Իրադարձային
-ից
-ը
14:12 • 17.08.13Այս շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 350 անգամ՝ արձակելով ավելի քան 1800 կրակոցՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են իրականացնել մարտական հերթապահություն:
14:10 • 17.08.13Եգիպտոսի զինվորականները բանակցություններ են սկսել Կահիրեի մզկիթում պատսպարված Մուրսիի կողմնակիցների հետԵգիպտոսի զինվորականնեերը խաղաղ մտել են Կահիրեի «Ալ-Ֆաթհ» մզկիթը, որտեղ ոստիկանության կողմից «Ցասման երթը» ցրելուց հետո թաքնվել են պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցները։
14:04 • 17.08.13Ընդդիմադիրների «որսն» Ադրբեջանում ավելի մեծ տարածքներ է ընդգրկումԱդրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումներն ընդդիմադիրների դեմ՝ Ազգային խորհրդի հանրահավաքի նախաշեմին, որը նախատեսված է անցկացնել վաղը՝ օգոստոսի 18-ին։
14:01 • 17.08.13Ըստ շենգավիթցիների՝ եթե ԱԻՆ փրկարարների հետ շուն լիներ, երիտասարդը գուցե փրկվեր (լուսանկարներ)«Առաջին բրիգադան եկավ, հետները շուն չէին բերել, երկրորդ բրիգադան եկավ, էլի առանց շան: Մարդիկ թափվել էին փոսի վրա, փորում էին՝ կոնկրետ ուղղությունը չիմանալով». ականատեսներ:
13:20 • 17.08.13Թուրքմենստանի նախագահը լքել է իր գլխավորած կուսակցությունը«Երկրի նախագահը չպետք է որևէ կուսակցության անդամ լինի, որպեսզի բազմակուսակցական համակարգի պայմաններում առավելություն չտա այն կուսակցությանը, որին անդամակցում է»,-ասել է նա կուսակցության համագումարում
13:03 • 17.08.13Սիրիայի զորքերը վերահսկողության տակ են առել Դամասկոսի մի քանի բնակավայրերՄայրաքաղաքի Բարզե շրջանում և Ջուբար արվարձանում կառավարական զորքերը ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամների և նրանց զինամթերքը, այդ թվում՝ ծանր զրահամեքենաները։
12:16 • 17.08.13Հասարակական նախաձեռնությունները կոչ են անում չեղյալ համարել «գենդերի» մասին օրենքը«Այս տխրահռչակ օրենքի հեղինակները խաբեբաներ են, իսկ օրենքը լրիվ քաղաքական է: Մեր Ազգային Ժողովն այս օրենքով ներկայացրեց, թե որքան անմակարդակ է: Այս օրենքը պետք է անհապաղ չեղյալ ճանաչել». Լիա Ավետիսյան
11:42 • 17.08.13Գյումրիում ցայտաղբյուրների վրա ջրաչափեր տեղադրելու առաջարկ է արվել«Քաղաքապետարանն այդքան բյուջե չունի, որ հիմա էլ ցայտաղբյուրների համար վճարումներ կատարի: Եվ հետո, ցայտաղբյուրների 90 տոկոսը բնակիչների նախաձեռնությունն է» քաղաքապետարանի աշխատակից:
11:23 • 17.08.13Երկնքում հայտնվել է 1999-ից ի վեր ամենապայծառ աստղըՆոր աստղի պայծառությունն ավելի է սրվում, ներկայում այն հասել է 4.3 աստղային մեծության։ Սա ամենավառն է մեր գալակտիկայում 1999-ի մայիսից։
11:11 • 17.08.1350 տարի ետ. BBC-ն «կհայտնվի» Ջոն Քենեդու սպանության ժամանակաշրջանումՌադիոն կպատմի պատմությունը ինչպես որ այն տեղի էր ունեցել՝ րոպե առ րոպե, օրվա հենց այն պահին, երբ դեպքը տեղի է ունեցել:
10:48 • 17.08.13Ներքին Շենգավիթում փոսն ընկած երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել (լուսանկարներ)Ս. Մ.-ն (ծնվ. 1978 թ.) սահել-ընկել է խրամուղին (20մ երկարություն, 2մ լայնություն, 4մ բարձրություն), այնուհետև նրա վրա է լցվել խրամուղու եզրին կուտակված հողի շերտ:
10:33 • 17.08.13Իսրայելը ներողություն է խնդրել Ճապոնիայից՝ պաշտոնյայի Facebook-յան գրառման պատճառովԽոսքը Դանիել Սիմանի մասին է, ով իր Facebook-ի էջում գրել էր, որ «իրեն ճնշում են միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված փարիսեյան արարողությունները»:
10:17 • 17.08.13Էկվադորի ոստիկանությունը կանխել է ավելի քան 3 տոննա կոկաինի տեղափոխումըԻրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել պահածոյացված արմավենու միջուկի տարաներով լի 3 կոնտեյներներում: Օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է կոկաինով մոտ 300 փաթեթ:
09:48 • 17.08.13Ֆիլիպիններում խորտակված նավի ավելի քան 210 ուղևոր անհայտ կորած է համարվում. կան տասնյակ զոհերՎթարի մասին առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ խորտակված նավի վրա գտնվել է մոտ 700 ուղևոր: Ավելի ուշ նավի սեփականատեր ընկերությունը ճշտել է, որ նավի վրա 841 մարդ է գտնվել։
08:57 • 17.08.13Եգիպտոսում «ցասման ուրբաթը» 90 մարդու կյանք է խլել. ձերբակալվել է ավելի քան 1.000 իսլամիստ (տեսանյութ, լուսանկարներ)««Մուսուլման եղբայրներ» շարժման ձերբակալված անդամների թիվը հասել է 1.004-ի»,- գործակալությունը մեջբերում է երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը։
