Իրադարձային
-ից
-ը
16:34 • 01.10.13Մոտ 400-500 դատապարտյալ համաներմամբ անմիջապես ազատ կարձակվի. Հրայր ԹովմասյանՆախարարը նշեց , որ ծանր հանցագործություն կատարած անձինք նույնպես պետք է իրավունք ունենան օգտվել համաներումից, և այդ պատճառով այս համաներմամբ նրանց պատժի …
15:43 • 01.10.13Ռուսական զինուժը Տաջիկստանում կմնա ևս 30 տարիՌուսաստանի տարածքից դուրս այդ երկրի ամենամեծ ռազմաբազան կգործի ևս 30 տարի. Տաջիկստանում համապատասխան վավերացում է կատարվել:
15:25 • 01.10.13Մոլդովայից 200 հազար ներգաղթյալների համար կփակվի մուտքը ՌուսաստանՄասնավորեցվում է, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր խախտել են ՌԴ միգրացիոն օրենսդրությունը: Այս անձանց փաստաթղթերում, Ռուսաստանից ելքի ժամանակ, համապատասխան նշումներ են արվելու:
15:00 • 01.10.13Բրիտանացին պահանջում է դադարեցնել 500-ամյա եկեղեցու զանգերի ղողանջըԴաթնելը պնդում է որ զանգերի ղողանջի ձայնը 85 դեցիբել է։ Եթե տղամարդու բողոքը բավարարվի, ապա եկեղեցու ներկայացուցիչները ստիպված կլինեն ձայնամեկուսիչ սարքավորում տեղադրել։
14:29 • 01.10.13Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են երկկողմ ռազմավարական կապերի ամրապնդման ուղիներըՏիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար, որպես երկրի վարչապետ, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ:
14:06 • 01.10.13Գ. Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու փոխարեն պետք է ներգրավել որպես կասկածյալ՝ Սյունիքի գործը լղոզելու համար. ՓաշինյանԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ նիստին, երբ ամփոփվում էր նախագահի կողմից զինդատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ …
13:46 • 01.10.13YouTube-ը սեփական երաժշտական մրցանակն է ստեղծումԱնվանակարգերը կհայտարարվեն հոկտեմբերի 17-ին: Մրցանակի թեկնածուներին կընտրեն վերջին 1 տարվա ընթացքում YouTube-ում ցուցադրված տեսանյութերի հիման վրա:
13:40 • 01.10.13Էքստրեմալ սեքսի դժբախտ ավարտը. ուկրաինուհին մահացել է, նրա ընկերը կորցրել 2 ոտքըՈւկրաինայի Զապորոժիե քաղաքում դժբախտ դեպք է գրանցվել. արկածախնդիր զույգը տունդարձի ճանապարհին որոշել է սեքսով զբաղվել անմիջապես գնացքի գծերի վրա։
12:54 • 01.10.13Բրեյվիկի նախկին կուսակցությունը կընդգրկվի Նորվեգիայի կառավարության կազմումՔրիստոնեա-ժողովրդական և Լիբերալ կուսակցությունները հրաժարվել են համագործակցել աջերի հետ և զրկել են իրենց նախարարների կաբինետի կազմի վրա ազդելու հնարավորությունից:
12:37 • 01.10.13Ստացվել են Մաքսային միությանն անդամակցելու օրենսդրական փաթեթները«Հայաստանը այդ անդամ երկրների հետ առևտուր պետք է անի, ոնց որ ստեղի գործարանը մյուս գործարանի հետ՝ առանց որևէ բանի, միայն փաստաթղթային ձևակերպումներով»,– ասաց Վարդան Այվազյանը։
12:27 • 01.10.13Հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. ակցիա կառավարության շենքի առաջ«Մեր նամակի բովանդակությունն այն է, որ կառավարությունն աջակցի, որ այս օրը դառնա ընդդեմ կանանց բռնության ազգային օր և ընդունի օրենքը»,- ասաց «Հասարակություն և բռնություն» ՀԿ անդամ Աննա Նիկողոսյանը:
11:31 • 01.10.13Իսպանիայում խնայողության նկատառումներով փակում են պետական հաստատություններն ու ձեռնարկություններըԱզատված աշխատակիցներին իշխանությունները խոստանում են աշխատանքի տեղավորել։
11:11 • 01.10.13Հարավային Կորեայում անցկացվել է վերջին 10 տարվա ամենախոշոր զորահանդեսըԵլույթ ունենալով Սոննամ քաղաքի ավիաբազայում զորահանդեսի մասնակիցների և հանդիսատեսի առաջ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից «շատ լուրջ» սպառնալիքի մասին։
10:49 • 01.10.13Նուբարաշենի խճուղում «Նիսանը» բախվել է աղբատար բեռնատարին. կա 4 զոհ և 2 վիրավորԲեռնատարը եղել է «КамАЗ» մակնիշի 708 ՕՕ 64 համարանիշի, որը հաշվառված է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Ավտոմեքենայի վարորդը՝ 38-ամյա Արման Մնացականյանը …
10:34 • 01.10.13Բրազիլիայում կրոնական հավաքի ժամանակ համբուրվելու համար 2 աղջիկ է ձերբակալվելՆրանք նաև նկատել են, որ շատ հետերոսեքսուալ զույգեր իրենց կողքը համբուրվել են, սակայն նրանց ոչինչ չի ասվել։
