Իրադարձային
-ից
-ը
13:22 • 16.04.13Թուրքիայի փոխվարչապետը հուսով է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ չի վերադառնաՆա դարձյալ պնդել է, որ թուրքական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար և վերահաստատել է թուրքական կողմի ցանկությունը՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցում։
12:48 • 16.04.13Մարտի 1–ի 10 զոհերը մանկուց չէին երազում կանգնել Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին. Ռուբիկ Հակոբյան«Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա ժողովրդին չտարավ գնդակի բերան և դիակներ չթողեց ասֆալտին, դա արդեն Ձեր գործն է»,– ասաց «Ժառանգության» պատգամավորը։
12:43 • 16.04.13Մայիսի 1-ին Բեռլինում ավելի քան 20 ցույց կանցկացվիՄայիսի 1-ի նախօրեի երեկոյան Բրանդենբուրգյան դարպասների մոտ կհավաքվեն ձախ խմբավորումները։ Ժամը 18։00-ին մեկնարկելիք հավաքին նախատեսվում է 10.000 մարդու մասնակցություն։
11:59 • 16.04.13Ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում. Վլադիմիր Գասպարյանի ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ«Մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման։ Մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը»,- ասված է ուղերձում։
11:52 • 16.04.13Սիրիայի նախագահը ստորագրել է համընդհանուր համաներման մասին հրամանագիրՀամաներման են ենթակա մինչ այսօր՝ 2013-ի ապրիլի 16-ը, կատարված բոլոր հանցագործությունները։ Համաներումն արվում է Սիրիայի նախագահի կողմից առաջարկված՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագրի համաձայն։
11:38 • 16.04.13Հայկական Էստրադայի աստղերը՝ «Երգ նվիրված ոստիկանին» տեսահոլովակումՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում Ոստիկանության օրվա առթիվ տեղադրվել է տոնական տեսահոլովակ՝ հայկական էստրադայի աստղեր Միհրան Ծառուկյանի և Սոֆի Մխեյանի մասնակցությամբ։
11:11 • 16.04.13Հայաստան կայցելի ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն ՅագլանդըԹորբյորն Յագլանդը Հայաստանում կլինի մինչև ապրիլի 18-ը։ Այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
10:52 • 16.04.13ԱՄՆ-ում ռազմաբազաների և դեսպանատների հսկողությունն ուժեղացվել է. Օբաման խոստանում է պատժել ահաբեկչության մեղավորներին«Պետք չէ շտապել եզրակացություններ անելիս։ Սակայն համոզված եղեք՝ մենք կպարզենք ամեն ինչ։ Եվ պատասխանատու մարդիկ կամ խմբերն իրենց վրա կզգան օրենքի ողջ խստությունը»,-ասել է Օբաման։
10:40 • 16.04.13Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել է Ոստիկանության օրվա կապակցությամբ«Վստահ եմ, որ դուք այսուհետ էլ կանեք հնարավորը համակարգի առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու համար: Իսկ պետությունն էլ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ...»։
10:29 • 16.04.13Սակրամենտոյում հիշատակել են Մեծ Եղեռնի զոհերին. Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունելԿալիֆոռնիայի Ասամբլեայի անդամների գրասենյակների դռների վրա գրված է եղել «Հիշում ենք 1915թ-ի Ցեղասպանությունը» արտահայտությունը....
10:28 • 16.04.13Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի ներկայացրած վերջնագիրըՀարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Մին Սոկն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խիստ պատասխան տալ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ցանկացած սադրանքի։
10:16 • 16.04.13Վրաերթ Երևան–Մեղրի ճանապարհին, տուժածը մահացել է հիվանդանոցում«Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը ապրիլի 15-ին՝ ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ...
10:15 • 16.04.13Երևանում «Նիսսան Տիդայի» վարորդը 16–ամյա 2 աղջկա է վրաերթի ենթարկել«Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 15-ին՝ ժամը 11.40-ին, Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա երկու աղջիկների։
09:40 • 16.04.13Թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ենթադրյալ ռումբի պատճառովՏարածված տեղեկության համաձայն՝ օդաչուն թռիչքի պահին օդաչուական խցիկում հեռախոս է գտել։ Նա ենթադրել է, որ դա հեռակառավարվող ռումբ է և վերադարձել է Ստամբուլ։
09:09 • 16.04.13Վենեսուելայում պարտված ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսելՑուցարարներն իշխանություններին մեղադրել են ընտրության արդյունքները կեղծելու համար և ձայների վերահաշվարկ պահանջել։ Նրանք փողոցներում աղբի տոպրակներ են այրել։
