Իրադարձային
-ից
-ը
19:48 • 07.01.13Դեռ չծնված երեխայի եղունգը քիչ է մնացել սպանի ծննդկան բրիտանուհունՈւելսում բժիշկները արձանագրել են հետծննդաբերական բարդություն, որը պատահում է յուրաքանչյուր 80 000 ծնունդը մեկ. դեռ չծնված երեխան քիչ է մնացել սեփական մոր մահվան պատճառ դառնա:
19:20 • 07.01.13Բեռլուսկոնին խորհրդարանական ընտրությունների շեմին գլխավորել է նոր կոալիցիա«Մենք համաձայնագիր ենք ստորագրել «Հյուսիսի լիգա»-ի հետ, որի նախագահը որպես միասնական թեկնածու կառաջադրվի Լոմբարդիայի նահանգապետի պաշտոնի համար »,-ասել է Բեռլուսկոնին։
18:13 • 07.01.13Չփակված հաշվի պատճառով Հնդկաստանում 4 մարդ է սպանվել, 175-ը՝ վիրավորվելՀնդկաստանի արևմուտքի Դհուլե քաղաքի ռեստորաններից մեկում չփակված հաշիվը դաժան բախումների տեղիք է տվել` մուսուլմանների և հինդուիստների միջև: Տուժել են հիմնականում ոստիկանները:
17:23 • 07.01.13Սոչի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել«Դոն Ավիա» ուղևորափոխադրող ավիաընկերությունից հայտնել են, որ Սոչիից թռիչք կատարած օդանավի անձնակազմը թռիչքի ժամանակ տեխնիկական անսարքություն է հայտնաբերել և որոշում է կայացրել հարկադիր վայրէջք ...
16:50 • 07.01.13Hyundai-ն $190 000 է վճարել Նիգերիայում գերի ընկած իր աշխատողների դիմացՍակայն գերեվարողներին փրկագնի վճարումը քննադատվել է Նիգերիայի ոստիկանների կողմից, քանի որ, ըստ նրանց, դա կոգևորի հանցագործների հետագա առևանգումներ իրականացնել։
16:03 • 07.01.13Ստորագրահավաքով Թուրքիային կոչ է արվում բացել Հայաստանի հետ սահմանը՝ սիրիահայերի համարՍտորագրահավաքին մասնակցելու համար պետք է հետևել այս հղումին և գրանցվել (Create an account) հատվածում, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել Sign This Petition հատվածում։
15:25 • 07.01.13Հրդեհ Փարաքար գյուղում. մասամբ այրվել է տան տանիքԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շառլ Ազնավուր փողոցի թիվ ...
13:09 • 07.01.13Սաուդյան Արաբիայում 90-ամյա ծերունին ամուսնացել է 15-ամյա աղջկա հետԾերունու խոսքով` իր ամուսնության մեջ որևէ ապօրինի կամ սխալ բան չկա։ 90-ամյա փեսացուն նաև պատմել է, որ ամուսնությանը հաջորդող գիշերն աղջիկն իրենից շուտ է մտել ննջասենյակ ու կողպել դուռը։
12:49 • 07.01.13Google-ի թոփ մենեջերը մեկնել է Հյս. Կորեա ՝ հակառակ Պետդեպի զգուշացումներինԸստ հարավկորեական լրատվամիջոցների տվյալների, նրանց այցի շրջանակներում փորձ կարվի ապահովել Հյուսիսիային Կորեայում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացու ազատ արձակումը։
11:30 • 07.01.13Կամչատկայի Տոլբաչիկ հրաբուխը 4 կմ երկարությամբ մոխիր է արտանետելՀրաբխի հարավային լանջին գոյացել է 2 խոշոր բացվածք, որտեղից լավա է ժայթքում։ Դրանցից մեկից ժայթքող լավայի երկարությունը հասել է 6 կմ, իսկ մյուսինը՝ 18 կմ։
11:10 • 07.01.13Հիվանդությունից հետո Հիլարի Քլինթոնը երկուշաբթի կրկին աշխատանքի դուրս կգա«Պետքարտուղարը հանդիպումներ կունենա իր տեղակալների հետ պետդեպարտամենտում։ Դրանք կսկսվեն տեղի ժամանաով 09։15-ին»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
10:52 • 07.01.13Այսօր Մեռելոց է` հանգուցյալների հիշատակման օրԱռավոտյան ժամը 10:30-ից հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար:
09:57 • 07.01.13Արագածոտնում «Ուազը» արգելափակվել է ձնակույտի մեջ, վարորդին տեղափոխել են ԱպարանԱրտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 6-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհի ...
00:20 • 07.01.13Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների հետևանքով 70 ակտիվիստ է ձերբակալվելՄիայն անցյալ շաբաթվա ընթացքում ցուցարարների գործողությունների հետևանքով 20 ոստիկան է տուժել: Շարունակվող անկարգությունները ստիպել են ոստիկաններին ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ կիրառել:
23:17 • 06.01.13Թասմանիայում հրդեհների հետևանքով 100 մարդ անհետ կորել էՇրջանի փրկարար ծառայության աշխատակիցների տվյալներով՝ ավելի քան 10 խոշոր հրդեհներն ամբողջությամբ ոչնչացրել են առնվազն 80 մեծ մասնավոր տարածքներ և շուրջ 100 տներ:
