիկանների հետ՝ ուտելով հեռախոսըԱմերիկացի երգիծաբան Ռենդի Լիդկեն որոշել է ոստիկանության հետ կատակել թխվացքաբլիթի միջոցով: Տղամարդը հեռախոսի տեսքով թխվածքաբլիթ է պատրաստել և ավտոմեքենան վարելիս «խոսել» դրանով:
20:45 • 23.12.13Քաղհասարակության ֆորումը վաղը կհրապարակի հայտարարության տեքստ, որով հնարավորություն կտրվի ֆորումի անդամներին` կողմնորոշվելԱզգային պլատֆորմին իրենց անդամակցությունը կասեցրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Ասպարեզ» ակումբը...:
19:49 • 23.12.13Մեծ Բրիտանիան քաղաքացիությունից զրկում է Սիրիայում կռվող իր քաղաքացիներին2013 թվականի ընթացքում բրիտանական քաղաքացիությունից զրկվել է 20 մարդ, իսկ 2010 թվականի մայիսից՝ 37 մարդ: Նրանց թիվը շարունակում է աճել:
19:10 • 23.12.13Իտալիայի ներգաղթյալների ժամանակավոր կացարաններում բողոքի ցույցեր են տեղի ունենումԻտալիայում կեցության պայմանների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում ներգաղթյալների մի քանի ժամանակավոր կացարաններում, 10 փախստականներ կարել են բերանները:
18:14 • 23.12.13Սպիտակ տունը խորհուրդ է տվել Լեպսին բողոքարկել իր դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը«Չեմ բացառում, որ նման հայց կներկայացվի, սակայն մենք դեռ չենք եկել ոչ մի որոշման, և առաջիկա օրերին ոչ մի բողոքարկում չի ներկայացվի։ Միգուցե Ամանորից հետո»,- ասել է Սերիկովան։
17:58 • 23.12.13Ամերիկացուն դատել են արաբ երիտասարդներին ծաղրելու համար (տեսանյութ)Շիզան Քասիմը մեղավոր է ճանաչվել «արտասահմանում Արաբական Միացյալ Էմիրությունների իմիջին վնաս հասցնելու համար»:
17:49 • 23.12.13Femen-ի ակտիվիստուհիներն ակցիա են իրականացրել մադրիդյան եկեղեցու առջև (լուսանկարներ)Ակտիվիստներից մեկը ծնկի է իջել եկեղեցու մոտ գտնվող հրապարակում, մերկացրել է կուրծքն ու որովայնը, որի վրա գրված է եղել. «Ծնունդը հետաձգվում է», «Ազատություն աբորտներին»։
17:29 • 23.12.13Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերն իրար կապող կամրջից տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.comԱհազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերը կապող կամրջից տղամարդու դի կա կախված: Քննչական խումբը նշված տեղում հայտնաբերել է 30-ամյա Սամվել Ս.-ի դին:
17:16 • 23.12.13Ռոհանին սյունակ է գրել գերմանական թերթումՌոհանին գրել է այն մասին, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլև այլ երկրների հետ:
17:10 • 23.12.13Սիրիայում կռվող բրիտանացիները զրկվել են քաղաքացիությունիցՆերքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ քաղաքացիությունից զրկելու գործողություններն իրավական հիմքեր ունեն։
17:00 • 23.12.13Մեծ Բրիտանիայում նախկին նախարարին դատապարտել են 6 ամսվա ազատազրկման՝ խարդախության համար«Նա խոստովանել է, որ պետությունից պահանջել է 12,9 հազար ֆունտ ստեռլինգի չափով ծախսերի փոխհատուցում 19 կեղծ չեքերի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:46 • 23.12.13Վիեննայի ֆիլհարմոնիկը հետ է վերցրել նացիստ երաժիշտների մրցանակներըԵրաժիշտների թվում է եղել Բալդուր ֆոն Շիրախը՝ Վիեննայի կառավարիչը, որն ավստրիական մայրաքաղաքից տասնյակ հազարավոր հրեաների արտաքսումն անվանել էր «ներդրում եվրոպական մշակույթում»:
16:29 • 23.12.13Էրդողանը սպառնացել է «կոտրել իր հակառակորդների ձեռքերը»Իր ելույթում Էրդողանը «լրտեսներ» և «դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր կազմակերպել են թուրք պաշտոնյաների և նախարարների որդիների ձերբակալությունը։
