Իրադարձային
-ից
-ը
16:41 • 30.12.12«Վնուկովո» օդանավակայանում կործանված Տու-204-ի զոհերի թիվն ավելացել էRed Wings-ը նաև հերքել է լուրերն այն մասին, թե օդանավում 8-ից ավելի մարդ է գտնվել։ «Օդանավում գտնվել է միայն 8 հոգանոց անձնակազմը։ Այս թեմայով ցանկացած լուր չի համապատասխանում իրականությանը»
16:19 • 30.12.12Մոսկվայում տղամարդը շանը «քսի» է տվել ոստիկանների վրա՝ իրեն նկատողություն անելու համար«Կոմսոմոլսկայա» մետրոկայարանի մոտ ժամը 14.30-ին ոստիկանները նկատողություն են արել մի տղամարդու, ով խախտել է հասարակական կարգը։ Ի պատասխան՝ տղամարդը «քսի» է տվել շանը, որն էլ կծել է 3 իրավապահի։
15:54 • 30.12.12Իսրայելի նախկին արտգործնախարարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվելՀետաքննության վարկածով՝ 2008թ.-ին Բեն Արյեն օգնել է Լիբերմանին՝ նրան փոխանցելով մեկ այլ գործի հետաքննության մասին տեղեկություններ(այդ ժամանակ նախարար Լիբերմանը որպես մեղադրյալ էր հանդես գալիս...
14:57 • 30.12.12Նալբանդյանը խոստացել է, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատևությունը ապահովելու համարԱյսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս, որտեղ ելույթով է հանդես եկել զորամասի անձնակազմի առջև, պատասխանել նրանց հարցերին:
14:37 • 30.12.12Ամերիկյան դպրոցում սպանդից հետո Կոնեկտիկուտի իշխանությունների նկատմամբ 100 մլն դոլարի հայց կներկայացվիՊինսկին վստահեցնում է, որ նահանգի իշխանությունները, ներառյալ՝ կրթության նախարարությունը, չեն կարողացել պաշտպանել երեխաներին, երբ զինված հանցագործը ներխուժել է դպրոց։
12:42 • 30.12.12Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից մահացել էՈստիկանը եղել է 27 տարեկան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է ցրտահարությունից։
12:24 • 30.12.12Պուտինի ասուլիսից հետո ռադիոկայաններից մեկի լրագրողին ազատել են աշխատանքիցՊուտինի հետ հանդիպմանը լրագրողուհին նախագահից հարցրել էր, թե ինչու են ռուսական հեռուստաալիքներում աշխատում միայն «ամեն տեսակի Սվանիձեներ, Դորենկոներ, Պոզներներ», որոնք ամեն ինչի մեջ վատն են տեսնում։
11:51 • 30.12.12Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ«Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրված 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում»,- մասնավորապես ասված է ուղերձում։
11:44 • 30.12.12Սիրիայի կառավարական ուժերը հսկողության տակ են վերցրել Հոմս քաղաքըՍիրիայի ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքի գրավման ժամանակ Ասադի զինվորները սպանել են մոտ 200 մարդու, այդ թվում՝ կանանց ու երեխաների։
11:26 • 30.12.12Սկսվել է «Վնուկովո» օդանավակայանում կործանված Տու-204-ի «սև արկղերի» վերծանումը (տեսանյութ)Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան հայտնել է, որ օդանավի զոհերի ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
10:58 • 30.12.12Ֆրանսիայում կայացել է Ավստրիայի դուքս Քրիստոֆի և նրա ընտրյալի պսակադրությունըՆանսին պատահական չի ընտրվել որպես պսակադրության վայր։ Հենց այս վայրում 1951թ.-ին պսակադրվել է Քրիստոֆի պապը՝ Օտտո ֆոն Գաբսբուրգը։
10:37 • 30.12.12Հայաստանում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի ենՈրոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
10:02 • 30.12.12Թալիբները մահապատժի են ենթարկել առևանգված պակիստանցի զինվորականներինՓեշավարի մոտ գտնվող զինվորական ճամբարի վրա հարձակումը կատարվել էր դեկտեմբերի 27-ին։ Մոտ 200 գրոհայիններ գիշերով ներխուժել էին ճամբար, սպանել 2 մարդու և առևանգել 23 զինծառայողի։
23:44 • 29.12.12Ուկրաինան 2013 թ. կվերացնի ժամկետային զինծառայության զորակոչը«Կդադարեցվի ժամկետային զինծառայության զորակոչը և միաժամանակ անցում կկատարվի բանակի բացառապես պայմանագրային կոմպլեկտավորման, ինչպես ներկայում դա արված է աշխարհի առաջատար պետություններում», - ասել է նա:
23:17 • 29.12.12ՆԱՍԱ-ում 5 տարի անդադար աշխատանքով փորձարկվել է ապագայի տիեզերական իոնային շարժիչըNEXT-ը անընդհատ աշխատելով 43 հազար ժամ ծախսել է քսենոնային հիմքով միայն 770 կգ վառելիք: Նման ագրեգատով տիեզերական սարքերը կարող են մինչ այս անհասանելի արագություններ զարգացնել:
