Իրադարձային
-ից
-ը
14:16 • 12.03.13Իրանում նախագահական ընտրությունների ընթացքում օտարերկրյա լրագրողների աշխատանքը համակարգող կոմիտե է ստեղծվել«Մենք մտադիր ենք ցուցադրել, որ մեր երկիրը ժողովրդավարական է, և մեր ժողովուրդը քաղաքականապես ակտիվ է ու ակտիվորեն մասնակցում է ընտրություններին»,-ասել է նախարարը։
13:15 • 12.03.13Ադրբեջանում լրագրողին 9 տարվա ազատազրկման են դատապարտելԴատարանում լրագրողը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ինքը ձերբակալվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի և հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի պատվերով։
12:59 • 12.03.13Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ–ների միջևՀայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:
12:40 • 12.03.13Դամասկոսի Բաբ Շարքի թաղամասում ականների պայթյունից վիրավորվածների թվում երկու հայ կաԵրեկ մայրաքաղաքի հին հատվածի արևելյան շրջանում գտնվող Բաբ Շարքի թաղամասում մոտ տասը ական է պայթել, որոնց պատճառով զոհվել է մի քանի, վիրավորվել ավելի քան 2 տասնյակ մարդ։
12:31 • 12.03.13Շվեդ ոստիկանը մահացել է Գյուլի անվտանգությունն ապահովելիս«Մոտոցիկլետը կայանելու ընթացքում նա ծովն է ընկել ու մնացել սառույցի տակ։ Հիվանդանոցում նրան փրկել չի հաջողվել»,- ասել է ոստիկանության խոսնակը։
12:29 • 12.03.13Խիզախություն ունեցեք անելու այն, ինչ արեց Օրհան Փամուկը. Կանադայում ՀՀ դեսպանի նամակը՝ թուրք դեսպանինԿանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին օրեր առաջ իր գրառումներից մեկում նշել էր, թե Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ «ապացույցներ չկան, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են»:
12:25 • 12.03.13Այսօր նշվում է Համացանցում խոսքի ազատության միջազգային օրըՀամացանցում խոսքի ազատության միջազգային օրը (Online Free Expression Day) նպատակ ունի ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել համացանցի ազատ հասանելիության խնդրի վրա։
12:24 • 12.03.13Արցախում 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցում կարվիՀանձնարարվել է ապահովել մինչև 1974թ. ծնված քաղաքացիների, ինչպես նաև զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը:
11:43 • 12.03.13ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովումԿարեն Նազարյանը վստահություն է հայտնել, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները ...
11:43 • 12.03.13Չինաստանի դեսպանը բոյկոտել է Ճապոնիայի երկրաշարժի տարելիցին նվիրված արարողությունը. Տոկիոն դժգոհ էՖումիո Կիսիդան այսօր դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Չինաստանի դեսպանը բոյկոտել է երկու տարի առաջ Ճապոնիային պատուհասած տարերային աղետի զոհերի հիշատակի արարողությունը։
11:04 • 12.03.13Հացադուլի վայրում անձրևանոց տեղադրելու համար ոստիկանները անձրևի կաթիլի չափն էլ են որոշել. Ա. Մարտիրոսյան«Երևի պիտի երկնքից դույլերով ջուր թափվի, որ անձրև համարվի»,- ասաց նա ու հավելեց, որ վրան էլ չի թույլատրվում տեղադրել, քանի որ՝ «Ազատության հրապարակի ասֆալտը պատմամշակութային արժեք է համարվում»։
10:52 • 12.03.13Ես հիմար մեղադրանքներ լսելու ժամանակ չունեմ. Թուրքիայում հայ լրագրողը չի պատրաստվում պաշտպանվել դատարանում«Ես դատախազի երևակայության արդյունք հադիսացող մեղադրանքը կարդալու համար ոչ ժամանակ ունեմ, ոչ համբերություն։ Նման հիմար դատավարության ընթացքում էլ չեմ պատրաստվում պաշտպանվել»,-հայտարարել է նա։
10:49 • 12.03.13Հացադուլ, օր 3-րդ. Րաֆֆի Հովհաննիսյանը չի շփվում լրագրողների հետ (լուսանկարներ)Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց, որ այսուհետ դա անելու է օրը մեկ անգամ՝ ժամը 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Փոխարենը նա առավոտյան ծանոթանում էր հայ մամուլին:
10:25 • 12.03.13Հունաստանն աճուրդի է հանել Ներքին գործերի և Մշակույթի նախարարությունների շենքերըԲացի այդ, վաճառքի են հանվել DEPA գազային կորպորացիան, գազատրանսպորտային համակարգի օպերատոր DESFA-ն, վիճակախաղերի մենաշնորհը, երկաթուղիները, շրջանային նավահանգիստներն ու օդանավակայանները։
10:19 • 12.03.13Ավանում 3 մարդ թունավորվել է շմոլ գազիցՀիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարտի 12-ին՝ ժամը 01.10-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել ...
