Իրադարձային
-ից
-ը
10:48 • 23.03.13Նորաստեղծ կայքը հաշվում է, թե օրական քանի անգամ է Մադուրոն հիշատակում Չավեսի անունըԿայքի հեղինակների համաձայն՝ առաջիկա նախագահական ընտրություններում իշխող ուժի թեկնածու Մադուրոն Չավեսի մահից՝ մարտի 5-ից հետո հիշատակել է նրա ազգանունն օրական միջինը 220 անգամ։
10:19 • 23.03.13Կիպրոսի կառավարությունը հավանության է արժանացրել հակաճգնաժամային փաթեթի հիմնարար օրինագծերըԵրկարատև քննարկումներից հետո ընդունվել է նաև 3-րդ օրինագիծը, որը ենթադրում է երկրի բանկային համակարգի առողջացում։ Այն իրավունք է տալիս կառավարությանը վերակազմավորել խնդրահարույց բանկերը։
09:34 • 23.03.13Չինաստանում պատահարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել էԱրգելակման համակարգում եղած անսարքության պատճառով բեռնատարն արագընթաց մայրուղու վրա հարվածել է մեքենայի, այնուհետև մարդատար ավտոբուսի։ Վթարի պահին ավտոբուսի մեջ եղել է 45 մարդ՝ այդ թվում նաև 3 երեխա։
23:57 • 22.03.13Կիպրոսի կառավարությունը պառլամենտին վերստին առաջարկել է քննարկել ավանդների հարկման նախագիծըՆախագահ Նիկոս Անաստասիադիսն իր Twitter-ում գրել է, որ որոշումը կլինի դժվար և ցավոտ, «քանզի երկիրն անհրաժեշտ է փրկել»:
23:30 • 22.03.13Լիբանանի վարչապետը հրաժարական է տվելՄիկատիի հրաժարականը, ինչպես կարծում են տեղական քաղաքագետները, կարող է Լիբանանում հունիսի 9-ին նշանակված պառլամենտական ընտրությունների հետաձգման պատճառ դառնալ:
22:57 • 22.03.13Գերմանիայում լրտեսության մեղադրանք է ներկայացվել ՆԱՏՕ-ի աշխատակցինԳերմանիայի դաշնային դատախազությունը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ՆԱՏՕ-ի աշխատակիցներից մեկին, ով աշխատում է Ռամշտայնի ավիաբազայում:
22:12 • 22.03.13Թաիլանդում փախստականների ճամբարում 30 մարդ է զոհվելԹաիլանդի հյուսիսում փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել ճաշ պատրաստելու ընթացքում կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով:
21:07 • 22.03.13Բանգլադեշում հուժկու տոռնադոն 10 մարդու կյանք է խլել, մոտ 500-ը վիրավորվել ենՈւրբաթ՝ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած ուժգին տոռնադոն մեծ ավերածություններ է գործել՝ ավերելով մեծաթիվ տներ, արմատախիլ անելով ծառեր և տապալելով հոսանքակիր սյուները:
20:42 • 22.03.13Զինծառայողը վիրավորվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքովՄարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորում է ստացել Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը:
19:34 • 22.03.13Մողեսի 2 նոր տեսակ է հայտնաբերվել, 1-նն անվանակոչվել է Աբու Դաբիի արքայազնի անունովՊերուում մողեսի 2 նոր տեսակ է հայտնաբերվել, ինչի շնորհիվ հարավամերիկյան այդ երկիրը դառնում է ամենաշատ անտառային մողեսներով երկիրն աշխարհում:
19:16 • 22.03.13Կանադայում 100 մարդ է վիրավորվել զանգվածային ավտովթարի հետևանքովԿանադայում արևմտյան նահագներից մեկում մայրուղում ավտոմեքենաների զանգվածային բախման հետևանքով «շղթայական վթար» է տեղի ունեցել՝ բազմաթիվ վիրավորներով:
18:52 • 22.03.13Ինտերնետ աճուրդում վաճառվել է կատվի մորթուց պատրաստված կարպետՆորզելանդացի խրտվիլակագործ Էնդրյու Լանքասթերն ինտերնետում աճուրդի է հանել կատվի մորթուց հատակի կարպետ. նրան քննադատել են, բայց կարպետը գնել են:
18:37 • 22.03.13Չինաստանի նոր նախագահն իր առաջին այցը կկատարի ՌուսաստանՉինաստանի նոր ղեկավար Սի Ցզինպինն իր արտասահմանյան շրջագայությունը կսկսի Ռուսաստանից, որին անվանել է իր կարևորագույն ռազմավարական դաշնակիցը:
16:34 • 22.03.13Ջրի միջազգային օրը նշանավորվել է «զուգարանային արշավով»Ջրի համաշխարհային օրը ՄԱԿ-ը նոր արշավ է սկսում, որով աղքատ երկրներում վերացվելու է զուգարանների և «կարիքները բացօթյա հոգալու» մասին խոսելու «մահացու տաբուն»:
16:25 • 22.03.13Վրաց-ամերիկյան զորավարժությունները մտահոգում են Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ«Կարծում ենք, որ ցանկացած օտարերկրյա ռազմական համագործակցություն Թբիլիսիի հետ, ինչն էլ լինի դրա դրդապատճառը, դժվարացնում է խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանում»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
