Իրադարձային
-ից
-ը
23:44 • 08.05.13Իսրայելն ու Թուրքիան կվերականգնեն դիվանագիտական հարաբերություններըԻսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել «Մավի Մարմարա» նավի միջադեպի հարթման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ:
22:53 • 08.05.13Միլանի վերաքննիչ դատարանը Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման է դատապարտելՄիլանի վերաքննիչ դատարանը դատավճիռ է կայացրել՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտելով 4 տարվա ազատազրկման Mediaset մեդիա գրուպում կատարված ֆինանսական խախտումների համար:
22:18 • 08.05.13Բեռլինում պղծվել է խորհրդային զինվորների հուշահամալիրըԲեռլինի Պանկովի շրջանում պղծվել է խորհրդային զինվորների հուշարձանը հաղթանակի օրվա նախօրեին:
20:47 • 08.05.13Բելգիայում 50 մլն դոլարի ադամանդների կողոպուտի գործով 31 մարդ է ձերբակալվելՓետրվարին Բելգիայում գողացված 50 մլն դոլարի ադամանդների գործով 31 մարդ է ձերբակալվել մի քանի երկրներում:
19:20 • 08.05.13Մայքլ Ջեքսոնին հետմահու մեղադրել են մանկապղծության համարՀայտնի ամերիկացի պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հանգուցյալ երգիչ-երգահան Մայքլ Ջեքսոնին մեղադրել է մանկապղծության համար:
18:25 • 08.05.13Լոնդոնում մեկնարկել է Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունըԱրդեն գերեզմանատուն են հասել Բորիս Բերեզովսկու դուստրը՝ Ելիզավետան, հանգուցյալի մերձավորներից Ահմեդ Զաքաևը և Վլադիմիր Վորոնովը։
17:31 • 08.05.13Սկսվել է քուրդ զինյալների դուրսբերումը ԹուրքիայիցՔրդստանի աշխատավորական կուսակցությունը սկսել է քուրդ զինյալների դուրսբերումը Թուրքիայից: Գրանցվել են բախումներ:
16:18 • 08.05.13Ավստրալացի աշակերտը բուտերբրոդ է նետել երկրի վարչապետի վրա16-ամյա Թոմսոնը վրիպել է, նրա բուտերբրոդը նախատեսված է եղել ոչ թե վարչապետի, այլ մեկ այլ դպրոցականի վրա նետելու համար։
16:10 • 08.05.13Իտալիայում նավը բախվել է դիսպետչերական աշտարակին. 7 զոհ (տեսանյութ)Փրկարարներին հաջողվել է բախումից առաջացած փլատակների տակից ողջ մնացած մի մարդու դուրս բերել, որը ծանր վիճակում է:
15:58 • 08.05.13Հաղթանակի օրվան ընդառաջ Յակուտիայում տեղադրվել է Ստալինի արձանըԱյս արձանն իրենից բրոնզաձույլ կիսանդրի է ներկայացնում՝ գրանիտե պատվանդանով, 2 մ բարձրությամբ: Դրա տեղադրման համար պայքարել են 6 տարի:
15:31 • 08.05.13Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ փոխվարչապետ ՍուրկովինՈրոշումն ուժի մեջ է մտնելու այսօրվանից։ Սուրկովն այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ.-ի մայիսի 21-ին։ Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ժամանակավորապես իրականացնելու է Սուրկովի լիազորությունները։
15:05 • 08.05.13Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարուցվել է ևս 2 քրեական գործՄաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն է հաղորդում տվել, որ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
14:34 • 08.05.13Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության համար գրանցվել է առաջին կին թեկնածունԻրանի Սահմանադրության համաձայն՝ կանանց չի արգելվում առաջադրվել նախագահական ընտրություններին, և հաղթանակի դեպքում Օմիդվարը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության առաջին կին ղեկավարը։
14:08 • 08.05.13Ինձ թվում է խնդիրը կլուծվի. Տարոն Մարգարյանը Կոմայգու միասեռական մարմնավաճառների խնդրի մասին (տեսանյութ)Tert.am-ի այն դիտարկմանը, թե հարցը վերաբերում է այգում միասեռականների մարմնավաճառությամբ զբաղվելու խնդրին, քաղաքապետը պատասխանեց. «Ինձ թվում է խնդիրը կլուծվի»:
14:06 • 08.05.1325 տարի հետո մենք սկում ենք նոր ազատագրական պայքար. Նախախորհրդարանը նվիրյալ առաջամարտիկներ է հավաքագրում«Հայ մարտիկի վաստակը պղծվեց հայ իշխանության էլիտայի կողմից և սա մինչ օրս շարունակվում է։ Ըստ էության, մենք մեր գործը կիսատ ենք թողել»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը։
