Իրադարձային
-ից
-ը
15:04 • 16.05.13Պրահայում արգելել են փողոցային երաժիշտների ելույթներըՀամաձայն նոր որոշման՝ փողոցային երաժիշտների ելույթները լիովին արգելված են քաղաքի պատմական կենտրոնի 17 վայրերում, մասնավորապես՝ Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա և Կարլովա փողոցներում։
14:19 • 16.05.13Սիբիրում տղամարդը հրաձգություն է կազմակերպել խանութումՄիայն հայտնի է, որ տղամարդը մտել է խանութ, կրակել է վաճառողուհուն, ապա ինքն իրեն։ Հաղորդվում է ևս մեկ վիրավորի մասին։
14:11 • 16.05.13ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագիծը վաղը կուղարկվի ԱԺ«Կառավարության ծրագիրը ենթադրում է անվտանգ և ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
13:52 • 16.05.13Վենետիկում կհերթապահեն «լավ վարվելաձևի ջոկատայինները»Այսպես կոչված՝ «լավ վարվելաձևի ջոկատայինները» սովորական ոստիկանների հետ կհիշեցնեն զբոսաշրջիկներին, որ չի կարելի կերակրել Սուրբ Մարկոսի հրապարակի աղավնիներին, քաղաքում շրջել լողազգեստով։
13:22 • 16.05.13Թուրքիայի պետական հեռուստաընկերությունն սկսել է ցուցադրել պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)Պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակն արդեն մի քանի օր է ցուցադրվում է թուրքական TRT Müzik պետական հեռուստաընկերությամբ։
12:18 • 16.05.13Նեպալում զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվելՎերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով տուժել է 20 մարդ։ Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 21 մարդ, և նրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
12:00 • 16.05.13Կրեմլում ուղղաթիռային հարթակ են կառուցել Պուտինի համարՆախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ Պուտինն օգտագործելու է Մի-8, քանի որ նա թռչում է միայն այդ ուղղաթիռներով։
11:40 • 16.05.13Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվածԱյսօր՝ ժամը 08։00-ին, Թբիլիսի են տեղափոխվել թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում զոհված 3 վրացի զինվորականների մարմինները։ Դրանք փոխանցվելու են հարազատներին՝ հուղարկավորության համար։
10:59 • 16.05.13Երևանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ զենք-զինամթերք են թողելՄեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, 2 նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74...
10:45 • 16.05.13Ավանում վրաերթի են ենթարկել 21-ամյա երիտասարդիԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, երիտասարդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
10:42 • 16.05.13Վանաձորում 35-ամյա տղամարդու են սպանելՀիվանդանոցից մայիսի 15-ին՝ ժամը 22.30-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող ...
10:14 • 16.05.13Պատմության այս օրը. «Օսկար»-ի առաջին մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ում և առաջին տրամվայը Գերմանիայում«Օսկար»-ի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929թ. մայիսի 16-ին, Հոլիվուդի «Roosevelt» հյուրանոցում։ Հանձնման արարողության իրադարձությունները հեռարձակվել են ռադիոյով։
10:04 • 16.05.13Մեքսիկայում պաշտոնյան ազատվել է աշխատանքից՝ դստեր վարքի պատճառովԲենիտեսի դուստրը փորձել է հոր կապերի շնորհիվ փակել տալ Մեխիկոյի հայտնի ռեստորանը, քանի որ այնտեղ նրան չեն տրամադրել այն սեղանը, որը նա է ցանկացել։
08:44 • 16.05.13Կամբոջայում գործարանի տանիքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներWing Star Shoes Co Ltd ընկերությանը պատկանող գործարանի բետոնե ծածկը փլուզվել է աշխատակիցների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք գտնվող Կամպոնգսպի նահանգում։
08:19 • 16.05.13Սյունիքում 61–ամյա տղամարդը գնացել է մոտակա սարը և չի վերադարձել, գտել են նրա դինԱրտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին՝ ժամը 21.40-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում ...
