Իրադարձային
-ից
-ը
13:13 • 13.04.13Ես կարոտում եմ նրան ամեն օր. Սթիվ Ջոբսի այրին ամուսնու մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել«Մենք՝ ես և երեխաները, կարոտում ենք նրան ամեն օր, ամեն ժամ»,-ասել է Լոուրենը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ամուսնու ստեղծած սարքերը ծառայում են որպես նրա մասին կենդանի հուշարձաններ։
13:00 • 13.04.13Բալիում վայրէջք կատարելիս 100 մարդ տեղափոխող ինքնաթիռն ընկել է ծովը (թարմացված, տեսանյութ, լուսանկարներ)Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վթարի հետևանքով բոլոր 101 ուղևորներն ու 7 հոգանոց անձնակազմը չեն տուժել։ Ինքնաթիռը պարզապես չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և հայտնվել է ծովի ափին։
12:37 • 13.04.13Հազարավոր ֆրանսիացիներ Սենատի առջև բողոքել են միասեռ ամուսնությունների մասին օրինագծի ընդունման դեմՕրինագծի հակառակորդներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են շարունակել պայքարը և իրենց հաջորդ զանգվածային ակցիան կկայանա մայիսի 26-ին։
11:24 • 13.04.13Արմավիրում 24-ամյա տղան դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել, հետո մեքենայով շրջվել ու տեղափոխվել է հիվանդանոցՀայկ Մ.-ն դանակի սպառնալիքի տակ Արմավիրի Բ/Կ հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցրել է նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել փախուստի։ Ճանապարհի բանուկ մասից շրջվել ու տեղափոխվել է հիվանդանոց:
11:12 • 13.04.13Նոյեմբերյանում վթարի հետևանքով 6-ամյա ուղևոր է մահացելՆոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը: Պատահարի հետևանքով 6-ամյա Սարգիս Ղ-ն տեղում մահացել է։
11:00 • 13.04.13Թուրքմենստանի նախագահը 50.000 մարդու կոչ է արել հրաժարվել ՌԴ քաղաքացիությունիցԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր դեռևս ունեն ռուս-թուրքմենական քաղաքացիություն, պետք է ընտրեն թուրքմենականը:
10:36 • 13.04.13Այսօր և մոտակա մի քանի օրը Երկիրը կծածկի հզոր արևային փոթորիկըԱրևային փոթորկի գագաթնակետը կլինի շաբաթ օրվա գիշերային ժամերին՝ մասնավորապես 24։00-03։00 ընկած ժամանակահատվածում։ Երկնքում կառաջանա վառ լուսավորում, որը տեսանելի կլինի Եվրոպայի հյուսիսիային մասից
01:13 • 13.04.13Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ կանխվել է ահաբեկիչների՝ ընտրությունները ձախողելու փորձըՎենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն նախընտրական քարոզարշավի վերջին օրը հայտնել է կոլումբիացի երկու ահաբեկիչների ձերբակալման մասին:
23:55 • 12.04.13Շվեյցարիայի իշխանությունները շուրջ 9 մլն դոլար են սառեցրել Հունաստանի պաշտպանության նախկին նախարարի հաշիվներիցՊաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոհատզոպուլոսը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լվացման գործով:
23:41 • 12.04.13Մալիում հինգ զինծառայող է զոհվել ուղղաթիռի վթարի պատճառովՄալիում իրադրությունը սրվել էր անցյալ տարվա վերջին, երբ ծայրահեղական խմբերի ապստամբները սկսել են երկրի կենտրոնական մասում հարձակվել կառավարական զորքերի վրա:
23:09 • 12.04.13Դաղստանի լեռնային շրջանում վերսկսվել են ռազմական գործողություններըՈւրբաթ առավոտյան ուժայինները վերսկսել են հատուկ գործողությունները Դաղստանի Ունցուկուլյան շրջանում:
22:05 • 12.04.13Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակումԱպրիլի 12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան փանգերին:
21:58 • 12.04.13Apple-ի ղեկավարը, սենատորներ, դերասաններ, դիզայներներ. հրապարակվել է 50 ամենաազդեցիկ գեյերի վարկանիշըApple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը, սենատորներ, դերասաններ, դիզայներներ և այլք հայտնվել են Out ամսագրի Power 50 ցուցակում:
21:44 • 12.04.13Սիրիացի ապստամբները գրոհել են հայաշատ Կամիշլի քաղաքը, որտեղ համեմատական խաղաղություն էր տիրումՍիրիացի ապստամբների հարձակումը հայաշատ Կամիշլի քաղաքի վրա վերջ է դրել դե ֆակտո խաղաղության պակտին, որ գործում էր այդ քաղաքի համար հակամարտության 2 տարիների ընթացքում:
20:38 • 12.04.13Բրիտանացի ոստիկանն ազատվել է աշխատանքից՝ Թետչերին ծաղրելու համար52-ամյա սերժանտն իր միկրոբլոկում գրել է. «Հուսով եմ Թետչերի մահը եղել է տանջալից և նվաստացուցիչ»:
