Իրադարձային
-ից
-ը
12:49 • 09.05.13Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է մայիսյան եռատոնի միջոցառումներինՀՀ նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
12:47 • 09.05.13Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
12:24 • 09.05.13ԱՄՆ-ում 3-ամյա երեխան կրակել է իր վրաԻրավապահների խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի։ 29-ամյա Ջեֆրի Ուոլքերին, ում պատկանել է զենքը, մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր անփութության վերաբերյալ։
12:23 • 09.05.13«Հաղթանակի» զբոսայգում մեկնարկեց մայիսյան հաղթանակների տոնը (լուսանկարներ)Կառավարության անդամները նախ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Տոնական այս օրը նշվեց փոքրիկ շքերթով. հրապարակով անցան ՌԴ սահմանապահ զորքերը։
11:35 • 09.05.13ԲՀԿ-ի հանդեպ հիվանդագին մտասևեռումը լրագրողին անհեթեթ վիճակի մեջ է գցում. Ուրիխանյանի պատասխանը «Հրապարակին»«Նշյալ օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վարդան Օսկանյանը քվեարկել է Գրողների միությունում տեղակայված ընտրատեղամասում»,- գրել է նա։
11:24 • 09.05.13Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի զորահանդեսը (լուսանկարներ)Զորահանդեսին մասնակցել է ավելի քան 11.000 զինվորական, ՌԴ ռազմաօդային ուժերի 101 միավոր մարտական տեխնիկա և 68 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
11:10 • 09.05.13Երկու օրվա ընթացքում Իրանի նախագահի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 140 թեկնածուԹեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝ ունենա իրանական ծագում և Իրանի քաղաքացիություն, կազմակերպչական ունակություններով օժտված լինի, ունենա լավ կենսագրություն, բարեպաշտ լինի և այլն։
10:40 • 09.05.13Էլիզաբեթ 2-րդ թագուհու ելույթը խորհրդարանում (լուսանկարներ)Առաջին անգամ խորհրդարանի հերթական նստաշրջանի բացմանը թագուհուն ուղեկցել է ոչ միայն նրա ամուսինը, այլև որդին՝ Ուելսի արքայազնը կնոջ՝ Կամիլա դքսուհու հետ։
10:34 • 09.05.13Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի զորահանդեսը (ուղիղ միացում)Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 11.000 զինվորական, ՌԴ ռազմաօդային ուժերի 101 միավոր մարտական տեխնիկա և 68 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
10:10 • 09.05.13Մեծ Բրիտանիայում մահացել է ռեժիսոր Բրայան Ֆորբսը«Բրայանը կինեմատոգրաֆի իրական հսկա էր։ Կինոյում և թատրոնում իր կատարած աշխատանքի համար նրան սիրում էին ամբողջ աշխարհում»,- ասել է ընտանիքի ընկեր Դ'Անկոնը։
09:29 • 09.05.13Մայիսի 9-ը մեզ համար ստացավ ևս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի և խաղաղության նոր խորհրդանիշ. Սերժ Սարգսյան«Ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ ևս օգտվելու ենք առանց վարանելու և առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձևը»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
09:20 • 09.05.13Կոմիտասի պողոտայում մեքենա է կողաշրջվելԵրևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ։«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել սյանը և կողաշրջվել:
01:01 • 09.05.13Աշխատավայրերում ամերիկացիները մահանում են 271 անգամ ավելի հաճախ, քան ահաբեկչության ժամանակ. հետազոտությունԱՄՆ-ի Աշխատանքի ֆեդերացիան և Արհմիությունների կոնգրեսը հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ 2011-ին ավելի քան 4.5 հազար աշխատակիցներ մահացել են իրենց աշխատավ
00:47 • 09.05.13Չեխիայում քաղաքական սկանդալ է հասունանում. ԱԳ նախարարը ննջել է պառլամենտում նախագահի ելույթի ժամանակ (տեսանյութ)Չեխիայում քաղաքական սկանդալ է հասունանում. արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը քուն է մտել պառլամենտում՝ նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ:
00:19 • 09.05.13Չնայած գաղտնիությանը, լրատվամիջոցներին հաջողվել է նկարահանել Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունը (տեսանյութ)Գերեզմանատունը փակ է եղել կողմնակի անձանց համար, իսկ ներկաներին ոստիկանության աշխատակիցները ներս էին թողնում միայն ըստ ցուցակի:
