Իրադարձային
-ից
-ը
15:34 • 09.07.13Սնոուդենը պատմել է՝ ովքեր են ոչնչացրել Իրանի միջուկային ցենտրիֆուգներըԷդվարդ Սնոուդենը գերմանական Der Spiegel հանդեսին պատմել է, որ իրանական միջուկային ցենտրիֆուգները ոչնչացրած Stuxnet համակարգչային վիրուսը ստեղծել են ամերիկացի ու իսրայելցի մասնագետները։
14:30 • 09.07.13Մոսկվայի Ստանիսլավսկու թատրոնի նոր տնօրեն կդառնա Արա ԿարապետյանըՍտանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը լքել է պաշտոնը, որպեսզի փոխարինի Մեծ թատրոնի տնօրեն Անատոլի Իկսանովին։
13:34 • 09.07.13Ահաբեկչություն Բեյրութում. կան տասնյակ վիրավորներԲեյրութի Բիր-Հասան թաղամասում, որտեղ բնակվում են «Հըզբոլլահ» շարժման աջակիցները, պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։
13:23 • 09.07.13Տարոն Մարգարյանը հանդիպել է լատվիրացի անվանի երգահան Ռայմոնդ ՊաուլսինՊաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են ...
13:00 • 09.07.13Սաակաշվիլին «գովել» է Պուտինին Վրաստանին հարգելու համար«Ցանկանում եմ խոստովանել, որ Պուտինը մեզ հարգանքով էր վերաբերվում՝ նա մեզ իբրև թշնամի էր ընկալում, մենք գիտենք, չէ՞, թե ինչպես է այժմ վերաբերվում Օնիշչենկոն...»,-ասել է Վրաստանի նախագահը։
11:43 • 09.07.13Al-Jazeera հեռուստաալիքի լրագրողներին դուրս են հրավիրել եգիպտոսցի զինվորականների մամուլի ասուլիսիցՄիջադեպը պայմանավորված է այն հանգամանքով, որ Al-Jazeera-ն և նրա սեփականատերերը «Մուսուլման եղբայրներ» շարժման և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն են։
10:55 • 09.07.13Հայ արվեստագետները մասնակցել են Վիլնյուսի «Մշակութային գիշեր» փառատոնինՀայաստանը այս փառատոնին ներկայացրել են «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու ...
10:00 • 09.07.13Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հուլիսի 8-ին՝ ժամը 11.10-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից...
09:28 • 09.07.13Վենեսուելան Սնոուդենից ապաստան տրամադրելու խնդրանքով դիմում է ստացել. Մադուրո«Մենք արդեն ստացել ենք ապաստան տրամադրելու խնդրանքով նամակ։ Այժմ նա պետք է որոշի՝ երբ մեկնել Կարակաս, եթե վերջնական որոշում կայացնի այստեղ տեղափոխվելու մասին»,-ասել է Մադուրոն։
09:17 • 09.07.13Թաիլանդում Բուդդայի երկու ոսկեզօծ արձան են գողացելՈստիկանությունը նշում է, որ գողացված արձանների արժեքը գերազանցում է 300 հազ. դոլարը։ Մոտ 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմայից և պահվում էին տաճարի նախկին վերակացուի սենյակում։
09:10 • 09.07.13Բոլիվիայում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների դրոշներըՈստիկանները չեն խոչընդոտել ցույցին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի դրոշներն այրելուն։
09:00 • 09.07.13Արքայազն Էնդրյուն դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով գրանցվել է Twitter-ում«Բարի գալուստ իմ աքաունթ-AY»,- այսպիսին է եղել արքայազնի առաջին «թվիթը»։ Պարբերականը նշում է, որ նրա կողմից գրված բոլոր հաղորդագրությունները կունենան միևնույն ստորագրությունը՝ AY։
08:47 • 09.07.13Հիլարի Քլինթոնի տաբատով կոստյումը ներկայացվել է ցուցահանդեսիԱՄՆ նախկին առաջին տիկինն ու պետքարտուղարը վերջերս էջ էր բացել Twitter-ում, որտեղ ներկայացել էր որպես տաբատներով կոստյումների երկրպագու։
01:35 • 09.07.13Սոմալիում խորտակվել է ծովահենների կողմից առևանգված նավերից մեկըԵՄ ռազմածովային ուժերը, որոնք Սոմալիի ափերի մոտ պայքարում են ծովահենության դեմ, ողջ մնացած մարդկանց որոնելու համար ուղարկել են ռազմական նավ և ինքնաթիռ:
00:25 • 09.07.13Եգիպտոսում երեխաները մահանում են արցունքաբեր գազից. բախումների ականատեսներՀոսպիտալի բժիշկներից Հասան Ահմեդը RT գործակալությանը հաղորդել է, որ իրենց մոտ կան երեխաներ, կանայք, տարեցներ և երիտասարդներ՝ տարբեր վնասվածքներով. հիմնականում վնասված է կուրծքն ու թիկունքը։
