Իրադարձային
-ից
-ը
20:44 • 15.03.13Ղազախստանում կաշառակեր պետպաշտոնյաներին կստիպեն լվալ իրենց իսկ նախարարության գրասենյակի հատակըԱյսպիսի առաջարկով է հանդես եկել Ղազախստանի տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի պետական գործակալության ղեկավարներից մեկը:
20:29 • 15.03.13Ասադը պատրաստվում է քիմիական զենք կիրառել. Die WeltԱսադը դիտարկում է քիմիական զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հնարավորությունը, քանի որ իր բանակը տրոհվում է, իսկ ապստամբներն արդեն երկրի 70%-ը իրենց վերահսկողության տակ են առել:
20:13 • 15.03.13ԱՄՆ-ում ԱԷԿ կառուցող 158 աշխատակիցներ չեն հանձնել թմրաթեստը և հեռացվել են աշխատանքիցԱմերիկյան Southern Nuclear ընկերութունը կատարված հետազոտությունների արդյունքում աշխատանքից 158 աշխատակցի է հեռացրել, քանի որ նրանք թմրանյութերի և ալկոհոլի թեսթը չեն անցել:
19:35 • 15.03.13Ուկրաինական դատարանը թույլ է տվել արտահանձնման նպատակով ձերբակալել Տաջիկստանի նախկին վարչապետինԿիևյան դատարանը հավանություն է տվել արտահանձնման նպատակով Տաջիկստանի նախկին վարչապետ Աբդումալիք Աբդուլլաջանովի ձերբակալությունը, որի նկատմամբ իր երկրում հետախուզում է հայտարարված:
18:43 • 15.03.13ՀԱՀ-ում ավտոբուսի վթարն առնվազն 22 մարդու մահվան պատճառ է դարձելՀարավային Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցած ավտոբուսի վթարի պատճառով առնվազն 22 մարդ է զոհվել, և այդ թիվը կարող է աճել, քանի որ կան նաև տասնյակ վիրավորներ:
18:28 • 15.03.13Եվրոպական խորհուրդը Սիրիա զենք ուղարկելու հարցում համաձայնության չի եկելԵվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյն ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները՝ տեղեկացրել է, որ իրենց չի հաջողվել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն վերացնելու հարցի շուրջ համաձայնության գալ։
18:03 • 15.03.13Ասադի հետ երբեք բանակցային սեղանի շուրջ չենք նստի. «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչ«Մուսուլման եղբայրները» ոչ այժմ, ոչ էլ անցումային կառավարության ստեղծման դեպքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցային սեղանի շուրջ չեն նստի։
17:10 • 15.03.13Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քաղաքացիական խորհուրդ կգումարի և կքննարկի ապագա իշխանության հարցը (տարբերակ 18)Երեկ Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այսօր որոշ բաներ կներկայացնի՝ ապագա ծրագրերի վերաբերյալ։
17:10 • 15.03.13Ֆրանսիացի գործարարը դատի է տվել երկրի «առաջին տիկնոջը»՝ պետական միջոցները յուրացնելու համարԳործարարի խոսքով՝ հարկերը, որոնք ինքը վճարում է Ֆրանսիային, չեն կարող ուղղվել մի կնոջ բնակարանի վարձի, սնունդի, հագուստի, ճանապարհորդության ծախսերին, որի հետ ժողովուրդը որևէ իրավական կապ չունի։
16:43 • 15.03.13Amnesty International-ին արգելել են բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում2012-ի մարտի 15-ին Բելառուսում մահապատժի էին ենթարկել 2 մարդու, որոնք մեղադրվում էին Մինսկի մետրոյի ահաբեկչության համար: Հենց ի նշանավորումն այդ ամսաթվի էլ AI-ն պիկետ էր պատրաստում:
16:34 • 15.03.13Պուտինն արտասահմանյան բանկերին արգելել է մասնաճյուղեր բացել ՌուսաստանումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով արտասահմանյան բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում այն բանից հետո, երբ դա արել էին մի շարք ատյաններ:
16:33 • 15.03.13Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին. ստորագրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)Ստորագրահավաքը նախաձեռնել են սովորական քաղաքացիներ։ Նրանցից մեկի տեղեկացմամբ՝ 10 րոպեի ընթացքում արդեն մոտ 60 մարդ ստորագրել է հայտարարության տակ։
16:19 • 15.03.13Ստամբուլում ուժգին քամիներ են, հայտարարվել է փոթորկի վտանգ. կան տուժածներՔոնյա շրջանում ուժգին քամին վնասել է գյուղատնտեսության ու անասնապահության ցուցահանդեսի համար նախատեսված վրանները, ինչի հետևանքով վիրավորվել է 19 մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
16:03 • 15.03.13ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՇուշիԼՂՀ նախագահն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան:
15:24 • 15.03.13Տաքսու վարորդները բողոքում են օրենսդրական նոր նախաձեռնության դեմ (տեսանյութ)Վարորդները բողոքում են, քանի որ իրենք արդեն ձեռք են բերել համարանիշերը, օրենքով աշխատում են, իրենց աշխատանքի համար սոցվճար են վճարում և ունենում են աշխատանքային փորձ, իսկ հիմա միայն պետք է ...
