Իրադարձային
-ից
-ը
12:34 • 21.08.13Ստեփանավանում խանութ են թալանել՝ պատճառելով 4 մլն դրամի վնասՈստիկանության Ստեփանավանի բաժին օգոստոսի 20-ին՝ ժամը 16.00-ին, դիմել է 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն և հաղորդում է տվել, որ նույն օրը գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով...
11:55 • 21.08.13Չարենցավանում քաղաքացին ընկել է ջրանցքըՕգոստոսի 21-ին` ժամը 10:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
11:44 • 21.08.13Կոմիտասի 5 հասցեում թեժ իրավիճակ է. ոստիկանների և բնակիչների միջև արդեն բախում է սկսվումԿոմիտասի 5 հասցեում իրավիճակը նորից կտրուկ թեժացել է, եկել են կարմիր բերետավորներ, որոնք փակել են շինարարության տարածքը, բանվորներին ներս են թողել և շինարարությունը շարունակվում է:
10:52 • 21.08.13Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայկական եկեղեցի է այցելելՆա մի քանի կրոնական կենտրոններ այցելելուց հետո ուղևորվել է Կեսարիա, մոմ վառել հայկական եկեղեցում ու նվիրատվություն արել եկեղեցու հիմնադրամին։
10:18 • 21.08.13Բակո Սահակյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբՁեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման և հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:
09:46 • 21.08.13Գերմանիայի ռեստորաններից մեկում տղամարդը սպանել է 2 հոգու, վիրավորել 5-ին և ինքնասպան եղելՈստիկանության նախնական տվյալներով՝ ռեստորանում անշարժ գույքի սեփականատերերի ասոցիացիայի անդամների հանդիպում է տեղի ունեցել: Անդամների միջև վեճ է ծագել։
08:59 • 21.08.13Ալ-Բարադեյին կդատեն՝ «երկրի շահերը դավաճանելու համար»Քաղաքական գործչին մեղադրում են նրա համար, որ նա հրաժարական է տվել անհարմար պահի՝ դրանով իսկ ոչ շահեկան վիճակում դնելով Եգիպտոսը միջազգային հանրության առաջ։ Ալ-Բարադեյին սպառնում է $1,5 մլն տուգանք։
08:37 • 21.08.13Երևանում մեքենաների քանակն ավելանում է, իսկ օդի աղտոտվածության ցուցանիշը՝ «նվազում»Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը մեքենաների քանակի մեծացման, կանաչ տարածքների պակասեցման ֆոնին ոչ թե բարձրանում, այլ նվազում է: Փաստն անհանգստացրել է բնապահպաններին:
08:16 • 21.08.13«Խաղաղ օվկիանոսի թագուհուն» արտահանձնել են հայրենիքՀայրենիք վերադառնալուն պես կնոջը կրկին ձերբակալել են օդանավակայանում՝ մեղադրելով փողերի լվացման համար:
00:22 • 21.08.13Ֆիլիպիններում մոլեգնող արևադարձային փոթորիկի հետևանքով 7 մարդ է զոհվելԱռնվազն 7 մարդ է զոհվել Ֆիլիպիններում մելեգնող փոթորիկի հետևանքով: Լուսոն արշիպելագի խոշորագույն կղզու տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները՝ տեղափոխվելով էվակուացիոն կենտրոններ:
23:56 • 20.08.13Չեխիայի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է իր գործունեությունըՕրենքի համաձայն՝ երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն ոչ ուշ քան 60 օրվա ընթացքում տվյալ որոշումից հետո: Ընտրությունների ամսաթիվը կնշանակի նախագահ Միլոշ Զեմանը:
19:05 • 20.08.13Արարատի մարզում բնակիչները փակել են մայրուղին՝ «Հյուսիս–Հարավ» մայրուղու պատճառովԲնակիչները բողոքում են, որ «Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցման պատճառով իրենք զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց, չեն կարողանում մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել։
18:58 • 20.08.13Կարմիր խաչի նախագահը 21 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հյուսիսային ԿորեաԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը ժամանել է Հյուսիսային Կորեա՝ քննարկելու 1950-53 թթ. կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների վերամիավորման հարցը:
18:49 • 20.08.13Իսրայելն ու Պաղեստինը բանակցություններ են անցկացրել Երուսաղեմում2010-ին դադարեցված խաղաղ բանակցությունների վերսկսման մասին երկրները հայտարարել էին 2013-ի հուլիսին՝ Վաշինգտոնում անցկացնելով քննարկումների առաջին փուլը:
18:18 • 20.08.13Տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության մեջ ամենախոշոր թանգարանային գողությունը. գողացվել է 1.000-ից ավելի թանգարանային նմուշՊաշտոնյաները նշել են, որ չեն հետապնդի այն մարդկանց, ովքեր կվերադարձնեն գողացված իրերը: Դեռ ավելին, նրանք փոքրիկ հատուցում կստանան վերադարձրած թանգարանային գործերի համար:
