Իրադարձային
-ից
-ը
15:04 • 08.02.13Մոսկվացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից քաղաքի ձյունը Photoshop-ով մաքրելու համարՄոսկվայի շրջաններից մեկի վարչության պետը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ կեղծել է քաղաքը ձնից մաքրելու արդյունքները, ինչն էլ չի վրիպել բլոգերի աչքից:
14:54 • 08.02.13Թուրք կանայք պահանջում են «ինքնավար պետություն ստեղծել» կանանց համարԱյդ կանանցից Հայրեթթին Բուլանը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծման օրվանից ի վեր «արական պետություն» է։
14:31 • 08.02.13Տիբեթցի տղամարդը 13 տարով ազատազրկվել է հակաչինական քարոզչության համարՏղամարդը փորձել է նաև ինքնահրկիզման դրդել բուդդայական վանքերից մեկի վանականին։ Ակցիան կասեցվել է վանականի քրոջ ուժերով, իսկ Ֆանպան ձերբակալվել։
14:19 • 08.02.13Թուրքական ինքնաթիռում տղամարդն ապակու կտորով հարձակվել է մարդկանց վրաՉինաստանից Ստամբուլ թռչող «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ուղևորը մի քանի ժամ շարունակ վախի մեջ է պահել մյուս ուղևորներին և ինքնաթիռի անձնակազմին։
14:10 • 08.02.13Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող երկու քաղաքացի. ԱԱԾ (տեսանյութ)Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:
14:05 • 08.02.13Երևան-Սևան ավտոճանապարհին 30-40 ավտոմեքենա է բախվել իրարԸստ ԱԻՆ կայքի՝ վթարի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել:
13:25 • 08.02.13Իրակլի Ալասանիայի փոխարեն Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի ԿԳ նախարարըՀիշեցնենք, որ հունվարի 23-ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ՝ Իրակլի Ալասանիան ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից՝ պահպանելով միայն պաշտպանության նախարարի պաշտոնը։
13:15 • 08.02.13Ֆրանսիայում ձերբակալվել է Դելակրուայի կտավը վնասած կինըԼուվրի կտավների բաժինը և մասնագետն այսօր կգնահատեն աշխատանքների ծավալը, նրանք արդեն տեղում են։ Մասնագետների կանխատեսումներից կախված որոշում կկայացվի՝ ուղարկե՞լ նկարը վերականգնման, թե՞ ոչ։
12:59 • 08.02.13Գուրգեն Եղիազարյանը՝ որպես ՍԴՀԿ համակարգող, հայտարարեց, որ իրենք չեն միանա Լևոն Տեր-Պետրոսյանի նոր կուսակցությանը«Եթե ՀԱԿ-ը պետք է դառնա կուսակցություն, դա այլևս ՀԱԿ չի լինի։ Որպես կուսակցության համակարգող կարող եմ ասել, որ մենք չենք միանալու»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
12:55 • 08.02.13FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Բեռլինի կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)Ճիշտ է, նրանք չեն կարողացել շատ ուշադրություն գրավել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել միջոցառման անցկացման վայրից փոքր- ինչ հեռու, սակայն ամենը կարողացել են ֆիքսել մի քանի ֆոտոլրագրողներ։
12:10 • 08.02.13«Մա՛հ Ահմադինեժադին». Իրանի նախագահը կրկին հարձակման է ենթարկվել ԿահիրեումՆա ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, երբ նրա մոտ է վազել ագրեսիվ տրամադրված մի քաղաքացի, որը հասկանալի չէ, թե ինչպես է հայտնվել հյուրերի թվում։
12:05 • 08.02.13Ամենաշատ հեռուստատեսային լուսաբանումը ստացել է Պարույր Հայրիկյանը. Բորիս Նավասարդյան«Երեք օրերի ընթացքում` փետրվարի 1-3-ը, Պարույր Հայրիկյանը ստացավ իր բոլոր անդրադարձերի կեսը, և եթերի ծավալի 2/3-ը»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
11:49 • 08.02.13Բանգլադեշում նավ է խորտակվել. 100 մարդուց 25-ին հնարավոր է եղել փրկելՄիջադեպի պատճառը եղել է այն, որ նավը մեկ այլ նավի է բախվել։ Հաջողվել է փրկել 25 մարդու։ Մյուսների ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
11:37 • 08.02.13Մոսկվայում ձերբակալվել է համացանցի «հերոս» դարձած «Սև սատանան» (տեսանյութ)Մոսկվայի ոստիկաններն այս գիշեր ձերբակալել են Youtube վիդեոհոսթինգի «աստղ» դարձած կարգազանց վարորդին:
11:20 • 08.02.13Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Բագրատյանի հետ թեկնածություն հանելու վերաբերյալ հարց չի քննարկել«Թեկնածուներից Հրանտ Բագրատյանի հետ մենք քննարկել ենք քաղաքական կոնսոլիդացիայի հարցը, և որևէ հարց չի քննարկվել թեկնածություն հանելու վերաբերյալ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
