Իրադարձային
-ից
-ը
23:49 • 16.05.13Ռուսաստանի Կեմերովո քաղաքում կինը սպանել է իր սենյակակցին`Ստաս Միխայլովի հանդեպ խանդի պատճառովՌուսաստանի Կեմերովո քաղաքում կինը սպանել է իր սենյակակից հարևանին, ով երգիչ Ստաս Միխայլովի նկատմամբ խանդի պատճառով, արգելել է նրան հեռուստատեսությամբ դիտել երգչի համերգը:
23:00 • 16.05.13Մեծ Բրիտանիայի 6 միապետների օրոք ապրած 130-ամյա կրիան սատկել է դաշտամկան խայթոցիցԵրկկենցաղը, հավանաբար, լույս աշխարհ է եկել 1882-1883թթ: Այսպիսով կենդանին ապրել է Բրիտանիայի 6 միապետների թագավորություններում:
22:40 • 16.05.13Լոս Անջելեսի մի շարք դպրոցներ փակվել են կրակոցների սպառնալիքի պատճառովԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նախապատրաստվող զանգվածային կրակոցների մասին անանուն հաղորդագրության պատճառով հինգշաբթի առավոտյան մի շարք դպրոցներ են փակվել:
21:42 • 16.05.13Ղազախստանում հավի մսով լի բեռնատարը կրկնակի առևանգման է ենթարկվելՂազախստանի Թեմիրթաու քաղաքում մեկ օրվա մեջ երկու անգամ գողացել են հավի միս տեղափոխող բեռնատարը: Սկզբում կայանված մեքենան առևանգել է ոմն Կիրիլ Պոպովը, իսկ ավելի ուշ նա ինքն է գողության զոհ դարձել:
21:18 • 16.05.13Սվազիլենդում վհուկներին արգելվել է բարձր թռչելՍվազիլենդի թագավորությունում, որի հետ Հայաստանը վերջերս դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, վհուկներին արգելվել է 150 մ-ից բարձր թռչել:
20:51 • 16.05.13Հայաստանում սոցիալական բունտ է հասունանում. Արկադի ՎարդանյանԱրկադի Վարդանյանն արդեն իսկ տեսնում է ժողովրդի ընդվզման սոցիալական նշանները: Նա իբրև օրինակ բերեց վերջին շրջանում փոքր ՀԷԿ-երի կառուցման հետ կապված ժողովրդի ըմբոստության դեպքերը։
19:53 • 16.05.13Հայաստանն ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունըԷդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու առիթով հանդես է եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով, որում ...
19:35 • 16.05.13Կենգուրուն հարձակվել է ավստրալացի պաշտոնյայի վրաԱվստրալիայի մայրաքաղաքի տարածքային կառավարման նախարարը վազելիս կենգուրուի հարձակման զոհ է դարձել:
19:28 • 16.05.13ՀՀ ԴԱՀԿ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էստոնիայի նույն ծառայության հետՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն իր խոսքում նշել է, որ այս հուշագրով կտրվի շահավետ փոխգործակցության մեկնարկը:
19:11 • 16.05.13Անձրևները կշարունակվեն. մայիսի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտՀՀ տարածքում՝ մայիսի 17-ին, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
19:00 • 16.05.13Իրանում հստակեցվել է, որ կինը չի կարող նախագահ դառնալ. 30 հավակնորդ կանանց շանսերը զրոյացվել ենԻրանցի բարձրաստիճան հոգևորականը հստակեցրել է, որ Իրանում կինը չի կարող նախագահ դառնալ՝ այդ կերպ զրոյացնելով 30 կանանց շանսերը, ովքեր մտադիր էին փորձել:
17:57 • 16.05.13Եթե գազի գինն անգամ 5%-ով բարձրանա, քաղցած մարդկանց թիվը կավելանա. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)«Դա ուղղակի անթույլատրելի է, մենք ունենալու ենք էլի գիշերը քնելուց առաջ քաղցած երեխաներ»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
16:00 • 16.05.13Գյուլը Ռեյհանլըի բնակիչներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներիցԱբդուլլահ Գյուլը Ռեյհանլըի բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին և շարունակել հանդուրժողաբար վերաբերվել սիրիացի փախստականներին։
15:36 • 16.05.13Սալոնիկում բացվում է Գրքի միջազգային հոբելյանական ցուցահանդեսըՆախատեսվում է անցկացնել 100 հույն և 30 արտասահմանցի հեղինակների մասնակցությամբ 170 միջոցառում՝ հանդիպումներ հայտնի գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ։
15:06 • 16.05.13«Ապահով» Հայաստանի ճիրաններում. գազի գնի բարձրացման դեմ պայքարող ՀՀ մի խումբ քաղաքացիների նամակը«Արտագաղթի հրահրելու մեթոդն է՛լ չի աշխատում. նրանք, ովքեր ցանկացել են, հեռացել են, մնացել են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, հեռանալու տեղ չունեն ու պայքարելու են»,- ասված է...
