Իրադարձային
-ից
-ը
10:15 • 21.07.13Վայք-Զառիթափ ճանապարհին «Նիսսանը» շրջվել է ձորը. կա 4 տուժածԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ...
09:49 • 21.07.13Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվելՈստիկանության տվյալներով՝ երկու պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում և հյուսիսայինշրջանում: հաղորդվում է, որ հանցագործները ռումբեր են տեղադրել առևտրի կենտրոնի մոտակայքում:
21:55 • 20.07.13Մաշտոց-Ամիրյան հատվածում լարված դրություն է. մի կողմում ոստիկաններն են, մյուսում՝ բողոքող ուղևորներն ու վարորդներըԱյս պահին Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցին հարակից հատվածում լարված իրավիճակ է. տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները նստել են մայթին և փորձում են թռուցիկներ փակցնել:
21:30 • 20.07.13Լոնդոնում մահացել է բրիտանացի երգիծական դերասան և ռեժիսոր Մել ՍմիթըԼոնդոնում 60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի կոմիկ դերասան և ռեժիսոր Մել Սմիթը, ում ռեժիսորական աշխատանքներից հայտնի են «Միստր Բին» և «Սպանություն ռադիոյում» ֆիլմերը:
20:36 • 20.07.13Չինաստանում H7N9 թռչնի գրիպով վարակվելու հերթական դեպքն է արձանագրվելՈւրբաթ օրը Չաոյան շրջանի հիվանդանոց է դիմել Հեբեյ նահանգի 61-ամյա Չժան ազգանունով բնակչուհին, սակայն H7N9 վարակը նրա մոտ հայտնաբերվել է միայն այսօր:
19:20 • 20.07.13Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 28 զինյալներ են ոչնչացվելՊակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող, Աֆղանստանի հետ սահմանային Հայբեր շրջանում անվտանգության ուժերը վերջին օրերի ընթացքում 28 զինյալների են վերացրել հակաահաբեկչական գործողության շրջանակներում:
17:25 • 20.07.13Տղամարդը ռումբ է պայթեցրել Պեկինի օդանավակայանումՉինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պեկինի միջազգային օդանավակայանում տղամարդը ռումբ է պայթեցրել:
15:15 • 20.07.13Բեռլուսկոնիի «բունգա-բունգա» խնջույքների համար մարմնավաճառներ «մատակարարած» կինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանԻնչպես նշում է Daily Mail-ը, այլ կերպ ասած՝ 28-ամյա Մինետին իր վրա է վերցրել կավատի դերն ու 30-ից ավելի երիտասարդ կին բերել ՝ Բեռլուսկոնիի սեքսուալ բնույթի խնջույքներին մասնակցելու համար։
14:05 • 20.07.13Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան և կհաստատվեն հայրենիքում. Վարչապետ Տիգրան Սարգսյան«Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք հայրենիքի հետ: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը՝ գալով և սովորելով մայրենի լեզուն». վարչապետ:
13:39 • 20.07.13Այսօր Շախմատի միջազգային օրն էԽաղի անվանումն առաջացել է պարսկերենից՝ շախ մատ - տիրակալը մահացել է։ Շախմատի հայրենիքը, սակայն, Հնդկաստանն է, ուր 5-րդ դարում խաղացել են շախմատին նախորդած խաղը՝ չատուրանգան։
11:43 • 20.07.13Ագարակում ամուսինը դանակահարելով սպանել է իր 29-ամյա կնոջըԱնձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:
11:12 • 20.07.13Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է. 150 դրամ չվճարելու կոչ անող ակտիվիստներից մեկը ոստիկանությունում էՏիգրան Պետրոսյան փողոցից ոստիկանություն է հրավիրվել Արսեն Օհանյանը, քանի որ բնակիչները բողոքել են, որ իրենց խանութների և տների վրա թռուցիկներ է փակցնում:
10:45 • 20.07.13Ամերիկահայերը սեպտեմբերի 28-ին քայլելու են` կյանքեր փրկելու համար«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի Նոր Անգլիայի շրջանի մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին կանցկացնի թվով երկրորդ՝ «Կյանքի քայլք» խորագրով «քայլաթոնը»....
10:28 • 20.07.13Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպՀուլիսի 20-ին, 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
09:26 • 20.07.13Գազալցակայանում ավտոմեքենա են հրկիզել«Արմեն-Վահագ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթևոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող «Վազ 2106» մակնիշի 14ԼՍ461 պետհամարանիշով ավտոմեքենան:
