Արքայազն Էնդրյուն դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով գրանցվել է Twitter-ում
Արքայազն Էնդրյուն դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով գրանցվել է Twitter-ում, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ին։
«Բարի գալուստ իմ աքաունթ-AY»,- այսպիսին է եղել արքայազնի առաջին «թվիթը»։ Պարբերականը նշում է, որ նրա կողմից գրված բոլոր հաղորդագրությունները կունենան միևնույն ստորագրությունը՝ AY, որը նշանակում է Յորքի դուքս Էնդրյու։
Գրեթե անմիջապես Twitter-ում հայտնվելուց հետո ստացվել են ոչ միայն ողջունող, այլև վիրավորական մեկնաբանություններ։ Օրինակ՝ օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես են «Ջեֆրի Էփշտեյնի գործերը». նա արքայազնին ծանոթ ամերիկացի միլիարդատեր է, ով 2008-ին դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման։
Արքայազնի մամուլի քարտուղարը նշել է, որ դուքսը կողմ է խոսքի ազատությանը։










