Իրադարձային
-ից
-ը
09:52 • 20.06.13Անհայտ անձինք հարձակվել են Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի վրաՄոտ 20 դիմակավորված անձինք ներխուժել են Վենեսուելայի Կենտրոնական համալսարան, մի քանի կրակոց արձակել օդ, որից հետո այրել են երկու ավտոբուս։ Արդյունքում կրակը տարածվել է ռեկտորատի շենքում։
09:42 • 20.06.13Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերՆախնական տեղեկություններով՝ պայթել է երկհարկանի շինության գազամատակարարման խողովակը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը. վիրավորների թվում նաև մի քանի տասնյակ հրշեջներ կան։
08:43 • 20.06.13Նյու Յորքի փողոցներում հայտնվել են հեռախոսն արևի էներգիայով լիցքավորելու կայաններ«Եթե ինչ-որ մեկի հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է, այն կարող է մի քանր րոպե միացնել կայանին, որի վրա բազմաթիվ լարեր կան, և լիցքավորել այն»,-գրում է պարբերականը։
08:37 • 20.06.13Կուզբասում տասներեք երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ իրավիճակների Գլխավոր վարչության տվյալներով՝ ցնցումների պատճառով շատ բնակելի շենքերի և կառույցների վրա ճեղքեր են հայտնվել։ Առավելագույն մագնիտուդը կազմել է 2.7, նվազագույնը՝ 1.5։
08:28 • 20.06.13Գտնվել է 10 օր կորած համարվող Անուշ ԲունիաթյանըԵրևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը, ով 2013 թ. հունիսի 9-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և անհայտ ...
00:08 • 20.06.13Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվելՀունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
23:11 • 19.06.13Սիրիայում ծայրահեղականները եկեղեցի են այրելՍիրիայում 2 տարի տևող հակամարտության ընթացքում տասնյակ եղեղեցիներ և մզկիթներ են ավերվել՝ հիմնականում Հոմսում և Հալեպում:
22:56 • 19.06.13Սոմալիում ՄԱԿ-ի համալիրի վրա իսլամիստների գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-իԻնչպես հայտնում են Սոմալիի իշխանությունները, ներկայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը գտնվում է Աֆրիկյան միության և Սոմալիի կառավարական զորքերի խաղաղապահների վերահսկողության ներքո:
22:49 • 19.06.13Դամասկոսում ռմբակոծել են թաղամասը, որտեղ գտնվում է նախագահական պալատըԱյսօր մի շարք ռոմբակոծություններ են տեղի ունեցել Դամասկոսի Մուհաջիրին թաղամասում, որտեղ գտնվում է նախագահական պալատը: Վիրավորներ կան խաղաղ բնակիչների շրջանում:
21:02 • 19.06.13Հունգարիայի կառավարությունը տարհանվել է ռումբի հայտնաբերումից հետոՀունգարիայի խորհրդարանի շենքի մի մասը տարհանվել է` Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով:
20:44 • 19.06.13Լոռու մարզում գայլերը 13 ոչխար են հոշոտելՀունիսի 15-ին ժամը 24.00-ից մինչև ժամը 01.00-ն Մ.Մխալյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար:
19:49 • 19.06.13Բոսնիա և Հերցոգովինայում դարպասապահը ողջ խաղն անցկացրել է հրազենային գնդակը գլխումԲոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյի արվարձաններից մեկում ընթացող ֆուտբոլի սիրողական մրցաշարի ժամանակ կրակել են թիմերից մեկի դարպասապահի գլխին:
19:47 • 19.06.13Իտալիայի Սիենա քաղաքում մեկնարկել է Ցեղասպանագետների Միջազգային Ընկերակցության հերթական գիտաժողովըՄիջոցառմանը ելույթներով հանդես են գալու նաև ներկայացուցիչներ Հայաստանից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 4 գիտաշխատողներ՝ Հ. Դեմոյանը, Ս. Մանուկյանը, Ա. Դարբինյանը և Գ Վարդանյանը։
16:54 • 19.06.13Սոմալիում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա. 15 զոհՀայտնի է, որ հարձակումն իրականացրել է ծայրահեղական «Ալ-Շաբաբ» խմբավորումը, ինչից հետո գրասենյակն ազատագրել են Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերը:
16:48 • 19.06.13Գերմանիան զենք չի մատակարարի սիրիացի ապստամբներինԱսուլիսի ընթացքում Բարաք Օբաման և Անգելա Մերկելը հայտարարել են, որ Բաշար ալ-Ասադը և նրա կառավարությունը վերջնականապես սպառել են լեգիտիմությունը։
