Իրադարձային
-ից
-ը
17:10 • 14.03.13Ճապոնիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կան զոհեր և վիրավորներՃապոնիայում դանակով զինված Չինաստանի քաղաքացին հանկարծակի սկսել է հարձակվել փողոցների անցորդների վրա. այդ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
16:59 • 14.03.13Մուշում բազմաթիվ տներ ջրածածկ են եղելՏներն ու գույքն էական վնաս են կրել։ Տեղական կառույցները սկսել են բնակիչների տարհանման աշխատանքները և փորձում են կանխել հնարավոր հեղեղման վտանգը կամ գոնե նվազագույնի հասցնել այն։
15:58 • 14.03.13Աստրախանի քոլեջներից մեկում տղամարդը գերի է վերցրել 3 մարդու և պիցցա պահանջելՌԴ Աստրախան քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել երկու աղջկա և մեկ ուսուցչի` օրը ցերեկով ատրճանակը ձեռքին ներս մտնելով հաստատություն:
15:54 • 14.03.13Իվանիշվիլին ԱՄՆ-ին հիմնական ռազմավարական գործընկեր է անվանել«Ես չեմ ցանկանա մեկնել ԱՄՆ և արդարանալ այնտեղ, պետք է որոշակի ժամանակ անցնի, ինչից հետո ես անպայման կգնամ և կապացուցեմ, որ մենք ուժեղ թիմ ունենք և շատ բան ենք կարողացել անել»,-ասել է նա։
15:53 • 14.03.13Մահացել է Արամայիս ՍահակյանըԱրամայիս Սահակյանի մահվան մասին լուրը հաստատեցին Երևանի 8-րդ հիվանդանոցից: Արամայիս Սահակյանը 77 տարեկան էր, ծնվել էր Արծվաշեն գյուղում: 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։
15:47 • 14.03.13Իսրայելի նախագահը Հռոմի նոր պապին հրավիրել է Սուրբ երկիրՇիմոն Պերեսը շնորհավորել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին՝ Հռոմի պապ ընտրվելու առիթով, և հրավիրել այցելել Սուրբ երկիր` նաև գնահատելով Վատիկան-հրեաներ հարաբերությունները:
15:34 • 14.03.13Ամերիկացի աշակերտուհին դասընկերներին 100 դոլարանոցներ է բաժանելԱշակերտուհու պայուսակում 20.000 դոլար է եղել։ Նրան առաջինը նկատել է դպրոցի տնօրենը, երբ տեսել է, թե ինչպես է աղջնակն աջ ու ձախ գումար բաժանում։
15:22 • 14.03.13Հակոբ Հակոբյանի մարմինն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում (լուսանկարներ)Այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր Հակոբ Հակոբյանի հուղարկավորությունը։
15:05 • 14.03.13Հույն դպրոցականներին անվճար նախաճաշ կտրվիԾրագիրը կառնչվի 364 665 աշակերտի՝ 522 դպրոցից։ Աշակերտներին կտրվի թարմ նարնջի հյութ կամ մրգեր՝ խնձոր, տանձ, նարինջ։
14:53 • 14.03.13Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին 3 համարներըՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Tert.am–ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը: Ի պատասխան հարցի, թե միայն առաջին եռյակի անուննե՞րն են հայտնի, նա ասաց, որ ցանկը ...
14:17 • 14.03.13Իրանը հաջողությամբ հրթիռներ է արձակելՔաշան քաղաքում տեղի ունեցող զորավարժություններին մասնակցում են բանակային բարձրագույն հրամանատարությունն ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչները։
13:43 • 14.03.13Թաիլանդում գրանցվել է iPhone 5 սմարթֆոնի պայթման առաջին դեպքը (տեսանյութ)Թաիլանդում գրանցվել է iPhone 5 սմարթֆոնի պայթման առաջին դեպքը, որի օգտատերը բարեբախտաբար չի տուժել։ Սմարթֆոնը պայթել է այն պահին, երբ Սուվիշա Աուեսոմակսակուլը խոսելիս է եղել իր տանը։
13:18 • 14.03.13Ճապոնիան կվճարի ծովից բերված աղբի մաքրմանն ուղղված Կանադայի ծախսերըԱյդ գումարը «երկրի երախտագիտությունն է այն օգնությանը, որը Կանադան հատկացրել է Ճապոնիային՝ կործանարար երկրաշարժից ու ցունամիից հետո»։
13:18 • 14.03.13Րաֆֆի Հովհանիսյանն ավելի շատ խոսում է ընդդեմ ՀԱԿ-ի, քան իշխանության. Գուրգեն Եղիազարյան«Երեկ չէ առաջին օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական պայծառ մտքերն արտահայտեց` Մարտի 1-ի, հետագա զարգացումների և Ժառանգության պահվածքի մասին, որը անթույլատրելի եմ համարում»:
13:03 • 14.03.13Amazon-ը Եվրոպայում ներկայացրել է ավելի մեծ էկրանով Kindle պլանշետըAmazon-ը մեծ հույսեր է կապում այս պլանշետի հետ և գտնում է, որ մասնավորապես եվրոպական շուկայում շնորհիվ ավելի մատչելի գնի այն լուրջ մրցակցություն կներկայացնի iPad-ի համար։
