Իրադարձային
-ից
-ը
23:23 • 10.03.13Պերուում ավտոբուսի վթարից 14 մարդ է զոհվելԱռավոտյան վատ տեսանելիության և մշուշի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը ձորն է գլորվել, որի խորությունը ավելի քան 200 մետր է:
22:39 • 10.03.13Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանությունՄարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին:
21:53 • 10.03.13Ամերիկացիները սիրիացի ապստամբ գրոհայիններին Հորդանանում են նախապատրաստումԸստ «Շպիգելի», ամերիկացիները արդեն մոտ 200 գրոհային են նախապատրաստել, որոնք համալրել են «Սիրիական ազատ բանակի շարքերը»: Մի քանի շաբաթվա ընթացքում մարզումը կավարտեն ևս 1200 ապստամբներ:
21:18 • 10.03.13Porsche-ն Ժնև է տարել իր նոր 911 GT3-ը (լուսանկարներ,տեսանյութ)Նման տպավորիչ արդյունքի մեքենան կարողանում է հասնել ևս մեկ կոնստրուկտորական նորույթի հաշվին, որը առաջին անգամ կիրառվել է Porsche 911 GT3-ի վրա: Սուպերմեքենայի բոլոր 4 անիվները կառավարվող են:
20:46 • 10.03.13Ճապոնիայի երկրաշարժը լսելի էր նույնիսկ տիեզերքում. գիտնականներՀետազոտությունների համաձայն, որը անցկացրել են Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները, ցնցումները գրանցվել են GOCE հետազոտական արբանյակի կողմից, որի ուղեծրի բարձրաությունը 260 կմ է կազմում:
20:01 • 10.03.13Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետոԵրեկ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց:
18:52 • 10.03.13ՆԱՏՕ-ի ավիահարվածից աֆղանական կինոյի հայտնի դերասան է զոհվելՆախօրեին նրան առևանգել էին «Թալիբան» շարժման գրոհայինները, որոնք դերասանին մեղադրում էին կառավարության օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու համար:
18:40 • 10.03.13Իտալիայի և Հունաստանի իշխանությունները հաստատել են Նիգերիայում իրենց քաղաքացիների սպանության փաստըՇաբաթ օրն իսլամիստական «Անսարու» խմբավորման անդամները հայտարարել էին Նիգերիայում Setraco ընկերության առևանգված 7 աշխատակցի մահապատժի ենթարկելու մասին:
18:36 • 10.03.13Վերջին 15 տարում առաջին անգամ Մալթայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունըԼեյբորիստների հիմնական մրցակից՝ ազգայնականների առաջնորդ, հրաժարական տված վարչապետ Լոուրենս Գոնցին արդեն ընդունել է պարտությունը։
17:16 • 10.03.13Մոսկվայում ծանր վիճակում հոսպիտալացվել է դերասան Էդուարդ Ռադզյուկևիչը«Հիվանդը հոսպիտալացվել է ութերորդ ախտորոշման բաժանմունք, ընդունելիս նրա վիճակը ծանր էր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
15:46 • 10.03.13Սկանդալ Իրանում՝ Չավեսի մոր հետ Ահամադինեժադի գրկախառնության պատճառովԼուսանկարը, որում արտասվող իրանցի առաջնորդը գրկախառնվում է մահացած նախագահի մոր` Էլենա Ֆրիասի հետ, հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ։
15:18 • 10.03.13Գավառ քաղաքում ավտոբուս է շրջվել. փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևորԱյսօր կեսօրից հետո, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ։
15:01 • 10.03.13Խոշոր հրդեհ Նոր Նորքում. նախկին կոշիկի գործարանում այրվել է 700 քմ տարածք (թարմացված, լուսանկարներ)Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին: Ըստ նախնական տվյալների` արտադրամասից այրվել է 700 քմ հատված` պենոպլաստով: ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:23 • 10.03.13«Պահանջում եմ դուրս բերել զորքն Աբխազիայից ու Ցխինվալիից». Կրեմլի մոտ վրացուհու ակցիան տևել է րոպեներԱկցիան տևել է ընդամենը մի քանի րոպե։ Ռուս իրավապահները ձերբակալել են նրան ու տարել բաժանմունք։ Արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ են արձակել։
13:05 • 10.03.13Կոնգոյում անհետացած ռուսական ուղղաթիռը գտնվել է (թարմացված)Այն հայտնաբերվել է լեռնային ջունգլիներում՝ մոտ 2.700 մ բարձրության վրա։ Ուղղաթիռն իրականացրել է Շաբունդա-Բուկաու չվերթը՝ եղանակային անբարենպաստ պայմաններում։
