Իրադարձային
-ից
-ը
09:22 • 21.06.13Լատվիայի նախագահական պալատում հրդեհ է բռնկվել2012-ի աշնանից շենքում տարվում են նորոգման աշխատանքներ։ Դրա համար ծախսվել էր 21.8 մլն լատ՝ մոտ 41 մլն դոլար։ Իսկ այս շրջանում նախագահի նստավայրը տեղափոխվել է այլ վայր։
08:48 • 21.06.13Բրազիլիայում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 1 մլն մարդ. հաղորդվում է 1 զոհի մասին (լուսանկարներ)Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը, հաշվի առնելով երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, հետաձգել է իր այցը Ճապոնիա։ Սա նշանակում է, որ իշխանությունները լրջորեն մտահոգված են ստեղծված իրավիճակով։
08:39 • 21.06.13Ջենիֆեր Լոպեսը դարձել է Հոլիվուդի Փառքի ծառուղում 2500-րդ աստղի տիրուհին (լուսանկարներ)Անձամբ Լոպեսն արարողության ժամանակ հայտարարել է, որ «ցնցված» է իրեն ընձեռնված պատվից և երախտագիտություն հայտնել երկրպագուներին երկարամյա աջակցության համար։
08:18 • 21.06.13Նիկարագուայում կործանվել է երկրի գլխավոր շտաբի և հակահետախուզության ղեկավարներին տեղափոխող ուղղաթիռըՀաղորդվում է, որ մինչ կործանվելն օդաչուն հասցրել է տեղեկություն փոխանցել օդանավում արտակարգ իրավիճակի առաջացման մասին։
01:01 • 21.06.13Ավստրիայում կբետոնապատեն աղմկահարույց մոլագարի տան նկուղըՏեղական իշխանությունները բացատրել են, որ չեն ցանկանում, որպեսզի որևէ մեկը կարողանա այցելել այս վայր:
22:31 • 20.06.13Արարատի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել էԴեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
21:59 • 20.06.13Սոչիում ոստիկանները խոշտանգել են հայ բանվորինՍոչիի օլիմպիական շինարարությունում աշխատող բանվոր Մարտիրոս Դեմիրճյանը ծեծի ու դաժան խոշտանգման է ենթարկվել տեղի ոստիկանների կողմից:
21:30 • 20.06.13Կանադայում հրավառ նյութեր արտադրող գործարան է պայթելՄոնրեալից 50 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ին:
20:23 • 20.06.13Հնդկաստանի հյուսիսում մոլեգնում են ջրհեղեղները (տեսանյութ, լուսանկարներ)Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի արդյունքում զոհվածների թիվն անցնում է 130-ը: Բացի այդ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, իսկ հազարավորները մնացել են անտուն:
20:13 • 20.06.13Շվեդիայի դատարանը Ռուանդայի ցեղասպանության գործով մեղավորին դատապարտել է ցմահ ազատազրկմանՇվեդիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուանդական ծագումով տղամարդուն՝ 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը մասնակցելու համար, որին զոհ էր գնացել 800 000 մարդ:
19:40 • 20.06.13Լիտվայում լողափերից մոտ 80 տոննա սատկած մայիսյան բզեզներ կհավաքենՍատկած միջատներին դուրս բերելու համար կօգտագործվեն կցորդով տրակտորներ:
19:09 • 20.06.13Ավստրիայում փոթորիկը կործանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված գյուղը (տեսանյութ)Ավստրիայի Հալշտատ գյուղը, որն իր գեղեցկության համար ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում, գրեթե ամբողջովին պատվել է ջրով Եվրոպայում մոլեգնող ջրհեղեղների պատճառով:
19:05 • 20.06.13ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել. ԼՂՀ արտգործնախարար«ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ 1991թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ և օրինական կամարտահայտման միջոցով»,– ասել է Կարեն Միրզոյանը:
19:05 • 20.06.13Ըստ նախաքննության ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանը ցանկացել է վախեցնել Միքայել Մինասյանին և Սաշիկ ՍարգսյանինԻնչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանին վախեցնելուն, ապա Վարդան Սեդրակյանը հետո հրաժարվել է այդ մտքից` ասելով, որ նրա թիկնապահներն ուժեղ կլինեն: Այնուհետև պատվիրել է վախեցնել Պարույր Հայրիկյանին:
18:39 • 20.06.13Պաղեստինի նորանշանակ վարչապետ Ռամի Համդալլահը հրաժարական է ներկայացրելՊաղեստինի նորանշանակ վարչապետ Ռամի Համդալլահը իր հրաժարականն է ներկայացրել երկրի նախագահ Մահմուդ Աբասին: Դեռևս պարզ չէ՝ արդյոք նախագահ Աբասն ընդունել է վարչապետի հրաժարականը, թե ոչ:
