Իրադարձային
-ից
-ը
13:08 • 11.03.13Սերժ Սարգսյանը և իր թիմը երբեք չեն անցնի յուրայինների դիակների վրայով. Գալուստ Սահակյանը չի ողջունում հացադուլը«Սերժ Սարգսյանը և նրա թիմը երեբեք չեն գնա այն ճանապարհով, որ յուրայինների դիակների վրայով անցնեն, մենք զոհերի կողմնակից չենք, իսկ մեռնել, դա նշանակում է հիասթափություն, անկարողություն»,- ասաց նա։
12:06 • 11.03.13Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ«Վրաստանը չի կարող ունենալ դիվանագիտական հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք ընդունում են Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսիայի անկախությունը»,- ասվում է փաստաթղթում։
11:25 • 11.03.13Հունաստանի թանգարաններն ու հնագիտական հուշարձանները կփակվեն՝ գործադուլի պատճառովԶբոսաշրջության ոլորտի ոչ բոլոր աշխատակիցներն են համաձայն թանգարանների գործադուլի հետ։«Դա մեծ հիմարություն է զրկել մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին մշակույթն ու պատմությունը տեսնելու հնարավորությունից
11:19 • 11.03.13ՍԴ-ն քննում է Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերըՀայցվորները Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքը, ըստ որի, նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։
10:53 • 11.03.13Ճապոնիայի վարչապետը 2011թ. երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ուղերձ է տեղադրել YouTube-ում«Տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նախկինում, օգնություն է հարկավոր։ Քանի դեռ գարուն չի եկել տուժած շրջաններում, չի լինի իսկական գարուն նաև Ճապոնիայում»,- ասել է վարչապետը։
10:37 • 11.03.13Բուլղարիայում հոգևորականը չի կարողացել վաճառել իր Rolex ժամացույցը՝ եկեղեցու պարտքը տալու համար«Ես ավելի լավ է առանց ժամացույցի դրախտ ընկնեմ, քան դրանով դժոխք»,-հայտարարել է հոգևորականը՝ լրագրողների հետ զրույցում։
10:30 • 11.03.13Երևանի Կիևյան կամրջի մոտ դանակահարել են 25-ամյա երիտասարդիՀիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 10-ին՝ ժամը 21.45-ին, հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից
09:51 • 11.03.13Ստամբուլի նահանգապետն ու ոստիկանապետն այցելել են հայկական եկեղեցիԱնդրադառնալով Սամաթիայում հայ կանանց դեմ բռնարարքներ իրականացնող անձի ձերբակալությանը՝ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել թուրք պաշտոնյաներին՝ դեպքերը բացահայտելու և հետևողական լինելու համար։
09:35 • 11.03.13Ժողովրդի վիճակը ողբերգական է. Գ. Գինոսյանը անմասն չէ գործընթացին, բայց սխալ է համարում մտավորականների ելույթներըԸստ «Կարին» համույթի ղեկավարի՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ ժողովրդի մի ստվար հատվածի ընդվզումն արդարացի է, և ընտրակեղծիքները հերթական անգամ մարդկանց արդարացի հուզումների են բերել:
09:25 • 11.03.13Սիրիացի փախստականների թիվը մինչև տարեվերջ կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել. ՄԱԿՍիրիացի փախստականների թիվն այս տարվա ընթացքում կարող է կրկնապատկվել և անգամ եռապատկվել, եթե հակամարտությունը երկրում չավարտվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով պատասխանատուն։
09:10 • 11.03.13Դանիական հեռուստաընկերությունը Սիրիայի կադրերը համակարգչային խաղի հետ է շփոթելTV2 հեռուստաընկերության ներկայացուցիչ Յակոբ Նիբրոեն բացատրել է, որ Դամասկոսի նկարը, որը լրատվական հաղորդման հաղորդավարի համար որպես ֆոն է ծառայել, վերցված է եղել Assassin's Creed համակարգչային խաղից։
08:55 • 11.03.13Հնդկաստանում խմբակային բռնաբարության մեջ մեղադրվողներից մեկը կախվել էՏեղի հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը, որի մեջ բռնաբարել էին աղջկան, կախվել է Նյու Դելիի բանտերից մեկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
08:46 • 11.03.13Իրանի վերելքը և անկումը արաբների և մուսուլմանների հասարակական գիտակցության մեջ. Huffington Post«Արաբական Ձայնի» հեղինակ և Արաբաամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Զոգբին իր հոդվածում դիտարկել է Իրանի հանդեպ արաբական ազգերի և մուսուլմանների վերաբերմունքի փոփոխությունը վերջին տարիներին:
08:32 • 11.03.13ՌԴ ՊՆ աշխատակիցների դեմ գործ է հարուցվել՝ Սերդյուկովի փեսայի հետ համագործակցելու համարՌԴ գլխավոր ռազմական հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՊՆ նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի քրոջ ամուսնու՝ Վալերի Պուզիկովի դեմ՝ ՊՆ-ին պատկանող հողակտորի վաճառքի գործով։
00:30 • 11.03.13ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների, այդ թվում և Հայաստանի, զինծառայողները վերապատրաստման կուրս են անցնում ՎրաստանումՀայաստանի, Գերմանիայի, Հորդանանի, Լիտվայի, Նորվեգիայի, Ուկրաինայի և Էստոնիայի զինծառայողները ուսումնավարժանք են անցնում Վրաստանի Սաչխերյան լեռնահրաձգային վարժարանում` ՆԱՏՕ-ի PfP) ծրագրի շրջանակներում:
