Իրադարձային
-ից
-ը
23:23 • 05.01.13ԱՄՆ-ում զինված անձը պատանդ է վերցրել 3 մարդուՀանցագործի հետ բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Ոստիկանության ուժային գործողությունների հետևանքով սպանվել է տանը գտնվող չորս մարդ, ներառյալ` հանցագործը:
21:45 • 05.01.13Երևանի Շոպրոն-Գյուրջյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը (լրացված)Այսօր` ժամը 20:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոն-Գյուրջյան փողոցների խաչմերուկում «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ:
21:00 • 05.01.13Կոլումբիայում ավտոբուսը բախվել է ժայռին. կա 11 զոհՎթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բոգոտայի և հարավ-արևմտյան Մանիսալես քաղաքի միջև ընկած մայրուղում, որն այստեղ անվանում են «սատանայի ճանապարհ»:
20:24 • 05.01.13Դամասկոսի հյուսիսում ականապատ մեքենա է պայթեցվելՀեռուստաալիքի տվյալներով` մյուս զինված հարձակումն իրականացվել է քաղաքի հին կենտրոնում: Ականանետից կրակահերթի է ենթարկվել Բաբ Թումա քրիտոնեական թաղամասը:
19:59 • 05.01.13Ֆրանսիայում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվելՎթարը տեղի է ունեցել Գրենոբլի օդանավակայանից իրականացված թռիչքից րոպեներ անց, Սեն Պյեր դե Բրեսյո գյուղի մոտակայքում:
19:39 • 05.01.13Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
19:05 • 05.01.13Դեպարդիոն Սոչի է մեկնել` ռուսական անձնագրի հետևից. ԶԼՄ-ներՖրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոն Սոչի է մեկնել, որտեղ էլ, ենթադրվում է, նրան կհանձնվի ՌԴ անձնագիրը:Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է գործակալության աղբյուրը:
18:45 • 05.01.13Շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում զարգացում նկատվում է. Վազգեն ՄանուկյանՀանրային խորհդի նախագահի ցանկությունը մեկն է. «Կցանկանայի, որ այդ զարգացումն արագանար, ուրիշ ոչինչ»:Մյուս հարցերը` արտագաղթ, գազի գնի հավանական թանկացում, կախված չեն Հայաստանի ներքաղաքականությունից
17:18 • 05.01.13Վենեսուելայում ավիավթարից հետո անհայտ կորել է Missoni նորաձևության տան սեփականատիրոջ որդինԻնքնաթիռի հետ կապն ընդհատվել է ուրբաթ երեկոյան: Ինքնաթիռում գտնվել է չորս իտալացի` Վիտորիո Միսոնին, նրա կինը և նրանց ընկերները, ինչպես նաև օդաչուն և նրա օգնականը:
16:38 • 05.01.13Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով այսօր սկսվում են եկեղեցական տոներըՏեր Թովմա քահանա Անդրեասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` Ճրագալույցի Սուրբ Պատարագի մատուցմամբ:
16:10 • 05.01.13ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրաԱղետի հետևանքով մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր 3 մարդիկ: Տանտերը, ով այդ պահին գտնվում էր ներսում, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է գնահատվում:
15:39 • 05.01.13Նույն կուսակցությունն է, նույն դեմքերն են, ոչ մի բան չի փոխվում ու չի էլ փոխվի. Տիգրան Կարապետյանը հիասթափված էԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն Ամանորի մասին խոսելու տրամադրություն չունի, առավել ևս քաղաքական դաշտի վիճակի մասին մեկնաբանություն տալու, որովհետև հիասթափված է:
15:14 • 05.01.13Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ հայտնաբերվել են փամփուշտներԵրևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել են փամփուշտներ:
14:46 • 05.01.13Ալյասկայում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ Երկրաբանական կենտրոնը գծագրել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր հետևանքները: Ըստ նրանց տվյալների` 69% հավանականությամբ կմահանա միայն մեկ մարդ:
14:46 • 05.01.13Դանակահարություն` Շենգավիթում32-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Գագիկն իրենց տանը, ոգելից խմիչք օգտագործելիս, վիճաբանել է իր հետ և սեղանին դրված խոհանոցային դանակով հարվածել:
