Չինացի տղամարդը iPhone-ի լիցքավորիչից ստացած էլեկտրական հարվածից կոմայի մեջ է ընկել
Չինաստանի 30-ամյա բնակիչ Վու Յանտոն, փորձելով լիցքավորել իր iPhone 4 սմարթֆոնը, էլեկտրական հարված է ստացել, ինչի հետևանքով ընկել է կոմայի մեջ, գրում է Daily Mail-ը՝ ընդգծելով, որ տղամարդն օգտագործել է այդ հեռախոսը 2 տարի շարունակ։
Նրա քույրը Xiuana գործակալության հետ զրույցում ասել է, որ եղբոր վայր ընկնելուց հետո ինքը ևս վերցրել է հեռախոսը և էլեկտրական հարված զգացել։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այս դեպքից օրեր առաջ iPhone-ի հետ կապված Չինաստանում գրանցվել է ևս մի արտակարգ իրավիճակ. 23-ամյա ուղեկցորդուհին մահացել է՝ պատասխանելով լիցքավորման դրված iPhone 5-ին։
Ամերիկյան Apple ընկերությունը, որն iPhone-ի արտադրողն է, խոստացել է հետաքննել այս 2 դեպքը։










