Իրադարձային
-ից
-ը
00:35 • 17.08.13Ավելի քան 5000 սիրիացի փախստականներ հատել են Իրաքի հետ սահմանը.ՄԱԿՄիջազգային կազմակերպության տվյալներով՝ 5-7 հազար հոգուց բաղկացած սիրիացի փախստականների խումբը հինգշաբթի երեկոյան հատել է Իրաքի հետ սահմանը:
21:49 • 16.08.13Առնվազն 60 մարդ է տուժել Ճապոնիայում հրավառության փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՃապոնիայի Կիոտո նահանգում հրավառության փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 60 մարդ է տուժել: Պայթյունը բռնկվել է հրապարակում, որտեղ հավաքված են եղել հանդիսականները:
20:39 • 16.08.13Հալեպում ավիահարվածների հետևանքով 15 մարդ է զոհվելՍիրիայի Հալեպ քաղաքում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի օդուժի կողմից իրականացրած ավիահարվածների հետևանքով 15 մարդ է զոհվել:
18:32 • 16.08.13Վթար Կիևյան-Օրբելի խաչմերուկում, տաքսիներից մեկը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներԵրևանի Կիևյան-Օրբելի խաչմերուկում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4808 համարանիշի ...
18:08 • 16.08.13Բազմաթիվ դիակներ՝ հրապարակում, մզկիթում, կամրջի վրա... Եգիպտոսում բախվել են Մուրսիի կողմնակիցներն ու ոստիկանությունըԵգիպտոսում բախվել են ոստիկանությունն ու «Հեղաշրջմանը դեմ դաշինքը», ինչի հետևանքով տասնյակ զոհեր կան, հայտնում է Al Jazeera-ն՝ մասնավորեցնելով, որ դաշինքը ներառում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը։
18:00 • 16.08.13Էրդողանի որդին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների դեմ ցույցի և նամազի է մասնակցելՍտամբուլի Ֆաթիհ մզկիթում ուրբաթ օրվա նամազից հետո մարդկանց մի խումբ Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ բողոքի ակցիա և հրապարակային նամազ է նախաձեռնել։
17:50 • 16.08.13The Rolling Stones-ն «ընդհանուր լեզու է գտել» հագուստ արտադրող ընկերության հետNew Yorker ընկերությունը ստիպված է եղել հանել այդ նկարով իր պաստառները 800 խանութներից, ինչպես նաև դադարեցնել ավելի քան 3.000 հագուստի վաճառքը, որոնց վրա առկա էր խմբի խորհրդանշանը:
17:43 • 16.08.13Թբիլիսիում կինը ծննդաբերել է կանգառումՀաղորդվում է, որ ցավերն անսպասելի են սկսվել։ Անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն ծննդաբերությունն արդեն սկսված է եղել, և բժիշկները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել տեղում։
17:30 • 16.08.13ԱՄՆ-ում մահապատիժ իրականացնելու նոր միջոց են փնտրումՀաղորդվում է, որ մահաբեր նյութի պաշարներն Օհայոյում կսպառվեն մինչև սեպտեմբեր: Դեռ պարզ չէ, թե կառավարությունն ինչով է այն փոխարինելու:
17:06 • 16.08.13Կիևում ՌԴ դեսպանատան մոտ ռուսական շոկոլադ են այրելԱկցիայի ընթացքում ցուցադրաբար այրվել են ռուսական արտադրության ապրանքներ, որոնք ձեռք են բերվել Կիևում։ Մասնավորապես՝ թեյ և ռուսական շոկոլադե սալիկ։
16:54 • 16.08.13Կոմիտասում բնակիչները բողոքի են դուրս եկել ընդդեմ բարձրահարկ շենքի կառուցման«Սարդարապատ շարժում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը Tert.am-ին հեռախոսով փոխանցեց, որ կարմիր բերետավորների օգնությամբ «Լիբեր» ՍՊԸ–ի շինարարները ճեղքել են բնակիչների պատնեշը։
16:14 • 16.08.13Հայաստանի ԱԳՆ-ն չի քննարկում Կահիրեից ՀՀ դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու հարցը. ԱԳՆ խոսնակՔաղաքացիական բախումների պատճառով Կահիրեում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու հարց Հայաստանի արտգործնախարարությունում չի քննարկվել:
16:02 • 16.08.13Վանաձորի բժշկական կենտրոնի բուժաշխատողների նկատմամբ քրեական գործ է հարուցվելՀիվանդանոց բերված Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և հանգեցրել են մահվան:
15:54 • 16.08.13Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Տետրիցկարոյի հատվածի աշխատակիցները գործադուլ են սկսել«Մենք դիմել ենք մեր ղեկավարությանը։ Նրանք խոստացել են, որ գումարները փոխանցվելու են այսօր-վաղը, սակայն արդեն 5 ամիս։ Մենք խնդրում ենք կառավարությանն ու վարչապետին օգնել մեզ»,-ասել են աշխատակիցները։
15:38 • 16.08.13Սուտ է. Էրդողանը հերքել է իր վատառողջ լինելու մասին լուրերը59-ամյա Էրդողանն ասել է, թե «պարզապես մի քանի օր հանգստացել է», ինքը «լավ է, հիվանդանոց և նման բաներ չկան», այդ ամենը «սուտ է»:
