Իրադարձային
-ից
-ը
21:42 • 07.05.13Էստոնիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են զանգվածային ոչնչացման զենքի վաճառքով զբաղվողներինՄեղադրյալը փորձել է Հյուսիային Կորեա անցկացնել մահաբեր զենքի արտադրման համար նախատեսված հատուկ տեխնիկա: ԱՄՆ-ի խնդրանքով Թալինում ձերբակալվել են Թայվանի 67-ամյա քաղաքացի Ալեքս Ցայն ու նրա որդի Հարրին:
21:06 • 07.05.13Գյումրիի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելՄայիսի 7-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 12 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
20:32 • 07.05.13Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը. արդեն 5 թեկնածու է գրանցվել (թարմացված)Դիմումները կընդունվեն 5 օրվա ընթացքում, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 14-ին: Թեկնածուների ցուցակը կհրապարակվի ընթացիկ ամսվա ավարտին:
19:09 • 07.05.13Արգել համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքերՀամաճարակաբանական հետազոտությունները պարզել են, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքի տարբեր թաղամասերի բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային հիվանդության դեպքեր:
18:43 • 07.05.13Ավագանու ընտրությունների հետ կապված վեցերորդ քրեական գործն է հարուցվելԷդգար Ե.-ն բացատրությամբ հայտնել է, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
18:42 • 07.05.13Մոսկվայում կողոպտել են հայտնի երգիչ Նիկոլայ Արուտյունովի բնակարանըЛига Блюза խմբի ղեկավար, հայտնի երգիչ Նիկոլայ Արուտյունովի բնակարանը Մոսկվայի հյուսիսում ենթարկվել է կողոպուտի:
18:31 • 07.05.13Մեխիկոյի արվարձաններից մեկում գազի ցիստեռն է պայթել, կան զոհերՏեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունը, որը տեղի էր ունեցել Մեխիկոյի Էկատեպես թաղամասում տեղի ժամանակով 05:00-ին, կարող էր առաջացած լինել բախման հետևանքով:
18:19 • 07.05.13Նեապոլում ողջ չինովնիկների համար տապանաքարեր են տեղադրվելԴրանց վրա մասնավորապես գրված է եղել.«Այստեղ հանգչում են Նեապոլի վարչակազմն ու բոլոր բնակիչների հույսերը»։ Հարևանությամբ դրված են եղել ծաղիկներ ու մոմեր։
17:45 • 07.05.13Ֆիլիպիններում հրաբխի հանկարծակի ժայթքումից 5 մարդ է զոհվելՊարբերականը նշում է, որ հրաբուխը հանկարծակի սկսել է սենյակի մեծությամբ ժայռի բեկորներ ու մոխիր շպրտել լեռնագնացների ուղղությամբ։
17:34 • 07.05.13Save the Children-ը հրապարակել է երեխաներ ունենալու համար ամենաանվտանգ և վտանգավոր երկրների ցուցակըՑուցակում ընդգրկվել է 186 երկիր։ Ֆինլանդիային հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան և Ավստրալիան։
17:00 • 07.05.13Իրանը կոչ է արել արաբական երկրներին պատասխանել Սիրիայի դեմ Իսրայելի հարձակմանըԻրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Սիրիային հարևան արաբական երկրներին պատասխանել այդ երկրի վրա իսրայելական հարձակմանը:
16:25 • 07.05.13Իտալիայում ծաղկել է պիոնների՝ աշխարհում ամենամեծ հավաքածունԻտալիայի Վիտերբո քաղաքի բուսաբանական կենտրոնում ծաղկել են 600 տարբեր տեսակի 200 հազարից ավելի պիոններ (քաջվարդ), ինչն աշխարհում ամենախոշոր նմանատիպ երևույթն է։
16:04 • 07.05.13Բաղրամյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 71-ամյա տանտիրուհու դինԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի …
15:53 • 07.05.13Հայկ Դեմոյանն այս պահին որևէ այլ աշխատանքի տրամադրված չէ«Նախկինում հայտարարել եմ, որ մինչ օրս նման որևէ քննարկում, առաջարկ կամ ակնարկ չի եղել։ Ես այս պահին տարված եմ իմ հիմնական աշխատանքով։ Ես գիտակցում եմ իմ տեղն ու դերն այդ աշխատանքում»,- ասաց նա։
15:42 • 07.05.13«Գրեմմիի» մրցանակակիր Լորին Հիլը դատապարտվել է ազատազրկմանԲանտում 3 ամիս անցկացնելուց հետո, Հիլը պետք է 3 ամիս էլ տնային կալանքի տակ մնա, ինչպես նաև 60 հազար դոլար տուգանք վճարի։ Հիլը պետք է բանտ գնա հուլիսի 8-ին։
