Իրադարձային
-ից
-ը
14:27 • 15.11.13Ճապոնիայում ամբողջությամբ սպառվել են սննդի բույրը փոխանցող գաջեթներըԱշխարհում առաջին Scentee գաջեթները, որոնք սմարթֆոնին, համակարգչին կամ պլանշետին միացնելու դեպքում սննդի բույր են արձակում, Ճապոնիայում սպառվել են մինչ խանութներում հայտնվելը։
13:59 • 15.11.13ԱՄՆ-ն պատրաստ է փոխհատուցում տրամադրել Իրանին՝ պատժամիջոցների վնասը մեղմելու համարԻրանի համար դա փոքր գումար է՝ այն կորուստների համեմատ, որը կրում է երկիրը միջազգային մեկուսացման պայմաններում պատժամիջոցների պատճառով։
13:54 • 15.11.13Finnair-ը չեղյալ է հայտարարել ավելի քան 100 չվերթ՝ ուղեկցորդուհիների հնարավոր գործադուլի պատճառովԱրհմիությունների ներկայացուցիչները սպառնում են դադարեցնել իրենց աշխատանքը մինչև նոյեմբերի 23-ը, եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ գործատուների հետ:
13:46 • 15.11.13ԵՄ-ն թույլ է տվել անձնագրեր «վաճառել» հարուստ արտասահմանցիներինՆմանատիպ առաջարկով հանդես են եկել նաև Իսպանիայի, Հունգարիայի և ևս մի քանի եվրոպական երկրների կառավարություններ։
13:17 • 15.11.13Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է կենտրոնական և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր (լուսանկարներ)Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ:
13:15 • 15.11.13Եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, 2014թ. բյուջեն տապալվում է. Արամ Մանուկյանը՝ կուտակային համակարգի մասին«Եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Արամ Մանուկյանը:
13:12 • 15.11.13ԿԱՀ-ում առկա են ցեղասպանության համար բոլոր պայմանները. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միա ՖերոուՀայտնի ամերիկացի դերասանուհին, ով նոր է վերադարձել ԿԱՀ-ից, պատմել է, որ «խնդիրը ձեռք է բերում ակնհայտ էթնիկ չափեր, ինչն այն նման է դարձնում Սոմալիում և Ռուանդայում տիրող իրավիճակին»:
12:54 • 15.11.13Անջելինա Ջոլին պատվո «Օսկար» կստանաՇաբաթ օրը Անջելինա Ջոլին պատվավոր «Օսկար» մրցանակ կստանա Ամերիկյան կինոակադեմիայի կողմից:
12:49 • 15.11.13Ամերիկյան թերթը 150 տարի անց ներողություն է խնդրել Աբրահամ ԼինքոլնիցԱմերիկյան The Patriot-News of Harrisburg թերթը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահ Աբրահամ Լինքոլնից` նրա ելույթը քննադատելու համար։
12:14 • 15.11.13Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տուժածներին հնարավոր է օգնել Facebook-ի միջոցովԷջի վերևում հայտնվել է հատուկ կոճակ՝ գումարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Կարմիր մահիկի հաշվին փոխանցելու համար։
12:09 • 15.11.13Հրդեհ Մայր աթոռի տարածքում, կռունկի վրա կարճ միացում է տեղի ունեցելԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում …
11:59 • 15.11.13Սան Պաուլոյում խցանումները հասել են ռեկորդային 309 կմ-իԲնակիչները երեկոյան շտապել են դուրս գալ Սան Պաուլոյից, որպեսզի քաղաքից դուրս նշեն Հանրապետության հռչակման օրը: Լիովին կանխատեսելի ամենամեծ խցանումները եղել են օվկիանոսի ափերին մոտ տանող մայրուղիներում
11:56 • 15.11.13ՀՀԿ-ն որոշել էր չբոյկոտել «Կուտակային կենսաթոշակների» մասին հարցով արտահերթը, բայց դեմ է դրա բովանդակային քննարկմանըԱԺ «Հանրապետական» խմբակցությունն այսօր բոյկոտեց կուտակային կենսաթոշակներին վերաբերող արտահերթ նիստը:
11:37 • 15.11.13Սիրիայում սպանվել է զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդըՍիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, սիրիական բանակի օդային հարվածների հետևանքով սպանվել է «Լիվա աթ-Թաուհիդ» զինված խմբավորման ղեկավար Յուսեֆ Աբբասը։
11:30 • 15.11.13Թաիլանդի թագավորը 100 կգ ոսկի է նվիրաբերել հնդկական տաճարի զարդարման համարԸստ լեգենդի՝ Գաութամա Սիդհարթհան հենց այդտեղ՝ Բոդհի ծառի տակ է եռօրյա մեդիտացիայից հետո լուսավորության հասել ու դարձել Բուդդա։
