Իրադարձային
-ից
-ը
11:29 • 17.03.13Սիրիական բանակի գեներալը փախել է երկրիցԸստ Al Arabiya հեռուստալիքի ունեցած տվյալների, Հալուֆը փախուստի է դիմել իր որդու հետ, ով սիրիական բանակի կապիտաններից մեկն է։ Հայտնի է նաև, որ փախուստի կազմակերպման հարցում նրանց օգնել են ապստամբները։
10:14 • 17.03.13Փրկարարները որոնում են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակչինԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.35-ին, ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տանից դուրս է եկել
09:53 • 17.03.13Գեղարքունիքում փլուզվել է շենքի շքամուտքի հատակը, 3 մարդ ընկել է նկուղային հարկԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ:
09:24 • 17.03.13Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է, մյուս ճանապարհները՝ հիմնականում անցանելիՀանրապետության տարածքում այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
02:02 • 17.03.13Հդնկաստանում այրվել է մի ամբողջ թաղամասՀնդկական Կալկաթա քաղաքի ծայրամասում գտնվող խրճիթներում առաջացած հրդեհի արդյունքում հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Հրդեհը սկսվել էր շաբաթ առավոտյան: Կրակը ոչնչացրել է շուրջ 700 տուն:
22:16 • 16.03.13ԱՄՆ-ում գողերը բանկոմատի փոխարեն երաժշտական սարք են գողացելՈստիկանությունը կարծում է, որ երիտասարդները երաժշտական սարքը գողացել են սխալմամբ՝ մթության մեջ շփոթելով բանկոմատի հետ: Չի բացառվում նաև, որ չարագործները գտնվում էին ալկոհոլի ազդեցության տակ:
20:44 • 16.03.13Արագածոտնի մարզում բեռնատար «Վոլվոն» բախվել է «ԳԱԶել»-ին և «ՎԱԶ 2109»-ին. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր, ժամը 15.26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
20:19 • 16.03.13Հորդանանա-իսրայելական սահմանին մոտ վթարի հետևանքով 15 պաղեստինցի ուխտավոր է մահացել, ավելի քան 32 մարդ վիրավոր էԱվտոբուսի վարորդը, որում գտնվել են պաղեստինցի ուխտավորներ, կորցրել է կառավարումը ճանապարհի վտանգավոր հատվածում։ Արդյունքում տրանսպորտային միջոցը բախվել է բեռնատարին և շրջվել։
19:00 • 16.03.13Ռուս ակտիվիստները պահանջում են Ալյասկայի վերադարձըԱլյասկան վաճառվել է Ամերիկային 1867թ.-ին Ալեքսանդր 2-րդ ռուսական կայսեր օրոք։ Շարժման ներկայացուցիչները կոչ են անում պայմանագիրը անվավեր ճանաչել, սակայն դրա համար անհրաժեշտ է դատարանին ավելի շատ ապա
17:54 • 16.03.13Չեչնիայի և Ինգուշեթիայի սահմանին չեզոքացվել են հինգ գրոհայիններ«Հինգ գրոհայիններ փորձել են դուրս գալ շրջափակումից՝ ավտոմատ զենք կիրառելով։ Պատասխան կրակի հետևանքով նրանք բոլորը չեզոքացվել են։ Այժմ ընթանում է նրանց ճանաչումը»,- ասվում է հաղորդագրությունում։
14:51 • 16.03.13Տոկիոյում սակուրայի ծաղկումը պատմության մեջ առաջին անգամ այսքան վաղ է տեղի ունեցելԴեռևս երեք օր առաջ մասնագետները կանխատեսում էին, որ Տոկիոյում սակուրան կծաղկի մարտի 23-ից, իսկ ամբողջական ծաղկումը տեղի կունենա մարտի 31-ին։
14:30 • 16.03.13Հռոմի ներկա ու նախկին պապերը կհանդիպեն մարտի 23-ինՖրանցիսկոսն ուղղաթիռով մեկնելու է Կաստելգանդոլֆո ամառային նստավայր, որտեղ այժմ գտնվում է իր նախորդը։
14:12 • 16.03.13Շվեդիայի «Մոխրոտիկի» մարմինը կհանձնվի հողինԾնունդով Բրիտանիայից Լիլիան Մեյ Դևիսն ամուսնացած է եղել դերասան Այվան Քրեյգի հետ, երբ ծանոթացել է արքայազն Բերթիլի հետ. դա տեղի է ունեցել Լոնդոնում՝ 1943թ.-ին։
14:01 • 16.03.13Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է շրջանի վարչակազմի հաշվետու նիստինԵրկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և դրանք արդյունավետ կերպով լուծելու համար համապատասխան հանձնարարականներ է տվել։
13:51 • 16.03.13ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կգան մարտի 21-ինՆույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
