Իրադարձային
-ից
-ը
17:07 • 11.03.13The Times-ը Մեծ Բրիտանիայի լավագույն թերթն է ճանաչվելՊարբերականի կիրակնօրյա թողարկումը՝ The Sunday Times-ը, մրցանակ է ստացել լավագույն արտասահմանցի թղթակցի համար։ Մրցանակը հետմահու շնորհվել է լրագրողուհի Մերի Քոլվինին, ով մահացել է Սիրիայում 2012թ.։
16:52 • 11.03.13Վրաստանում մեկնարկել են վրաց-ամերիկյան զորավարժություններըՀամատեղ զորավարժությունների նպատակը զինված ստորաբաժանումների միջև խաղաղապահական գործողությունների իրականացումն է, ինչպես նաև վրացական և ամերիկյան զինծառայողների միջև համագործակցության զարգացումը։
16:48 • 11.03.13Ր. Հովհաննիսյանին են այցելել Ս. Դեմիրճյանը, Մ. Եսայանը, իսկ ավելի վաղ՝ նաև Վ. Օսկանյանն ու Գ. Արսենյանը (ֆոտո, վիդեո)«Թող զարմանալի չդիտվի իմ այցելությունը, որովհետև ես մարդ եմ, ում չեն կարող չմտահոգել երեկրի ներսում կատարվող իրադարձությունները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը:
16:45 • 11.03.13Պետերբուրգում բռնաբարության կասկածանքով հայ է ձերբակալվել1976թ.-ին ծնված Արմեն Ազիզյանն այս տարվա մարտի 6-ին հյուրընկալվել է Վետերանների փողոցի 133 տանը, որտեղ էլ ծեծել և բռնաբարել է 1982թ.-ին ծնված բնակչուհուն։
16:43 • 11.03.13Ավստրալիայի կենտրոնական բանկը ենթարկվել է հաքերային հարձակմանԱվստրալիայի Պահուստային բանկի համակարգիչները 2011թ.-ից մինչ այժմ մի քանի անգամ ենթարկվել են հաքերային հարձակումների։
16:36 • 11.03.13Թող Սերժ Սարգսյանն իրեն հարմար ժամին գա, հանդիպենք. Րաֆֆի Հովհաննիսյան«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին ասելիք չունի արդեն երեկվանից, իսկ լսելիք՝ այո, և սպասում է նրան Ազատության հրապարակում։
16:22 • 11.03.13Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵրկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս է, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
15:48 • 11.03.13Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղարինՍերժ Սարգսյան նշել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ:
15:40 • 11.03.13Վրացական գինիների առաջին նմուշներն ուղարկվել են ՌուսաստանՎրաստանը «Ռոսպոտրեբնադզոր» է ուղարկել իր գինիների ու հանքային ջրի առաջին նմուշները, որը ռուսական կողմը պետք է ուսումնասիրի՝ այդ շուկա ներմուծումը վերսկսելուց առաջ:
15:35 • 11.03.13Եղեգնաձոր-Երևան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվելԱհազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այրվել է Է. Բաղրամյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:
15:25 • 11.03.13Թուրքիայում ահաբեկչություն է կանխվելՀաքքարի նահանգում կատարված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 50 կգ պայթուցիկ նյութ և 48 միավոր պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
15:00 • 11.03.13Ջասթին Թիմբերլեյքը նմանակել է Էլթոն Ջոնին՝ Չավեսի հիշատակը ծաղրող հումորային շոուի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)«Եվ թվում է, թե դու քո ողջ կյանքն ապրել ես՝ ինչպես մոմը քամու առաջ»,- երգել է Թիմբերլեյքը, ինչին հետևել է երգչախմբի ծաղրը.«Եթե իհարկե մոմը կարող է 2 ատրճանակ հանել մամուլի ասուլիսի ժամանակ»։
14:53 • 11.03.13ԵՊՀ–ում ներկայացվեց Գերմանիայի և Ֆրանսիայի պատմության մասին ձեռնարկԳիրքը պատմում է Ֆրանս-գերմանական պատմության, երկու հարևան երկրների հարաբերությունների և 50 տարի առաջ կնքված «Ելիսեյան» պայմանագրի մասին:
13:40 • 11.03.13Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը. Հովսեփ Խուրշուդյան«Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել այդ առաջարկը, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ազատության հրապարակում, ուր հացադուլի մեջ է գտնվում երեկոյան 18. 30-ից հետո»,- ասաց նա:
13:34 • 11.03.13Մոսկվայում քրեական հեղինակություն է ձերբակալվելԸստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածն ազդեցիկ «օրենքով գող» Ջեմո Միկելաձեի կողմնակիցն է։ Վերջինս համարվում է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հակառակորդը։
