Իրադարձային
-ից
-ը
18:49 • 22.02.1354 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղները Աթենքում (թարմացված, լուսանկարներ)Հունաստանի մայրաքաղաքում մի քանի ժամ տևած ուժեղ անձրևները մեծ ընդգրկմամբ ջրհեղեղի պատճառ են դարձել. դադարեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների աշխատանքը, ստացվել են ահազանգեր:
18:21 • 22.02.13Չինաստանի իշխանությունները խոստովանել են «քաղցկեղածին գյուղերի» առկայության մասինԻնչպես նշում են լրատվամիջոցները, «քաղցկեղածին գյուղերում», որոնք տեղակայված են գործարանների և աղտոտված տարածքների մոտակայքում, վարակվածության մակարդակը վերջին շրջանում էապես աճել է։
18:03 • 22.02.13Ամերիկացի բժիշկները հաշիվ են ներկայացրել իրենց մեղքով մահացած հիվանդինԵվ չնայած բժիշկները ոչ մի ջանք չեն ներդրել հիվանդին փրկելու համար, նրանք իրենց պարտքը կատարված են համարել և 780 դոլարի հաշիվ ներկայացրել։
17:12 • 22.02.13Ամերիկացի ոստիկանները 3,5 մլն դոլար կվճարեն իրենց զոհի ընտանիքին2008-ի մայիսի 18-ին իրավապահները տեղեկություն էին ստացել Կոնեկտիկուտի Իսթոն քաղաքում թմրանյութերի գործարքի մասին: Սակայն դեպքի վայրում ոստիկանները կրակ էին բացել անտեղյակ և անզեն մարդու վրա:
17:04 • 22.02.13Հույն միլիարդատեր Բաբիս Վովոսը կրկին ձերբակալվել է պարտքերի պատճառով2012թ. նոյեմբերին Վովոսը 2 օր անցկացրել էր Աթենքի ոստիկանության քննչական մեկուսարանում. այն ժամանակ նրան մեղադրել էին ավելի քան 1 մլն պետական պարտք ունենալու համար։
17:00 • 22.02.13Միշել Օբաման Big Bird ճուտիկի հետ նկարահանվել է առողջ ապրելակերպ քարոզող տեսահոլովակներում (տեսանյութեր)Սակայն առաջին տիկինը նկարահանման հրապարակի միակ շողշողացող «աստղը» չի եղել. նրան է միացել նաև Big Bird-ը՝ հսկայական, դեղին ճուտիկը, որը ևս երեխաներին առողջ սնվելու և ապրելու կոչ է արել։
16:52 • 22.02.13Վրաստանի սպորտի նախկին նախարարին ձերբակալել են իր տանը տեղի ունեցած սպանության պատճառովՎարձելաշվիլիի տանը նշել են ընկերոջ վերադարձն արտերկրից։ Ատրճանակը պատահմամբ ընկել է և կրակել, ինչի հետևանքով էլ Սիրաձեն վիրավորվել է։ Տուժածը դուրս է եկել փողոց, որտեղ էլ մահացել է։
15:55 • 22.02.13Սիրիայում ռմբակոծության է ենթարկվել հեռուստակենտրոնի շենքը. «Ալ Արաբիա»Համաձայն ընդդիմության տարածած տեսանյութի՝ համազարկային կրակահերթը հեռուստակենտրոնի շենքի վրա տեղացել է առավոտյան ժամերին։ Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել տեղեկությունը։
15:33 • 22.02.13«Օսկար»-ի հավակնորդին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ ապօրինի ներգաղթյալի տեղ դնելովԲերնատը խոստովանել է, որ պատահածն իրեն չի զարմացրել. երբ ապրում ես շրջափակման պայմաններում, նման երևույթը դառնում է սովորական։
15:04 • 22.02.13Սաակաշվիլիի կուսակցությունն առաջարկում է փետրվարի 23-ը հայտարարել Կովկասի ժողովուրդների համերաշխության օրՆախաձեռնության հեղինակներն են խորհրդարանական խմբակցության անդամներ Սերգո Ռատիանին և Նուգզար Ցիկլաուրին։
14:51 • 22.02.13Ադրբեջանցիները 20 տարվա դադարից հետո «պատմական» նամազ են արել շփման գծումԱզանից (մուսուլմաններին աղոթքի հրավիրող ձայնը) հետո մզկիթում ուրբաթօրյա նամազ է տեղի ունեցել, որին մասնակցել են ինչպես շփման գծի մոտ բնակվող մուսուլմանները, այնպես էլ այլ շրջանների բնակիչներ։
14:40 • 22.02.13Վրաստանի սահմանին հայ և ռուս մաքսանենգներ են ձերբակալվելՌԴ քաղաքացի Ա.Պ-ի մոտ հայտնաբերված ոսկու արժեքը, փորձագիտական եզրակացության համաձայն, կազմել է 29.691 լարի (17.800 դոլար), իսկ Հայաստանի քաղաքացի Կ.Դ-ի ոսկեղենը՝ 21.512 լարի (մոտ 12.900 դոլար)։
14:27 • 22.02.13Շփման գծում դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքերԱյսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:
14:27 • 22.02.13ԵԱՀԿ գրասենյակի դիմաց քաղաքացիները դեղին և կարմիր քարտեր են ցույց տալիս միջազգային դիտորդներինԵԱՀԿ-ի դիմաց միջազգային դիտորդներին դեղին ու կարմիր քարտեր են ցույց տալիս ու պահանջում՝ հեռանան Հայաստանից. «Ոստիկանները սահմանափակում են ազատ տեղաշարժվելու մեր իրավունքը»,- ասաց նրանցից մեկը։
13:18 • 22.02.13Հաքերները «կոտրել» են հաքերների. Anonymous-ը պարզ գաղտնաբառ է ունեցելTwitter կայքում Anonymous հաքերական խմբավորման միկրոբլոգը ենթարկվել է հաքերական հարձակման, հայտնում է НТВ-ն։ Փորձագետները նշում են, որ Anonymous-ը չափազանց հեշտ գաղտնաբառ է հորինել։
