Իրադարձային
-ից
-ը
16:25 • 19.04.13Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին«Որպես հավատակից եղբայր, խոնարհաբար խնդրում եմ աղոթքի ճանապարհով Ձեր օժանդակությունը, որպեսզի Տերն ինձ առաջնորդի իմ նոր առաքելության մեջ»,-գրել է Ֆրանցիսկոս պապը։
16:21 • 19.04.13Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվների» ներկայացուցիչներինՀանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը։
16:19 • 19.04.13Իտալիայում ընտրել են պիցցա պատրաստող լավագույն մասնագետներինPizza World Show 2013 մրցույթի հաղթող է ճանաչվել Լեոնե Կոպոլան։ Միջոցառման մասնակիցները մրցել են հայտնի իտալական ուտեստի դասական տարբերակի՝ «Մարգարիտա» պիցցայի պատրաստման համար։
15:15 • 19.04.13«Սադախլո» անցակետում ոսկու մաքսանենգության փորձ է կանխվելՀայաստանից Վրաստան անցած Վրաստանի քաղաքացի Մ. Օ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն՝ վզնոցներ, ապարանջաններ, թանկարժեք քարերով մատանիներ, ականջօղեր։
14:42 • 19.04.13Բոստոնի ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկը սպանվել էԳլխավոր կասկածյալներից մեկը ձերբակալվել է, սակայն Մասաչուսեթսի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել, ինչի պատճառով ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացել է։
14:00 • 19.04.13Թուրքիայում գանձ որոնողները պայթել են դինամիտի վրաԵնթադրվում է, որ անցքը մեծացնելու համար նրանք ցանկացել են դինամիտ պայթեցնել, սակայն նրանցից մեկի ծխախոտն ընկել է դինամիտի վրա և պայթյունի պատճառ դարձել։
13:47 • 19.04.13Վրաստանում սպասում են «Գրեմմիի» մրցանակակիր Քիմ ՔաշքաշյանինՔիմ Քաշքաշյանը մասնակցելու է«Կոնտրապունկտ 5» փառատոնին, որն այս անգամ նվիրված է լինելու վրացի կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլիին և հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։
13:37 • 19.04.13«Ժառանգությունը» որևէ մեկին «Անի» հյուրանոց գալու հատուկ հրավեր չի ուղարկել«Քննարկումը բաց է, կարող են գալ, լսել, առաջարկներ ներկայացնել»,- այսօր «Անի» հյուրանոցում համազգային ճակատի ձևավորմանը մասնակցելու մասին ասաց Արմեն Մարտիրոսյանը:
12:49 • 19.04.13Բահրեյնը գնել է «Ֆորմուլա 1»-ը՝ մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար. Ջուլիան ԱսանժՆա ծաղրել է հայազգի մոդել Քիմ Քարդաշյանին, ով «անդադար միմյանց հաջորդող թվիթներ է անում» Բահրեյնի կայունության մասին։
12:05 • 19.04.13Ադրբեջանցի սպան սպանվել է շարքայինի զենքից արձակված կրակոցիցՀամաձայն նախնական տեղեկության՝ Մամեդովը մահացել է շարքային Ռաֆայել Շահվերդիևին ամրակցված զենքից արձակված կրակոցից։
11:54 • 19.04.13Ահմադինեժադը կմեկնի Վենեսուելա՝ մասնակցելու նախագահ Մադուրոյի երդմնակալությանըՄահմուդ Ահմադինեժադը Կարակաս մեկնելուց առաջ հայտարարել է, որ Վենեսուելայի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեն և խորհրդանշում են երկրի կապը Լատինական Ամերիկայի հետ։
11:43 • 19.04.13Ոսկե ապագա. Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ երիտասարդ մասնակիցների թվում հայ կաForbes-ը հրապարակել է ՌԴ ամենաերիտասարդ միլիոնատերերի ցուցակը, որի մասնակիցներին նույնիսկ «երիտասարդ» անվանելը բավականին դժվար է։ Մինչև 40 տարեկան հարուստներից ոչ ոք 30 տարեկանից փոքր չէ։
11:08 • 19.04.13Հաիթիում օդանավակայան է վերանվանվել Չավեսի պատվինՕդանավակայանը վերջերս արդիականացվել էր, ինչին աջակցություն էր ցուցաբերել Վենեսուելան, ով մինչ այժմ Հաիթիին զգալի աջակցություն է տրամադրում։
10:34 • 19.04.13Ասադի արարքները պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն. Դավութօղլու«Սիրիայում ամեն մի «Սկադ» հրթիռ վերացնում է մի թաղամաս, և դա ռազմական հանցագործություն է։ Այսուհետ պետք է գործենք՝ դա հաշվի առնելով, և պետք է պատասխան պահանջենք դրա համար»,-ասել է թուրք պաշտոնյան։
10:22 • 19.04.13ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և գործի չգնալ«Ապրիլի 24-ը որևէ հայի համար սովորական օր լինել չի կարող, մեր համայնքին հորդորում ենք հավատարիմ մնալ մեր նահատկված նախնիների հիշատակը հարգելու ավանդույթին և այդ օրը....»,-նշվում է հայտարարությունում:
