Իրադարձային
-ից
-ը
11:01 • 24.04.13ilur.am–ի լրագրողը պնդում է, որ ոստիկանը չտեսնելու է տվել, թե ինչպես են իրեն ծեծում«Էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գլուխս սառել էր արդեն, զգացի, որ վախենում եմ, թե վաղն ինձ կմեղադրեն զրպարտության մեջ: Որովհետև այն ինչ տեղի ունեցավ, անպատկերացնելի էր»,– գրում է նա:
10:59 • 24.04.13Մեքսիկան սահմանել է «աստղադիտակային» համաշխարհային ռեկորդ (տեսանյութ)«Գինեսի ռեկորդ սահմանելու մասին միտքը ստիպել է աստղադիտակ ունեցող մարդկանց դուրս բերել սարքերը փողոց և կիրառել ըստ նշանակության»,-ասել է Մեքսիկայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։
10:23 • 24.04.13Հրդեհ Հանրապետական ծննդատանը, այրվել է մեկ ամբողջ սենյակԸստ ԱԻՆ կայքի՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:
09:55 • 24.04.13Վենեսուելայի ուղղիչ հաստատությունների նախարարը խոստացել է բանտ նստեցնել Կապրիլեսին«Միակ լավ լուրը քեզ համար, Կապրիլես, այն է, որ բանտում աշխատելու հնարավորություն կունենաս։ Կտեսնենք՝ կարո՞ղ ենք մենք փոխել քո ֆաշիստական մտածելակերպը և քեզ մարդ դարձնել»,- հայտարարել է Վարելան։
09:37 • 24.04.13Բրահիմին խորհուրդ է տվել Ասադին չմասնակցել 2014-ի ընտրություններին«Սակայն ինչ կլինի, եթե նրան կոչ անեն հրաժարվել այդ իրավունքից և չառաջադրվել։ Դա ոչ թե կնշանակի իր պարտությունը, այլ կառուցողական ներդրում կլինի Սիրիայի փրկության հարցում»,- ասել է նա։
08:21 • 24.04.13Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է. Սերժ Սարգսյան«Յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է և բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը»,– ասված է ուղերձում։
01:05 • 24.04.13Բելգորոդի ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության հեղինակինԲելգորոդում ոստիկանությունը ձերբակալել է Սերգեյ Պոմազունին, ով մեղադրվում է Բելգորոդի կենտրոնական խանութներիից մեկի հաճախորդների վրա կրակ բացելու և վեց մարդկանց սպանության մեջ:
22:49 • 23.04.13Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 20 մարդ բերման են ենթարկվել ոստիկանությունԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 20 հոգի բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակիցը:
21:59 • 23.04.13Նիգերիացի քահանան ներքնազգեստի գողությունը բացատրել է կնոջ համար աղոթելու մտադրությամբՆիգերիացի 25-ամյա քահանա Թոմի Իսաշարը, ով դատարան էր կանչվել իր ծխի անդամներից մեկի ներքնազգեստը գողանալու մեղադրանքով, արդարացրել է իր արարքը՝ ասելով, որ ցանկացել է աղոթել նրա համար:
21:38 • 23.04.132 պայթյուն Սպիտակ տանը, Բարաք Օբաման վիրավոր է. հաքերները կոտրել են Associated Press-ի կայքը2 պայթյուն է տեղի ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի նախագահի նստավայրում, հայտնում է Associated Press-ը:
21:27 • 23.04.13ԱՄՆ-ում և Իսպանիայում ձերբակալվել են «Ալ-Կաիդա»-ի կողմնակիցներըԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են Իլինոյսի 18-ամյա բնակիչ Աբդալլա Ահմեդ Թունիսին, ով ներկայացել է «Ալ-Կաիդայի» կողմնակից, իսկ Իսպանիայում ձերբակալվել են հետախուզության մեջ գտնվող երկու ակտիվիստներ:
20:42 • 23.04.13Սիրիայում ազատ են արձակել նախօրեին գերեվարված քրիստոնյա եպիսկոպոսներինՍիրիայի հյուսիսում մեկ օր առաջ առևանգված հույն եպիսկոպոս Պավել Յազիգին և Հալեպի եպիսկոպոս Յոհան Իբրահիմն ազատ են արձակվել: Նրանց առևանգման մեջ էին մեղադրվում սիրիացի զինյալները:
20:10 • 23.04.13ԱՄՆ բնակչուհին խոստովանել է, որ գողացել է Բենջամին Ֆրանկլինի հազվագյուտ կիսանդրինԱՄՆ-ի Ալաբամա նահանգի 47-ամյա բնակչուհի տնային տնտեսուհին գողացել է Բենջամին Ֆրանկլինի`շուրջ երեք մլն դոլար գնահատվող կիսանդրին, որը նա փորձել է վաճառել 500 հազար դոլարով:
19:19 • 23.04.13Հայտնի է դարձել Բելգորոդի խանութում տեղի ունեցած հրաձգության պատճառըԼրագրողների տեղեկացմամբ, Բելգորոդի խանութներից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների շարժառիթ է հանդիսացել Սերգեյ Պոմազունին փամփուշտներ վաճառելու մերժումը:
17:47 • 23.04.13Պայթյուն՝ Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատանըՄեքենայով ռումբ է պայթել Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատանը: Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումից հետո սա առաջին խոշոր հարձակումն է օտարերկրյա ներկայացուցչության վրա:
