Իրադարձային
-ից
-ը
11:40 • 09.12.13Բարաք Օբաման նամակ է հղել Բիձինա ԻվանիշվիլիինՆամակում Օբաման նշում է, որ իրեն հաճելի է եղել համագործակցել Իվանիշվիլիի հետ և ընդգծում է դերը, որը նախկին վարչապետն ունեցել է «ժողովրդավարության զարգացման գործում»։
11:00 • 09.12.13Հայ և թուրք դերասանները Թբիլիսիում 43 ժամ ձեռքսեղմում են իրականացրել և ռեկորդ սահմանել43 ժամ շարունակ միմյանց ձեռք սեղմելով աշխարհի ռեկորդ սահմանած Բարըշն ու Աջինյանը նշել են, որ ցանկացել են ցույց տալ, թե երկու ժողովուրդների ներկայացուցիչները շփմանը դեմ չեն։
10:58 • 09.12.13Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էԴեկտեմբերի 8-ին` ժամը 09։30-ին, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Մ. Մուսախանյանին։
10:43 • 09.12.13Վերջին տասնամյակներում առաջին անգամ անկարգություններ են գրանցվել ՍինգապուրումՀնդկական թաղամասի միջադեպը խաթարել է Սինգապուրի մայրաքաղաքի իդեալական համարվող հանդարտությունը:
10:34 • 09.12.13Կիևում պղծել են 1918թ. ապստամբության մասնակիցների հուշարձանըՀուշարձանի պատվանդանին ուկրաինացի ազգայնականներին աջակցող գրություն է արվել, իսկ բուն քանդակը ներկվել է սև ու կարմիր գույնի ներկով, որոնք խորհրդանշում են ազգայնականներին։
10:25 • 09.12.13Հս. Կորեայի առաջնորդի ազդեցիկ ազգականը մեղադրվում է քրեական հանցագործությունների համարՀաղորդվել էր, որ Չան Սոկ Տհեկը՝ ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդի քրոջ ամուսինը, հեռացվել է Պաշտպանության պետական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, որը երկրի հիմնական պաշտոններից մեկն է համարվում։
10:18 • 09.12.13Ուկրաինայի ընդդիմությունը սխալվում է՝ պահանջելով Յանուկովիչի հրաժարականը. Լեհաստանի ԱԳՆՆա նաև իր ուրախությունն է հայտնել Կիևում Լենինի արձանը տապալելու կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ Լենինը եղել է 20-րդ դարի ամենաարյունռուշտ բռնակալներից»,-ասել է նախարարը։
10:06 • 09.12.13ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 2000 չվերթ է հետաձգվելՉեղյալ համարված հիմնական ավիաթռիչքները՝ ավելի քան 1000 չվերթ, գրանցվել են Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Այստեղ եղանակային պայմանների պատճառով առնվազն 3 մարդ է զոհվել։
09:37 • 09.12.131936 թվականի օլիմպիական ոսկին վաճառվել է մեկուկես միլիոն դոլարովԱճուրդը սկսելուց առաջ մարզիկի դուստրը՝ Մառլեն Օուենսը, հույս է հայտնել, որ մեդալը կհասնի որևէ հասարակական կազմակերպության, «թանգարանի կամ նմանատիպ կառույցի» և հասանելի կլինի հանրությանը:
09:32 • 09.12.13Հայաստանի նման երկրները միշտ ստիպված են ընտրություն կատարել «Տիզբոնի» ու «Բյուզանդիայի» միջև.Վ. ՄարտիրոսյանTert.am-ը զրուցել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի հետ Հայաստանի ներկա ներքին ու արտաքին քաղաքականության, Պուտինի Հայաստան կատարած այցի...
09:25 • 09.12.13Թաիլանդի վարչապետը ցրել է խորհրդարանըԹաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ցրել է երկրի խորհրդարանը, հայտարարել, որ նոր ընտրություն կանցկացվի` փորձելով այդ կերպ մեղմել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը։
09:07 • 09.12.13Ուկրաինացի ընդդիմադիրները հայտարարել են Լենինի արձանի գործով առաջին ձերբակալվածների մասինԻրավապահները ձերբակալում են մարդկանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել արձանը հանելու գործողությանը:
08:38 • 09.12.13Ռուս օդաչուները նոր կղզյակներ են հայտնաբերել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսումՌուս օդաչուները մի շարք նոր կղզիներ են հայտնաբերել Ռուսաստանին պատկանող տարածքային ջրերում: Տարածքը եղանակային անոմալիաների պատճառով անվանվում է «Ռուսական բերմունդյան եռանկյունի»:
22:00 • 08.12.13«Ո′չ» ՄՄ-ին, գալիք տարին՝ առանց իշխանությունների. ի՞նչ կախված կլինի «քաղաքացիական տոնածառից»Եթե Երևանում տեղադրվի «քաղաքացիական տոնածառ», ապա Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կկախի հետևյալ ցանկությունը` թող Հայաստանը չանդամակցի ՄՄ-ին:
21:40 • 08.12.13Նելսոն Մանդելայի հոգեհանգստին ներկա կգտնվեն 59 պետությունների և կառավարությունների ղեկավարներՀարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն 59 պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության ներկայացուցիչներ:
