Նյու Յորքի փողոցներում հայտնվել են հեռախոսն արևի էներգիայով լիցքավորելու կայաններ

08:43 • 20.06.13

Նյու Յորքում սկսել են տեղադրվել արևային կայաններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի լիցքավորել բջջային հեռախոսների մարտկոցները հենց փողոցներում. գրում է gazeta.ru-ն՝ The New York Times-ի հղումով։


«Եթե ինչ-որ մեկի հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է, այն կարող է մի քանի րոպե միացնել կայանին, որի վրա բազմաթիվ լարեր կան, և լիցքավորել այն»,- գրում է պարբերականը։


Նախագծի հեղինակներն են PENSA դիզայն-բյուրոն և երկրում խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ AT&T ընկերությունը։


Յուրաքանչյուր նման կայան կարող է միաժամանակ մինչև 6 հեռախոս լիցքավորել։ Սարքն ավելի լավ է աշխատում արևային եղանակին, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի օգտվել նաև գիշերը։

 

Նյու Յորքի փողոցներում հայտնվել են հեռախոսն արևի էներգիայով լիցքավորելու կայաններ