Իրադարձային
-ից
-ը
01:01 • 20.07.13Պերուի հարավում արտակարգ դրություն է հայտարարվել հրաբխի ակտիվության պատճառովՊերուի հարավային Արեկիպա նահանգի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 7 շրջաններում Սաբանկայա հրաբխի ակտիվության պատճառով:
00:43 • 20.07.13ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 1 զոհ, 4 տուժածՊատահարի հետևանքով «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորոդը տեղում մահացել է: Կա ևս 4 տուժած, որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:
00:34 • 20.07.13Կրասնոյարսկում գործարարի սպանության գործով երկու հայ է ձերբակալվել (տեսանյութ)Ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալների, ովքեր ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ են:
00:18 • 20.07.13Բաշար ալ-Ասադի 12 զինված կողմնակիցներ սպանվել են սիրիացի ապստամբների կողմից Հոմսում«Ազգային կոմիտեներ» խմբավորման 12 անդամները զոհվել են զինված բախումների ժամանակ քաղաքի այն սակավաթիվ շրջաններից մեկում, որը վերահսկվում է ընդդիմության զինյալների կողմից:
23:46 • 19.07.13Գուժ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոցՆա հիվանդանոց է տեղափոխվել արյունահոսության ախտանշաններով, խնդիրներ կան կոկորդի հատվածում, հետազոտություններ է անցել:
22:37 • 19.07.13Մահացել է «Թագավորը և ծաղրածուն» խմբի մեներգիչ Միխայիլ ԳորշենևըՄահացել է «Թագավորը և ծաղրածուն» խմբի մեներգիչ Միխայիլ Գորշենևը: Այս մասին հայտարարություն է տեղադրվել խմբի ֆեյսբուքյան էջում:
21:36 • 19.07.13Ձերբակալվել է «Ալ-Կաիդայի» գլխավոր քիմիական փորձագետըՍինայի թեակղզում եգիպտացի զինվորականները ծայրահեղական խմբավորումների մի շարք ղեկավարների են ձերբակալել, որոնց թվում՝ Ուսամա բեն Լադենի անձնական բժշկի օգնական Ռամզի Մուվաֆին:
19:20 • 19.07.13Տավուշի մարզում ինքնասպանության փորձ է կանխվելԲերդավան գյուղի բնակչուհի Ն. Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
19:09 • 19.07.13Շիրակի մարզում անկել են խոշոր եղջերավոր անասուններՄեծ Սեպասար գյուղի գյուղապետ Ս. Սողոյանը հաստատել է, որ անկել են 2 խոշոր եղջերավոր անասուն: Անկման պատճառ է հանդիսացել ջրափոսերից ջուր խմելը:
18:49 • 19.07.13Իրաքում աղոթքի ժամանակ պայթեցվել է մզկիթ. 20 զոհՈւրբաթօրյա աղոթքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցում է արել Իրաքի Ուաջիհիյա քաղաքի սունիիական մզկիթում:
18:30 • 19.07.13Հնդկական օդանավակայանում ճամպրուկներում 10000 կրիա է հայտնաբերվել (տեսանյութ)Կալկաթայի օդանավակայանի մաքսային ծառայությունը հազարավոր բացառիկ կրիաներ է առգրավել՝ ճամպրուկների մեջ:
18:12 • 19.07.13Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների բախումները շարունակվել են նաև այսօր«Մուսուլման եղբայրների» ակտիվիստները ցույցեր են կազմակերպել՝ աջակցելու երկրի նախկին առաջնորդին, և կարգախոսներ են վանկարկել Զինուժի հրամանատարության և պաշտպանության նախարարի դեմ։
17:55 • 19.07.13Գլենդեյլում հային պատկանող լվացքատնից գողություն է կատարվել (տեսանյութ)Անվտանգության տեսախցիկները տեսագրել են, թե 40-ից 50 տարեկան ճաղատ տղամարդն ինչպես է մտնում լվացքատուն և պտուտակահանի օգնությամբ բացում լվացքի մեքենաների՝ մետաղադրամ ընդունող տուփերը....
17:00 • 19.07.13Հունաստանում ցուցարարներն առողջապահության նախարարի վրա շշեր են նետել, հարվածել են դեմքինՀունաստանում ցուցարարները հարձակվել են երկրի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի վրա. նրա ուղղությամբ ջրի շշեր են նետել և հարվածել են դեմքին։
16:49 • 19.07.13Չինացի տղամարդը iPhone-ի լիցքավորիչից ստացած էլեկտրական հարվածից կոմայի մեջ է ընկելՆրա քույրը Xiuana գործակալության հետ զրույցում ասել է, որ եղբոր վայր ընկնելուց հետո ինքը ևս վերցրել է հեռախոսը և էլեկտրական հարված զգացել։ Տղամարդն այդ հեռախոսն օգտագործել է 2 տարի շարունակ։
