Իրադարձային
-ից
-ը
21:29 • 16.04.13Վենեսուելայում ընդդիմության ցույցերի ընթացքում զոհվել է 7 մարդ, 61 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելՎենեսուելայում նախագահական ընտրություններում գրանցված արդյունքից դժգոհ ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց ցույցերի ժամանակ զոհվել է 7 մարդ:
18:18 • 16.04.13Ուկրաինայում ապօրինի շինարարության համար մեղադրվող ադրբեջանցին դանակով հարձակվել է պատգամավորի վրա (տեսանյութ)Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները, սակայն հրաժարվել են ձերբակալել ադրբեջանցուն՝ նույնիսկ, երբ նա անձամբ հաստատել է հարձակման փաստն ու ցույց տվել սառը զենքը։
18:01 • 16.04.13Իրանում հերքել են երկրաշարժի հետևանքով զոհերի մասին լուրըԻրանի ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է անապատում։ Ավելի վաղ իրանական Press-TV հեռուստաալիքը հաղորդել էր նվազագույնը 40 զոհի մասին։
17:19 • 16.04.13Հունաստանում սկսվել են զանգվածային կրճատումներ«Շուտով Հունաստանը կախված չի լինի հուշագրերից։ Հունաստանը կզարգանա և կդառնա մրցունակ։ Այլ կերպ ասած՝ մենք կունենանք ուժեղ Հունաստան»,- ասել է վարչապետ Անտոնիս Սամարասը։
17:16 • 16.04.13Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է Ոստիկանությունը. Տիգրան Սարգսյան«Ոստիկանությունն այսօր ՀՀ քաղաքացու կողքին է և իսկապես ծառայություն է մատուցում մեր քաղաքացուն: Արդյունքում՝ քաղաքացին իրեն զգում է ավելի պաշտպանված»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
17:03 • 16.04.13«Թաիրով» կոչվող ջրանցքից դուրս է բերվել 15-ամյա աղջիկ, ում վիճակը ծանր էՋրանցքից դուրս բերված աղջիկը Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Գոհար Ավոյանն է։ Նրան տեղափոխել են Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն։
16:37 • 16.04.13Բակո Սահակյանը ոստիկաններին ու համակարգի վետերաններին պետական պարգևներ ու կոչումներ է շնորհելՆախագահը կարևորել է Ոստիկանության դերը արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի մասնակցությամբ է պահպանվում անվտանգությունն ու կայունությունը։
15:53 • 16.04.13Առանց Տիրոջ կամքի, նույնիսկ ծառից տերև վայր չի ընկնում. ոստիկանապետը՝ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության մասին«Ոստիկանությունը շարժվող, շնչող օրգանիզմ է։ Պրոցեսներ են տեղի ունենում, որոնք ուղղակի արվում են նրա համար, որ ավելի ճիշտ, ավելի լավ կազմակերպվեն, աշխատանքային բնույթ ունեցող փոփոխություններ լինեն»...
15:31 • 16.04.13Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ ամերիկյան ուղղաթիռ է կործանվելՀյուսիսային Կորեայի սահմանի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել, սակայն զոհեր չկան։
15:28 • 16.04.13Հայ նկարիչ ENDZA-ի կտավներն առաջին անգամ ցուցադրվել են Կրասնոդարում (տեսանյութ)Առավել շատ Endza-ի վրա ազդեցություն է ունեցել իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանին։ Նկարչի աշխատանքների գլխավոր կերպարը փոքր տղան է՝ Endza-ն՝ մանուկ ժամանակ։
15:19 • 16.04.13Իրանում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.կան զոհեր (թարմացված)Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Պարսից ծոցի շրջանում և հասել մինչև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։
15:06 • 16.04.13Թուրքիան բավական խոշոր գումար է տալիս ՄԱԿ-ին. Հրանուշ Խառատյան«Թուրքիան ուժեղացրել է իր ներդրումները այնպիսի խոշոր կառույցում ինչպիսին ՄԱԿ-ն է: Այստեղից էլ բխում է, որ այդ կառույցը սկսում է կախվածություն ունենալ Թուրքիայից»,- ասաց նա:
14:46 • 16.04.13Վրացական մամուլը բացահայտել է Սաակաշվիլիի դեմ իրականացվելիք մահափորձի մանրամասներըՀանցագործության մեղքը բարդվելու է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի նոր ղեկավարության վրա։ «Սպանված» նախագահը, ինչպես պնդում է պարբերականը, կդառնա հերոս, իսկ նրա համախոհ Մերաբիշվիլին՝ առաջնորդ։
14:25 • 16.04.13Պուտինը խոստացել է օգնել ԱՄՆ-ին բոստոնյան ահաբեկչության հետաքննության հարցումՊուտինն ընդգծել է, որ հետաքննության գործում Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել ԱՄՆ իշխանություններին։
14:16 • 16.04.13Իրանը Պարսից ծոցում միջին հեռահարության հրթիռ է փորձարկելԻրանի պաշտպանության փոխնախարար Մաջիդ Բոքայայի խոսքով՝ հրթիռն արձակվել է Պարսից ծովի ավազանում։
