Իրադարձային
-ից
-ը
10:49 • 31.01.13Ֆրանսիան Մալիի իշխանություններին բանակցությունների կոչ է արելՄիացյալ Նահանգներն իր հերթին կոչ է արել Մալիի բնակիչներին զերծ մնալ տուարեգների կամ մյուս էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վրեժխնդրության հարձակումներից։
10:26 • 31.01.13Բարաք Օբամայի ապօրինի ներգաղթյալ հորեղբոր ճակատագիրը դատարանը կորոշի դեկտեմբերին68-ամյա Օնիանգո Օբամային իշխանությունները չեն շտապում վտարել. նոր դատական լսումը կկայանա դեկտեմբերի 3-ին։
10:08 • 31.01.13Կոմիտասում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից, վրաերթի ենթարկել 67-ամյա կնոջՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթի ժամանակ ինքն է եղել «Բոգդան» ավտոբուսի ղեկին:
10:08 • 31.01.13Արքայազն Չարլզը 33 տարվա ընթացքում առաջին անգամ երթևեկել է մետրոյով (լուսանկարներ)«Ֆարինգդոն» կայարանից մինչև «Քինգ-քրոս» կայարան երթևեկությունը նվիրված է եղել լոնդոնյան մետրոպոլիտենի 150-ամյակին, որը լայնորեն նշվում է Միացյալ Թագավորությունում։
10:02 • 31.01.13Իսահակյան փողոցից բերման է ենթարկվել կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու մեղադրանքովԸստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ Վարդան Հ–ն ս/թ հունվարի 15-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասով։
09:19 • 31.01.13ԱՄՆ-ն ցավում է Ռուսաստանի՝ իրավապահ գործունեության հարցում համագործակցության համաձայնագրից դուրս գալու համարՆա Մոսկվայի այդ քայլը «ինքնակործան» է անվանել, ճիշտ այնպես, ինչպես ռուս ծնողազուրկ երեխաներին ամերիկացիների կողմից որդեգրումն արգելող ՌԴ օրենքը։
01:12 • 31.01.13Կոսովոյի սերբերն ազդարարել են լայնամասշտաբ քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկըՑուցարարները նաև հայտարարություն են ընդունել ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության կառուցվածքին ինտեգրվելու դեմ: Փաստաթղթում մերժվում են Բելգրադի և Պրիշտինայի միջև ձեռքբերած պայմանավորվածությունները:
00:28 • 31.01.13NASA-ն լուսնային էքսկավատոր է ստեղծումԱմերիկյան NASA տիեզերական գործակալությունը լուսնի մակերևույթը փորելու համար նախատեսված ռոբոտ է նախագծում: Նախատեսվում է, որ այն պետք է 16 ժամ անդադար աշխատի:
23:39 • 30.01.13Բրազիլական KISS ակումբի սեփականատերը ինքնասպանության փորձ է արելՆա լոգարանում անջատել է ցնցուղի խողովակը և ամրացրել պատուհանին, որ դրանով ինքնասպան լինի, սակայն ոստիկանները հասցրել են նրան կանգնեցնել: Սֆորը հիվանդանոցում իրավապահների հսկողության տակ է գտնվում:
22:00 • 30.01.13Թայվանում բացվել է առաջին «Բարբի» սրճարանը«Բարբի» արտադրող ամերիկյան Mattel կազմակերպությունը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում տարօրինակ ռեստորան է բացել, որն ամբողջությամբ պատրաստված է հանրաճանաչ տիկնիկի ոճով:
21:12 • 30.01.13Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է փոխել Մեծ Բրիտանիայից անկախացման հանրաքվեին բնակչությանը տրվելիք հարցադրումըԸնտրական կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ «Դուք համաձա՞յն եք» դարձվածքը կարող է ընտրողներին տրամադրել «կողմ» արտահայտվելուն. փոխարենն այն պետք է ավելի անկողմնակալ լինի:
20:42 • 30.01.13Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին. Րաֆֆի Հովհաննիսյան«Գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում և, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- Շենիկում ասել է Հովհաննիսյանը:
19:40 • 30.01.13Այս ընտրություններում հաղթանակը պետք է լինի համոզիչ. Սերժ Սարգսյանն ասել է Վանաձորում«Մենք ձեզ հետ ճանապարհ ենք հարթում դեպի ապահով Հայաստան հանուն մեր զավակների, մեր երկրի՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին»,- ասաց նա։
19:37 • 30.01.13Կոլումբիացի քահանան էքստրեմալ եղանակով կոկային է ներկրել ՌուսաստանՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իրավապահներն այլայլված դեմքով արտասահմանցի հոգևորականի են նկատել: Նրանց հաջողվել է փրկել քահանային, որը երկիր էր մտցրել կոկային:
18:49 • 30.01.13ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 0.1%-ի անկում է գրանցելԱՄՆ-ի առևտրի նախարարությունը նշում է, որ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է չորրորդ եռամսյակում, սակայն միևնույն ժամանակ երրորդ եռամսյակում աճել է 3.1%-ով։
