Իրադարձային
-ից
-ը
22:03 • 06.01.13Բրազիլիայում ձերբակալել են կալանավորներին փախուստի պարագաներ տանող կատվինԱապիկարա քաղաքի բանտապահը նկատել է իրեն կասկածելի թվացած կատվին: Մոտիկից զննելով նա հայտնաբերել է փախուստի համար անհրաժեշտ փաթեթը, որը կատուն մտցրել է ուղղիչ աշխատանքային հաստատության տարածք:
21:48 • 06.01.13Մեծ Բրիտանիան պատրաստ է մարտնչել Ֆոլկլենդյան կղզիների համար. Դևիդ Քեմերոն«Ես պարբերաբար տեղեկանում եմ այդ հարցով տեղի ունեցող փոփոխություններին: Մեր պաշտպանությունը և վճռականությունն արդեն սահմանագծին են», - ասել է Դևիդ Քեմերոնը:
18:35 • 06.01.13Россия ավիաընկերության A319 օդանավը վթարային վայրէջք է կատարել ՊուլկովոյումՍանկտ Պետերբուրգից Ֆրանկֆուրտ ուղևորվող Airbus А319 օդանավի հիդրոհամակարգը խափանվել է, որի պատճառով այն վերադարձել է Պուլկովո օդանավակայան:
18:25 • 06.01.13Արդյո՞ք Վրաստանի արդարադատության նախկին նախարարը քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից«Ես Զուրաբ Ադեաշվիլիի հետ ուղղակի կոնտակտ չունեմ: Չգիտեմ, թե որ երկրում է նա գտնվում և արդյոք քաղաքական ապաստան խնդրե՞լ է, թե ոչ»,- ասել է Սվանիձեն:
16:21 • 06.01.13Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը այսօր մասնակցել են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
15:27 • 06.01.13Ամերիկյան անօդաչուն հարվածել է Պակիստանում գտնվող զինյալներինԱմերիկյան անօդաչուն հրթիռային հարվածներ է հասցրել Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Հարավային Վազիրիստան նահանգի 3 օբյեկտների:
14:25 • 06.01.13Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է ԱՄՆ տանող թունել10 մետր խորության վրա գտնվող թունելը սկսում է Մեքսիկայի Մեքսիկալի քաղաքի մի խանութից և վերջանում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
13:25 • 06.01.13Մոսկվայում գրանցվել է թմրամիջոցների առգրավվման այս տարվա ամենախոշոր դեպքըՍա ՌԴ-ում թմրամիջոցների առգրավվման այս տարվա ամենախոշոր դեպքն է, որի հերոսը, ինչպես պարզել են ոստիկանները, Տաջիկստանի 27-ամյա գործազուրկ մի քաղաքացի է, հայտնում է RBK գործակալությունը:
12:27 • 06.01.13Առնետորս Երևանի բնակարաններից մեկում. օգնության են հասել ԱԻՆ փրկարարներըԱհազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 շենքի 30 բնակարանի բնակիչ Տեր-Թորոսյանը իր բնակարանում հայտնաբերել է առնետ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը:
12:06 • 06.01.13Հնդկաստանի և Պակիստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցելՊակիստանի բանակը հետ է մղել հարձակումը, ինչից հետո սահմանին փոխհրաձգություն է սկսվել:Հնդկական կողմը դեռևս միջադեպը չի մեկնաբանել:
11:28 • 06.01.13Վլադիմիր Պուտինն ու Ժերար Դեպարդյոն հանդիպել ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի հետ, ում հունվարի 3-ին Ռուսաստանի քաղաքացիություն էր շնորհել:
10:20 • 06.01.13ԱՄՆ-ում ոստիկանությունը սպանել է 3 մարդու սպանած հրաձիգինՈստիկանությունը դեպքի վայր է ժամանել հարևանների կանչով, ովքեր տեղեկացրել են, որ հարևան տներից մեկում հրաձգության ձայներ են լսվում:
09:56 • 06.01.13Հոնդուրասի դեսպանը կորցրել է պաշտոնը մարմնավաճառների մասնակցությամբ խնջույքի պատճառովԽնջույքից հետո անհետացել են դեսպանատան երկու համակարգիչները և մի քանի բջջային հեռախոս: Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դեսպանից ազատել զբաղեցրած պաշտոնը:
09:32 • 06.01.13Գայլերի պատճառով Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻնչպես հաղորդվում է, Յակուտիայի տարածքում գայլերի որսի սեզոնը բաց կլինի ամբողջ տարի, իսկ ահա հունվարի 15-ից հանրապետությունում հայտարարած է գայլերի դեմ պայքարի եռամսյակ:
09:31 • 06.01.13Երևանում ինքնասպանության փորձ է կանխվելՀրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է:
