Իրադարձային
-ից
-ը
00:51 • 01.08.13ԱՄՆ-ն գաղտնազերծել է հեռախոսների գաղտնալսման ծրագիրըԱՄՆ կառավարությունը հրապարակել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից բացահայտված հեռախոսազանգերի գաղտնալսման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը:
00:12 • 01.08.13Եղվարդի խճուղում ամբողջությամբ այրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա (լուսանկարներ)Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիվա» մակնիշի 34ST449 պետհամարանիշի ավտոմեքենան:
23:59 • 31.07.13Մեծ Բրիտանիայում 3 սիկհերի մեղավոր են ճանաչել են հնդիկ գեներալի դեմ մահափորձ կատարելու համարԲրիտանական դատարանը տեղական սիկհական համայնքից 2 տղամարդու և 1 կնոջ մեղավոր է ճանաչել հնդիկ գեներալի վրա հարձակում կատարելու գործով:
23:43 • 31.07.13Լիբիայի դատարանը Քադաֆիի զարմիկին մահվան է դատապարտելԼիբիայի արևմտյան Միստրատ քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի զարմիկ Ահմեդ Իբրահիմին՝ նրան մեղավոր ճանաչելով սպանությունների և բռնություն հրահրելու գործով:
22:53 • 31.07.13Աֆղանստանում այս տարի ռազմական գործողությունների հետևանքով 146 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿՄԱԿ-ը Աֆղանստանում խաղաղ քաղաքացիների մահվան 146 դեպք է գրանցել տարվա սկզբից Միջազգային անվտանգության աջակից ուժերի (ԻՍԱՖ) և երկրի ազգային բանակի իրականացրած գործողությունների հետևանքով:
21:53 • 31.07.13Իսպանիայում ձերբակալել են կեղծ Ferrari և Aston Martin սպորտային մեքենաներ վաճառողներինԻսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է կեղծ սուպերքարեր վաճառող հանցագործներին, ովքեր միջին կարգի մեքենաները փոխարկել են հայտնի բրենդների կրկնօրինակների՝ դրանք վաճառելով տեղական շուկայում:
19:09 • 31.07.13Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբՍերժ Սարգսյանը Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:
16:58 • 31.07.13Իրանը և Սիրիան 3.6 մլրդ դոլար նավթի արտահանման մասին համաձայնագիր են կնքելԻրանը համաձայնվել է Դամասկոսին 3.6 մլրդ դոլարի նավթ տրամադրել՝ փոխարենը ստանալով պատերազմից ավերված երկրում ներդրումներ իրականացնելու իրավունքը
16:23 • 31.07.13Զոհվել է ժամկետային զինծառայող՝ իր ինքնաձիգից արձակված կրակոցիցԻնչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է ...
16:19 • 31.07.13Ռիհանան դատարանում հաղթել է Topshop-ին՝ իր դեմքը բրենդի շապիկների վրա տպելու գործովԱյնուհանդերձ, դատարանը դեռևս չի վճռել, թե որքան ստիպված կլինի բրիտանական բրենդը փոխհատուցել բարբադոսցի Ռիհանային՝ դիմանկարի ապօրինի օգտագործման դիմաց:
16:16 • 31.07.13Մոսկվան Սնոուդենին հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական պահանջ չի ստացել. ՌԴ ԱԳՆԱՄՆ իշխանությունները ՌԴ-ից պահանջել են հանձնել Սնոուդենին՝ պնդելով, որ Մոսկվայի պահանջով ԱՄՆ-ն բազմաթիվ ռուսների է հանձնել։ Սակայն Դոլգովի խոսքերով՝ ԱՄՆ-ն չի կարողացել ներկայացնել այդ մարդկանց ցանկը։
15:55 • 31.07.13Եզդիները պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները. Սեյրան Օհանյանն հանդիպել է «Մեդիա-Շանգալ» ՀԿ-ի հետԱմո Շարոյանը նշել է, որ իրենք պատրաստ են մասնակցել ՀՀ զինված ուժերի արդիականացմանը, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը:
15:34 • 31.07.13Նախախորհրդարանը մարզերին կոչ է անում պատրաստ լինել տրանսպորտի թանկացման քայլերին ընդդիմանալուն«Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում` Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից ...»:
13:49 • 31.07.13Ոստիկանները խոչընդոտել են նստացուցավորների ակցիան«Բայց մենք կարողացանք բաժանել թռուցիկները, աշխատակիցների մոտ 20%-ը վերցնում էր, իսկ մնացածը, հավատարիմ մնալով երկրի բռնատիրական համակարգին, պատռում էին»,-ասաց Սուրեն Սահակյանը:
12:35 • 31.07.13Մահացել է Մարկ ՍաղաթելյանըՐոպեներ առաջ մահացել է Մարկ Սաղաթելյանը, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը։
